482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՖՖ ղեկավարը դժգոհ է Շալանդի աշխատանքից, սակայն առայժմ չի պատրաստվում նրան ազատել պաշտոնից
15:42
18 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դժգոհ է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի աշխատանքից, սակայն շարունակում է հավատալ նրան։

«Բնականաբար ինձ, նախևառաջ, հետաքրքրում են արդյունքները, իսկ ես դրանցից դժգոհ եմ։ Ինձ ոչ մի կերպ չի կարող բավարարել այն իրավիճակը, երբ հավաքականը երեք խաղի ընթացքում ընդամենը մեկ միավոր է նվաճում»,– լրագրողներին ասաց Հայրապետյանը։

Նա շարունակում է հավատալ Շալանդին, սակայն շվեյցարացի մասնագետի մարտավարությունը ՀՖՖ–ի ղեկավարի սրտով չէ։

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին` պորտուգալացիների հետ խաղում Հայաստանի հավաքականի պարտության պատճառների մասին` Հայրապետյանը նշեց հայկական թիմի սխալ մարտավարությունն ու վատ խաղը։

«Դա իմ անձնական կարծիքն է։ Սարկիսովն ու Մարկոսը, ովքեր կատարյալ մարզավիճակում են, չպետք է նստեն պահուստայինների նստարանին։ Սակայն ես Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ղեկավարն եմ և պատասխանատու եմ մարզչի համար։ Մեծ հաճույքով կհանեի Շալանդին, բայց չկա այն կախարդական փայտիկը, որի օգնությամբ նոր մարզիչ գար և լուծեր բոլոր խնդիրները»,– նշեց Հայրապետյանը։

Ըստ նրա, չի կարելի շտապել որոշում ընդունելու հարցում, պետք է հնարավորություն տալ Շալանդին։

«Եթե անկեղծ լինեմ, ապա խաղից հետո չեմ շփվել նրա հետ, քանի որ շատ վրդովված էի։ Այժմ նա Իտալիայում է, որտեղ հետևելու է մեր մյուս հակառակորդի` Ալբանիայի հավաքականի խաղին (Ալբանիայի հավաքականն ընկերական խաղ է ունենալու իտալացիների հետ)։ Երբ վերադառնա, կխոսեմ նրա հետ։ Եթե ընդունի իմ նկատողությունները, ապա ես որոշում կկայացնեմ»,– ասաց Հայրապետյանը։

«Գուցե մենք ելք գտնենք, իսկ մարզչին միշտ էլ կարելի է հեռացնել պաշտոնից»,– ավելացրեց Հայրապետյանը։

Հայկական խումբը Եվրո-2016-ի ընտրական փուլի խմբում ուժերը կչափի Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ: Խմբում առաջատար է Դանիայի հավաքականը, որը չորս հանդիպումից հետո վաստակել է յոթ միավոր:Պորտուգալական թիմը երեք հանդիպումից հետո ունի 6 միավոր։ Երեք խաղից հետո չորս միավոր են վաստակել ալբանացիները։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Հայաստանի և Սերբիայի հավաքականները, որոնք երեք հանդիպումից հետո ունեն մեկական միավոր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
14 Դեկտեմբերի 2017
Մոուրինյու. Մխիթարյանն ամենից քիչն է վաստակել թիմում խաղալու իրավունք
Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու թիմի կազմում չի ներառում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
23:08
13 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն ցանկանում է Մխիթարյանին փոխանակել «Ինտեր»-ի կիսապաշտպանի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված է «Ինտեր»-ի կիսապաշտպան Ժոաու Մարիուի ծառայություններով:
21:05
12 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո վիճաբանության մասին
Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո տեղի ունեցած վեճը։
19:05
12 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն շտապ հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ
Ժոզե Մոուրինյուն շտապ հանդիպել է ՄՅՈւ–ի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։
18:04
12 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանն աշխարհի լավագույն 20 ֆուտբոլիստների ցանկում է. IFFHS վարկանիշ
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է 2017 թվականի լավագույն փլեյմեյքերների ցուցակում:
21:31
11 Դեկտեմբերի 2017
Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին London Chess Classic–ի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ծանր պարտիայում պարտություն կրեց շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից։
19:23
11 Դեկտեմբերի 2017
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի պարալիմպիկ լեռնադահուկային առաջնություն
Առաջին պարալիմպիկ լեռնադահուկային առաջնությունը կկազմակերպվի 2018 թվականի հունվարի 30-ից 31-ը Ծաղկաձորում:
13:37
11 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն շշով հարվածել է Էդերսոնի գլխին «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո
Մոուրինյուն ջրով լի շշով հարվածել է բրազիլացի դարպասապահի գլխին։
12:46
11 Դեկտեմբերի 2017
Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ տարավ «Խիմիկ-2-ի» նկատմամբ
26 խաղից հետո «Արարատը» 49 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:
11:59
11 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը Մոուրինյուի հետ կքննարկի իր ապագան ՄՅՈւ–ում
Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է Ժոզե Մոուրինյուի հետ քննարկել իր ապագան ակումբում:
20:35
08 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները պահանջում են Մոուրինյուից խաղադաշտ վերադարձնել ֆուտբոլիստին
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները «ռմբակոծել են» ՄՅՈւ–ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի Instagram-ի էջը։  
18:30
08 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Ոսկե գնդակ-2017-ի հաղթողը
Հայտնի է, թե ով է արժանացել Ոսկե գնդակ-2017 մրցանակին։