478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը մասնակցել է «Շախմատը դպրոցում» գիտաժողովի բացմանը
16:15
17 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է հոկտեմբերի 16-18-ը անցկացվող «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային համաժողովը, որը կանցկացվի հոկտեմբերի 16-18–ը, կազմակերպել են կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Շախմատի ակադեմիան` Հայաստանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հետ համատեղ։

Գիտաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը:

Բանախոսները գիտաժողովը փորձի փոխանակման հիանալի առիթ են համարել, ինչը, նրանց համոզմամբ, կխթանի շախմատի հետագա զարգացումը, կնպաստի դրա դերի և կարևորության բարձրացմանը կրթական համակարգում:

Սերժ Սարգսյանն այնուհետև ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի և «Շախմատը դպրոցներում» միջազգային գիտաժողովի մասնակիցների հետ ներկա է գտնվել շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի քանդակի բացմանը` նրա անունը կրող շախմատի տանը: Քանդակը, որ Տիգրան Պետրոսյանի շախմատային արքա դառնալու կապակցությամբ 1965թ. ստեղծել է հայ նշանավոր քանդակագործ Արա Սարգսյանը, գրեթե կես դար գտնվել է քանդակագործի հարազատների մոտ` նրա տուն-թանգարանում: Տիգրան Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ Արա Սարգսյանի ընտանիքը որոշել է այն նվիրել շախմատի տանը:

ՀՀ նախագահը ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նորաստեղծ շախմատի դպրոցի բացման արարողությանը: Դպրոցում կարող է անվճար ուսանել 5-ից 8 տարեկան մինչև 350 երեխա, ինչպես մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում գործող դպրոցների սաները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։
15:15
12 Հուլիսի 2017
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է վճռորոշ մենամարտի (ՎԻԴԵՈ)
Արթուր Աբրահամը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտի։
20:30
11 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» թարմացնում է կազմը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոփոխություններ են սպասվում։
14:51
10 Հուլիսի 2017
Եվրոպական ակումբները պայքարում են նոր Հենրիխ Մխիթարյանի համար
Շիրակի» երիտասարդ ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը գրավել է եվրոպական ակումբների սկաուտների ուշադրությունը։