480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ֆուտբոլի լեգենդներ Անդրեասյանն ու Մարկարովը չեն հավատում հայկական հավաքականի հաղթանակին պորտուգալացիների հետ խաղում
13:59
13 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Արարատ 73» լեգենդար ֆուտբոլի ակումբի վետերաններ Էդուարդ Մարկարովն ու Արկադի Անդրեասյանը հայտարարել են, որ չեն հավատում հայկական հավաքականի հաղթանակին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում վաղը կայանալիք հանդիպման ժամանակ, սակայն շատ են ցանկանում, որ թիմը հաղթի:

«Իմ կարծիքով՝ պորտուգալացիների հետ հանդիպումն ամենաբարդն է լինելու Հայաստանի հավաքականի համար: Եթե հարցին իրատեսորեն նայենք, ապա ակնհայտ է դառնում, որ շատ դժվար է լինելու, քանի որ Պորտուգալիայի հավաքականի երկու ֆուտբոլիստները (Պեպեն և Քրիշտիանու Ռոնալդուն) Մադրիդի «Ռեալ» ակումբից են, երեք պորտուգալական թիմեր հանդես են գալու Չեմպիոնների լիգայում («Պորտու», «Բենֆիկա» և «Սպորտինգ»), և ևս երկուսը ներկայացված են Եվրոպայի Լիգայում», - լրագրողներին ասել է Անդրեասյանը:

Նրա խոսքերով՝ պորտուգալացիների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականը պետք է առաջին հերթին մտածի առաջին գոլը բաց չթողնելու մասին, իսկ հետո հակագրոհների ժամանակ հնարավորություն փնտրի, ինչպես դա արեց Ալբանիայի հավաքականը:

Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության այն հարցին, թե արդյոք հավատու՞մ են հայկական թիմի հաջողությանը՝ Անդրեասյանն ու Մարկարովը բացասական պատասխան տվեցին:

«Չեմ հավատում հայկական թիմի հաղթանակին, ես պարզապես մեծ ցանկություն ունեմ: Չի կարելի հաշվի չառնել այն, որ աշխարհի լավագույն խաղացողը հանդես է գալիս Պորտուգալիայի հավաքականում: Պորտուգալիայի առաջնությունը պարզապես չի կարելի համեմատել մեր առաջնության հետ, և այս բոլոր գործոններն անհնար է հաշվի չառնել», - ընդգծեց Անդրեասյանը:
Էդուարդ Մարկարովն իր հերթին, համաձայնելով Անդրեասյանի կարծիքի հետ, նշեց, որ հայկական հավաքականը լավ է խաղում հանդիպման միայն առաջին 20 րոպեին, հետո թիմը սկսում է ուժասպառ լինել:

«Ուշադրություն դարձրեք մեր լեգիոներների և Հայաստանի առաջնությանը մասնակցող խաղացողների ֆիզիկական վիճակի տարբերությանը: Այնպես է ստացվում, որ լեգիոներների վրա կրկնակի ծանրաբեռնվածություն է ընկնում: Ցանկանում եք դա, թե ոչ, սակայն լեգիոներները հավաքականում կրկնակի աշխատանք են կատարում, ինչը, բնականաբար, բացասաբար է ազդում թիմի արդյունքների վրա», - կարծում է Մարկարովը:

Նա նաև նշեց, որ պորտուգալացիների հետ հանդիպումը բարդ և ծանր է լինելու, սակայն Հայաստանի հավաքականն ի վիճակի ըստ արժանվույն խաղալ:

Խոսելով Եվրո-2016-ի եզրափակիչ դուրս գալու` Հայաստանի հավաքականի հնարավորությունների մասին՝ Անդրեասյանը նշեց, որ տեսնելով խումբը, որտեղ հայտնվել է հայկական թիմը, նա միանգամից մտածել է, որ թիմը կպայքարի չորրորդ տեղի համար, սակայն Սերբիայի և Ալբանիայի հավաքականների շուրջ ստեղծված իրավիճակը թույլ է տալիս հուսալ, որ հայկական թիմը կկարողանա երրորդ տեղը գրավել:

«Որպեսզի Հայաստանի հավաքականը կարողանա դուրս գալ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ, թիմին հարկավոր է Հենրիխ Մխիթարյանի մակարդակի գոնե 4-5 խաղացող», - ավելացրեց Անդրեասյանը:

Հայկական խումբը Եվրո-2016-ի ընտրական փուլի խմբում ուժերը կչափի Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ: Խմբում առաջատարը Ալբանիայի և Դանիայի հավաքականներն են, որոնք երեք հանդիպումից հետո վաստակել են չորսական միավոր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:32
26 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկով. բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ ազգին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը նշել է, որ իր բոլոր հաղթանակները միշտ նվիրում է հայ ազգին:
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։