+19
Եղանակը Երևանում
Հայ
Արթուր Աբրահամը ուժերը կչափի Շտիգլից-Շտուրմ մենամարտի հաղթողի հետ
14:46
20 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը նախատեսում է ուժերը չափել Ռոբերտ Շտիգլից-Ֆելիքս Շտուրմ մենամարտի հաղթողի հետ, այս մասին երկուշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աբրահամը:

Գերմիջին քաշային կարգում աշխարհի բազմակի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը նոյեմբերի 8-ին ուժերի կչափի միջին քաշային կարգում աշխարհի բազմակի չեմպիոն Ֆելիքս Շտուրմի հետ:

«Նախատեսում եմ մենամարտել Շտիգլից-Շտուրմ  հանդիպման հաղթողի հետ: Երբ ինձ հարցրին, թե ցանկանու՞մ եմ մենամարտել այդ հանդիպման հաղթողի հետ, ես պատասխանեցի, որ պատրաստ եմ մենամարտել երկուսի հետ», - ասաց Աբրահամը:

Նրա խոսքով՝ նա այս հարցում ոչ մի խնդիր չունի, իսկ Գերմանիայի երկրպագուները ցանկանում են տեսնել այդ մենամարտերը:

«Կարծում եմ, որ Շտիգլից-Շտուրմ հանդիպման հաղթողի հետ մենամարտին ամենաքիչը 20 հազար մարդ կգա», - ասաց Աբրահամը:

Բռնցքամարտիկի խոսքով՝ մենամարտը նախատեսվում է կազմակերպել հունվարի վերջին:

Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն 34-ամյա Արթուր Աբրահամը Քյոլն քաղաքում տեղի ունեցած իր վերջին մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է 31-ամյա բրիտանացի Փոլ Սմիթ կրտսերին:

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է Հայաստանում, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո: Նա դարձել է երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն՝ 2012թ.-ի օգոստոսին չեմպիոնական տիտղոսը նվաճելով Ռոբերտ Շտիգլիցից: 2013թ.-ի մարտի 23-ին Աբրահամը չկարողացավ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը Շտիգլիցի հետ մենամարտում: Երկրորդ ռաունդում նա վնասվածք ստացավ: Ձախ աչքն այտուցվել էր, իսկ երրորդ ռաունդից հետո այն ամբողջությամբ փակվեց: Բժիշկի հետազոտումից հետո մրցավարները որոշեցին դադարեցնել մենամարտը՝ տեխնիկական նոկաուտով հաղթանակ շնորհելով Շտիգլիցին: Սակայն 2014թ.-ի մարտին Աբրահամը վերադարձրեց տիտղոսը՝ ռևանշ-մենամարտում պարտության մատնելով Շտիգլիցին, իսկ հետո նա չեմպիոնական տիտղոսը պաշտպանեց մայիսին Մոնտենեգրոն ներկայացնող բռնցքամարտիկ Նիկոլայ Սիյեկլոչի հետ մենամարտում:

Աբրահամը 2005-2009թթ.-ին եղել է միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնը: «Boxsport» ամսագիրը Աբրահամին ճանաչել է Գերմանիայի 2012թ.-ի լավագույն բռնցքամարտիկը: Նա հինգ անգամ (2006, 2007, 2008, 2009, 2012 թթ.) Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:19
22 Հոկտեմբերի 2017
Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ նոր ռեկորդով
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչև  20 տարեկան +105 կգ քաշային երիտասարդները:
15:01
21 Հոկտեմբերի 2017
Գեղարդ Մուսասին հաղթել է ռուս Շլեմենկոյին Bellator 185 գլխավոր մենամարտում (ՎԻԴԵՈ)
Մրցավարների բավականին վիճահարույց որոշմամբ  հաղթող է ճանաչվում Մուսասին:
14:59
20 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի (Մ23) չեմպիոն
85 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի (Մ23) չեմպիոն:
18:22
19 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
17:55
19 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կոմիտասում` 3 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
16 Հոկտեմբերի 2017
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Աշխարհի առաջնությունում
Առաջնության շրջանակում հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ են ունեցել՝ նվաճելով 8 մեդալ։
18:04
16 Հոկտեմբերի 2017
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
16:24
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը կտրուկ իջել է FIFA–ի վարկանիշում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միանգամից յոթ դիրքով իջել է երկուշաբթի հրապարակված FIFA–ի նոր վարկանիշում:
12:25
15 Հոկտեմբերի 2017
Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը` վետերանների աշխարհի չեմպիոն
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթանում է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
00:29
15 Հոկտեմբերի 2017
Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։
16:23
13 Հոկտեմբերի 2017
Մերոնք նորից Բաքու են մեկնում. այս անգամ մարզական նպատակներով
Հայերը նորից Բաքու են մեկնում։
13:22
12 Հոկտեմբերի 2017
«Արսենալի» նախկին պաշտպանը բացատրել է Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը
Նայջել Ուինթերբերնը Հենրիխ Մխիթարյանին անվանել է ֆենոմենալ ֆուտբոլիստ