484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Նեպոմնյաշչի. Արոնյանն ու Գրիշչուկը Պետրոսյանի անվան մրցաշարի ֆավորիտներն են
10:33
04 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ Լևոն Արոնյանն ու ռուս Ալեքսանդր Գրիշչուկը երկուշաբթի Մոսկվայում բացված շախմատի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատային մրցաշարի ֆավորիտներն են, «Ռ-Սպորտ» գործակալությանը հայտնել է գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին։

Մրցաշարին մասնակցում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Մորոզևիչը, Էռնեստո Ինարկիևը (բոլորը` Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա) և Դին Լիժենը (Չինաստան)։ Պետրոսյանն այս տարի կդառնար 85 տարեկան։

«Եթե դատենք ընթացիկ վարկանիշից, ապա ֆավորիտ են Լևոն Արոնյանն ու Ալեքսանդր Գրիշչուկը,– ասել է Նեպոմնյաշչին։ – Հակված եմ կարծելու, որ հենց նրանք կպայքարեն հաղթանակի համար։ Մյուս կողմից, մասնակիցների կազմը շատ ուժեղ է, չկա որևէ ակնհայտ թույլ շախմատիստ։ Այդ իսկ պատճառով չեմ զարմանա, եթե ուրիշ որևէ մեկը լավ դրսևորի իրեն և պայքարի առաջատարի դիրքի համար», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Գործակալության զրուցակիցն ավելացրեց, որ, հնարավոր է, Բորիս Գելֆանդին ավելի դժվար լինի, քան մյուս մասնակիցներին։ «Որովհետև նա հենց նոր խաղացել է ՖԻԴԵ–ի Գրան պրիի երկու փուլում անընդմեջ»,– պարզաբանել է Նեպոմնյաշչին։

Պետրոսյանի հուշամրցաշարը` 100 հազար եվրո մրցանակային ֆոնդով, կանցկացվի նոյեմբերի 4-11–ը։ Հաղթողը կստանա 25 հազար եվրո, երկրորդ մրցանակակիրը` 20 հազար, երրորդը` 15 հազար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
11 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն շշով հարվածել է Էդերսոնի գլխին «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո
Մոուրինյուն ջրով լի շշով հարվածել է բրազիլացի դարպասապահի գլխին։
12:46
11 Դեկտեմբերի 2017
Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ տարավ «Խիմիկ-2-ի» նկատմամբ
26 խաղից հետո «Արարատը» 49 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:
11:59
11 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը Մոուրինյուի հետ կքննարկի իր ապագան ՄՅՈւ–ում
Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է Ժոզե Մոուրինյուի հետ քննարկել իր ապագան ակումբում:
20:35
08 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները պահանջում են Մոուրինյուից խաղադաշտ վերադարձնել ֆուտբոլիստին
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները «ռմբակոծել են» ՄՅՈւ–ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի Instagram-ի էջը։  
18:30
08 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Ոսկե գնդակ-2017-ի հաղթողը
Հայտնի է, թե ով է արժանացել Ոսկե գնդակ-2017 մրցանակին։
16:04
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանը պատրաստ է զբաղվել 2018 թ.–ի Օլիմպիադային ռուս մարզիկների մասնակցության կազմակերպչական հարցերով
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ են աջակցել 2018 թ.–ին կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին:
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։
15:15
04 Դեկտեմբերի 2017
MEN. Մոուրինյուն մեկ պատճառ ունի Լինգարդին գերադասելու Մխիթարյանից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից:
16:59
01 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը լրացուցիչ մարզվում է թիմում իր տեղը վերադարձնելու համար
Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավել: