478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հավաքականը արժանի էր հաղթանակի սերբերի հետ խաղում, Դեշամ
19:02
13 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը արժանի էր հաղթանակի Սերբիայի հավաքականի հետ Եվրոպայի 2016թ. ընտրական փուլի խաղում, երկուշաբթի ասաց Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը։

Հայաստանի և Սերբիայի հավաքականների խաղը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 11-ին Երևանում, ավարտվեց ոչ-ոքի` 1։1 հաշվով։ Առաջին գոլը 7-րդ րոպեին խփեց Ռոբերտ Արզումանյանը։ Սակայն սերբերին հաջողվեց փրկել հանդիպումը` Զորան Տոշիչի` 89-րդ րոպեին խփած գնդակի շնորհիվ։ Դրանից վեց րոպե առաջ Մարկոս Պիզելին չկարողացավ իրացնել տուգանային հարվածը։ Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի հավաքականի հետ։

«Եթե Հայաստանի հավաքականը իրացներ տուգանայինը, ապա կարող էր հաղթել», - ասաց Դեշամը Երևանում մամուլի ասուլիսում։

Նրա խոսքերով` ընդհանուր առմամբ գործնականում խմբի բոլոր թիմերը Եվրո-2016 դուրս գալու հավասար հնարավորություններ ունեն։

Նա նշեց նաև,  որ ֆրանսիացիների հիմնական հարձակվողներից մեկը` Քարիմ Բենզեմը չի մասնակցի այսօրվա մարզումին, իսկ խաղի ժամանակ դաշտ դուրս կգան հնարավորինս շատ ֆուտբոլիստներ։

Խոսելով մրցակցի մասին` Դեշամը նշեց, որ Հայաստանի հավաքականի առաջընթացն ակնհայտ է։ «Հայաստանի հավաքականը առաջընթաց է գրանցում ավելի շատ այն պատճառով, որ խաղացողների մեծ մասը հանդես է գալիս եվրոպական առաջնություններում», - ասաց ֆրանսիացիների մարզիչը` հատկապես առանձնացնելով Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Հայաստանի հավաքականը նույն ընտրական խմբում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հետ: Ընտրական խմբի առաջին խաղում սեպտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները զիջեցին դանիացիներին 2:1 հաշվով:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:32
20 Օգոստոսի 2017
Միակ նպատակն առաջինը դառնալն է, ինչին պետք է մոտենալ քայլ առ քայլ.Արոնյան (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դարձավ Grand Chess Tour-ի չորրորդ փուլի հաղթող, խոստովանել է, որ պատրաստ է քայլ առ քայլ մոտենալ առաջինը դառնալուն:
12:10
19 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում նվաճել է հաղթողի տիտղոսը (ՎԻԴԵՈ)
Մրցաշարի ավարտին Արոնյանը վաստակել էր 24,5 միավոր:
11:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը Սենթ Լուիսի բլիցի առաջին տուրից հետո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է առաջատարի դիրքը Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանից հետո։
11:41
17 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:
11:23
17 Օգոստոսի 2017
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը զիջեց շվեդներին
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց 3-րդ հորիզոնական։
11:05
16 Օգոստոսի 2017
Սենթ Լուիս.Արոնյան–Գաստարով` ոչ–ոքի. Արոնյանը կիսում է 2-5–րդ տեղերը
Օգոստոսի 15-ին անցկացվել են նաև մրցաշարի 5-6-րդ տուրերը:
17:24
15 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում
Մխիթարյանը 9.1 գնահատականով ճանաչվել Պրեմիեր Լգայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը։
19:53
14 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանն ուժերը կչափի լեգենդար Գարի Կասպարովի հետ
Երկուշաբթի Սենթ Լուիսում մեկնարկում է Grand Chess Tour շախմատային մրցաշարի չորրորդ տուրը։
16:54
13 Օգոստոսի 2017
«Անժի»-ի գլխավոր մարզիչ Գրիգորյանը հրաժարական է տվել
«Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է հրաժարականի մասին:
11:01
13 Օգոստոսի 2017
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակն է տոնել ԱԱ-2019-ի ընտրական մրցաշարում
Հայաստանի թիմը 4-րդ տուրից հետո 7 միավորով գլխավորում է A խումբը:
10:58
12 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը պարտվել է Սինքֆիլդի գավաթի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց թողեց Սինքֆիլդի գավաթի հաղթող դառնալու հնարավորությունը:
18:46
11 Օգոստոսի 2017
Միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նվաճել են ոսկին ու արծաթը
Մրցաշարի 143 մասնակիցներից  միայն Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանն են վաստակել 7․5-ական միավոր: