483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ալբանիայի հետ նախատեսված ֆուտբոլային հանդիպումը տապալելու համար Սերբիան պատասխանատվություն չի կրում
12:33
15 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ալբանիայի հետ նախատեսված ֆուտբոլային հանդիպումը տապալելու համար Սերբիան «որևէ պատասխանատվություն» չի կրում, հայտարարել է Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը։

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում երեքշաբթի Բելգրադում անցկացվող խաղը դադարեցվել է առաջին խաղակեսից հետո, քանի որ դաշտի վրա հայտնվել է ոչ մեծ անօդաչու թռչող սարք, որին ալբանական նշանագրերով և այսպես կոչված Մեծ Ալբանիայի քարտեզով պաստառ է ամրացված եղել։ Դաշտում և տրիբունաներում իրարանցում է սկսվել։

Սերբիայի ՆԳՆ տեղեկացմամբ` միջադեպը հրահրել է Ալբանիայի վարչապետի` Էդի Ռամայի եղբայրը` Օլսի Ռաման, ով մարզադաշտի VIP հատվածից հեռակառավարման վահանակի միջոցով կառավարել է սարքը։ Ոստիկանությունը ձերբակալել է խուլիգանին և հարցաքննել։ Այնուհետև նրան ազատ են արձակել։ Խաղի հաշիվը մնացել է 0:0։

Ինչպես լրագրողներին է հայտնել Դատիչը, ԵՄ դիվանագետները ողջ նախորդ օրվա ընթացքում ճնշում են գործադրել, որպեսզի տոմս չունեցող և ավելի ուշ սադրանք հրահրող ալբանացի երկրպագուները մտնեն մարզադաշտ։ Սերբական իրավապահները ցանկացել են նրանց ձերբակալել դեռ Բելգրադի օդանավակայանում։

«Նման բան որևէ ֆուտբոլային մրցախաղի ժամանակ չի եղել, սա պատրաստվել է նախօրոք։ Ինձ համար գլխավոր հարցն այն է, թե ինչպես պետք է արձագանքեն Եվրամիությունն ու ՈւԵՖԱ–ն, քանի որ եթե որևէ մեկը Սերբիայից բարձրացներ «Մեծ Սերբիայի» դրոշը Տիրանայում կամ Պրիշտինայում, ապա այդ հարցն արդեն ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի օրակարգում կլիներ»,– ասել է արտգործնախարարը։

Նրա գնահատականով` հատկապես խնդրահարույց է այն փաստը, որ միջադեպը հրահրել է Ալբանիայի վարչապետի եղբայրը, ով այստեղ պետք է հյուրի կարգավիճակով լիներ։

«Այս ամենը կատարվածը տեղափոխում է քաղաքական հարթություն, սա քաղաքական սադրանք է»,– ասել է Դաչիչը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
31 Հոկտեմբերի 2017
Լեգենդար Էնդի Քոուլը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
ՄՅՈւ–ի լեգենդար ֆուտբոլիստ Էնդի Քոուլը ներկա է գտնվել ՄՅՈւ-ի` «Բենֆիկայի» հետ խաղից առաջ անցկացրած մարզմանը:
11:47
28 Հոկտեմբերի 2017
«Матч ТВ»–ն ռեպորտաժ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին (ՖՈՏՈ)
«Матч ТВ»–ն Մանչեսթերում ռեպորտաժ է պատրաստել Հենրիխ Մխիթարյանի մասին։
20:18
27 Հոկտեմբերի 2017
Հայ ձյուդոիստը 1 տարով որակազրկվել է. նա մասնակցել է այլ մարզաձևի աշխարհի առաջնությանը
Հայ ձյուդոիստ Գրիգոր Սահակյանը 1 տարով որակազրկվել է։
16:06
26 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Գրիգորյանը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թ.–ից։
19:37
25 Հոկտեմբերի 2017
Ռուս մարտիկ Շլեմենկոն ռևանշ–մենամարտի է հրավիրել հայ մարտիկ Գեղարդ Մուսասիին
ММА–ի ռուս մենամարտիկ Ալեքսանդր Շլեմենկոն առաջարկել է Նիդեռլանդները ներկայացնող հայ մենամարտիկ Գեղարդ Մուսասիին անցկացնել ռևանշ–մենամարտ:
13:19
25 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ընտրել է Կրիշտիանու Ռոնալդուին
Հենրիխ Մխիթարյանը որպես Հայաստանի հավաքականի ավագ իրավունք ուներ ընտրել The Best FIFA Football Awards–ի հաղթողին:
11:30
24 Հոկտեմբերի 2017
«Միկին` հայ հերոս». ՄՅՈւ–ն Հենրիխ Մխիթարյանի մասին ֆիլմ է նկարահանում (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» վավերագրական ֆիլմ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին։
00:19
22 Հոկտեմբերի 2017
Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ նոր ռեկորդով
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչև  20 տարեկան +105 կգ քաշային երիտասարդները:
15:01
21 Հոկտեմբերի 2017
Գեղարդ Մուսասին հաղթել է ռուս Շլեմենկոյին Bellator 185 գլխավոր մենամարտում (ՎԻԴԵՈ)
Մրցավարների բավականին վիճահարույց որոշմամբ  հաղթող է ճանաչվում Մուսասին:
14:59
20 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի (Մ23) չեմպիոն
85 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի (Մ23) չեմպիոն:
18:22
19 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
17:55
19 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կոմիտասում` 3 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: