487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Street Workout-ի 2015 թվականի աշխարհի առաջնությունը ծրագրվում է անցկացնել Հայաստանում
17:47
20 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Street Workout-ի աշխարհի առաջնությունը ծրագրվում է անցկացնել Հայաստանում, հինգշաբթի ասաց  Street Workout Ukraine կազմակերպության տնօրեն և Street Workout միջազգային կազմակերպության ղեկավար Դենիս Մինինը հանրապետությունում այդ մարզաձևի զարգացմանը նվիրված առաջին միջազգային համաժողովում։

Street Workout–ի բառացի թարգմանությունն է`«փողոցային մարմնամարզություն», այսինքն` դրանք մարզումների այն տեսակներն են, որոնք կարելի է անցկացնել ինչպես տանը, այնպես էլ` փողոցում։

Հայաստանում Workout–ը գոյություն ունի 2012 թվականից։ 2012 թվականին այդ մարզաձևով զբաղվում էր 100 մարդ, 2013–ին` 300, իսկ 2014–ին` արդեն 1000։ Նրանցից 200–ն արդեն պրոֆեսիոնալ աթլետներ են, իսկ 600–ը` սիրողներ։ Միաժամանակ, նրանց 21 տոկոսն աղջիկներ են, 79 տոկոսը` պատանիներ։ Հանրապետությունում Street Workout–ն առավել տարածված է 16-18 տարեկան երիտասարդների շրջանում։

Մինինի խոսքով` Հայաստանում և ամբողջ աշխարհում Street Workout–ն ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում իր հասանելիության պատճառով։

«Workout–ով կարելի է զբաղվել որտեղ ասես, ինչի վրա ասես և երբ ասես։ Բայց բացի ֆիզիկական մարզումներից, այդ մարզաձևը ենթադրում է նաև հոգևոր զարգացում։ Մեր նպատակն է` նպաստել երիտասարդության մտավոր և ֆիզիկական զարգացմանը։ Մենք քարոզում ենք առողջ կենսակերպ առանց ծխախոտի, ոգելից խմիչքի և թմրանյութի»,– ասաց Մինինը։

Նա ավելացրեց, որ համաժողովի հիմնական նպատակը զանգվածային և հասանելի մարզաձևի զարգացմանն օժանդակելն է։

Այսօր այս մարզաձևով Ուկրաինայում զբաղվում է 380 հազար մարդ, Ռուսաստանում` 250 հազար, Բելառուսում` 80 հազար, Ղազախստանում` 60 հազար մարդ։

Մինինը նշեց, որ Workout–ը ոչ միայն մարզաձև է, այլ նաև` բարեգործական ակցիաներ։

«Սա սոցիալ–հասարակական գործունեություն է։ Մենք տալիս ենք որոշակի գիտելիքներ, սեմինարներ ենք անցկացնում։ Սեր ենք սերմանում մշակույթի նկատմամբ, զարգացնում են հայրենասիրության զգացումը, զբաղվում ենք հոգևոր աճով։ Բացի այդ, մենք համագործակցում ենք տարբեր երկրների նախարարությունների հետ, բայց բացարձակ ապաքաղաքականացված ենք»,– ասաց նա։

Համաժողովին ներկա էին Հայաստանի առողջապահության և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Street Workout Armenia–ի ղեկավարներ Ղազար Հակոբյանը և Արթուր Հարությունյանը։

2014 թվականի նոյեմբերի 21–ին առաջին անգամ Street Workout–ի առաջնություն կանցկացվի Հայաստանում։ Լավագույն մարզիկը կմեկնի Street Workout 2014–ի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի դեկտեմբերի 1–ին Աստանայում (Ղազախստան)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
11 Նոյեմբերի 2017
ՀՖՖ-ն կոշտ հայտարարություն է արել Բելառուսի հետ իբր պայմանավորված խաղի լուրերի վերաբերյալ
Նախօրեին հայկական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե, իբր, նոյեմբերի 9-ին կայացած Հայաստան-Բելառուս հանդիպումը կրել է պայմանավորված բնույթ։
20:24
10 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը բացառիկ կադրեր է հրապարակել իր մասին պատմող նոր ֆիլմից (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը բացառիկ կադրեր է հրապարակել իր մասին պատմող նոր ֆիլմից, որը եթեր կհեռարձակվի այս հինգշաբթի։
17:49
10 Նոյեմբերի 2017
ՀՖՖ–ն կտրականապես հերքում է Բելառուսի հավաքականի հետ պայմանավորվածության մասին տեղեկությունները
Նախօրեին Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով ջախջախել է բելառուսներին Երևանում կայացած ընկերական հանդիպման ընթացքում։
20:06
09 Նոյեմբերի 2017
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու նկատմամբ
Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու հետ ընկերական խաղում։
15:25
09 Նոյեմբերի 2017
Մոուրինյուն ստիպված է դաշտ դուրս բերում Հենրիխ Մխիթարյանին. Independent
Անգլիական «Independent»-ն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վատ մարզավիճակին։
20:19
08 Նոյեմբերի 2017
Անահիտ Ալոյանը` Հայաստանի սուսերամարտի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
Պատանի Անահիտ Ալոյանը երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի սուսերամարտի առաջնության ոսկե մեդալը:
14:56
08 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը խոսել է Հայաստան–Բելառուս հանդիպման և իր ներկայիս մարզավիճակի մասին
Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ներկայիս մարզավիճակի և գալիք հանդիպումներից իր սպասելիքների մասին:
13:33
06 Նոյեմբերի 2017
ՄՅՈւ-ի երկրպագուները դժգոհ են. Հենրիխ Մխիթարյանը կարծես հանձնվել է. նա այլևս չպետք է դաշտ դուրս գա
Մանչեսթերցիների երկրպագուները չափազանց դժգոհ են Հենրիխ Մխիթարյանիշ խաղից։
14:10
05 Նոյեմբերի 2017
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում (ՖՈՏՈ)
Վարշավայում ընթանում է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլը։
11:48
04 Նոյեմբերի 2017
Հայտնի է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը
Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության 4-րդ տուրի հանդիպումները:
19:38
03 Նոյեմբերի 2017
«Մարսելի» պաշտպանը հարվածել է երկրպագուի գլխին և խաղի մեկնարկից առաջ հեռացվել դաշտից (ՎԻԴԵՈ)
Չնայած դրան, «Մարսելը» խաղացել է ամբողջ կազմով և պարտվել է «Վիտորիա Գիմարայնշի» թիմին 0։1 հաշվով։
13:18
02 Նոյեմբերի 2017
Կյանքում ամենադժվար բանակցություններն ունեցել եմ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ. Ցորկ
Ցորկը 2013 թվականին հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններն անվանել է ամենահիշարժանն իր կարիերայում։