480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշում Հայաստանը իջել է 75-րդ հորիզոնականը
13:57
23 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշում Հայաստանը իջել է 23 հորիզոնականով՝ զբաղեցնելով 75-րդ տեղը, հաղորդվում է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում:

Ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները՝ Պորտուգալիա՝ 9-րդ հորիզոնական, Դանիա՝ 32, Սերբիա՝ 46, Ալբանիա՝ 48:

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2006 թ.-ի առաջնության ընտրական փուլի շրջանակում Սերբիայի հավաքականի հետ կայացած հանդիպումն ավարտել է ոչ-ոքի հաշվով (1:1), իսկ հոկտեմբերի 14-ին սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվել է Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղում: Սեպտեմբերի 7-ին ընտրական փուլի առաջին խաղում հայ ֆուտբոլիստները 2:1 հաշվով զիջել են դանիացիներին:

Խմբում առաջատար դիրքում են Ալբանիայի և Դանիայի հավաքականները, որոնք վաստակել են չորսական միավոր, պորտուգալացիները վաստակել են երեք միավոր: Ընդ որում դանիացիներն անցկացրել են երեք հանդիպում, իսկ ալբանացիներն ու պորտուգալացիները՝ երկուական: Մեկական միավոր ունեն Սերբիայի և Հայաստանի հավաքականները, սակայն սերբերը անցկացրել են մեկ հանդիպում, իսկ Հայաստանի հավաքականը՝ երկու:

ՖԻՖԱ-ի վարկանիշի առաջին տասնյակը հոկտեմբերի 23-ի դրությամբ՝

1. Գերմանիա – 1669 միավոր,
2. Արգենտինա – 1565,
3. Կոլումբիա – 1420,
4. Բելգիա – 1388,
5. Նիդեռլանդներ – 1375,
6. Բրազիլիա – 1307,
7. Ֆրանսիա – 1191,
8. Ուրուգվայ – 1184,
9. Պորտուգալիա- 1175,
10. Իսպանիա – 1119:

Վարկանիշը սկսել է կազմվել 1993 թ.-ից, միավորների թիվը հաշվարկվում է՝ ելնելով չորս տարում ազգային հավաքականների գրանցած արդյունքներից: Վարկանիշի հաջորդ թարմացումը նախատեսված է նոյեմբերի 27-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:59
05 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Էվերթոնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Էվերթոնին»։
10:20
05 Դեկտեմբերի 2016
Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է Հենրիխ Մխիթարյանին օգտագործել Էվերթոնի դեմ խաղում
Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել պահպանել հաղթական հաշիվը «Էվերթոնի» հետ խաղում։
14:06
04 Դեկտեմբերի 2016
«Օլդ Թրաֆորդն» ընդամենը խաղադաշտ չէ, սա բեմահարթակ է. Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել The Players Tribune-ին:
11:39
04 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ժեստերի լեզվով հորդորում է աջակցել «Մանչեսթեր Յունայթեդին» (ՏԵՍԱՆՅՈւԹ)
1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր:
15:22
03 Դեկտեմբերի 2016
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները:
15:52
02 Դեկտեմբերի 2016
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը դադարեցնում է իր գործունեությունը
Երևանի «Ուրարտու» ակումբն այդպես էլ դուրս չեկավ ծանր իրավիճակից և դադարեցնում է ելույթները:
10:34
02 Դեկտեմբերի 2016
«Մանչեսթեր Յունայթեդն» աստղ է անվանել Հենրիխ Մխիթարյանին և տեսանյութ է պատրաստել նրա մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը տեսանյութ է պատրաստել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
16:21
01 Դեկտեմբերի 2016
Ուզբեկստանի հետ հանդիպումը թույլ կտա գործի մեջ տեսնել ֆուտբոլիստներին. Արթուր Պետրոսյան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեկնաբանել է Ուզբեկստանի ընտրանու հետ առաջիկա խաղը և հանդիպման անցկացման ժամկետների ընտրությունը:
13:18
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Թուրքիայում
Հայաստանի ազգային հավաքականը 2017 թ.-ի փետրվարին ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ:
12:34
01 Դեկտեմբերի 2016
Մոուրինյու. այնքան ուրախ եմ Մխիթարյանի համար, նա արդեն հարմարվում է
Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի խաղը քառորդ եզրափակչի` «Վեսթ Հեմի» դեմ հանդիպման ժամանակ
10:53
01 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Վեսթ Հեմի» հետ խաղի լավագույն խաղացողը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են «Վեսթ Հեմի» հետ խաղի լավագույն խաղացող:
12:49
30 Նոյեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը` տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակում
Fourfourtwo մարզական լուրերի կայքը կազմել է տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակը: