481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Մենք ծանր և կոշտ խաղ ենք սպասում հայերի հետ. Սերբիայի հավաքականի ավագ
19:33
10 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սերբիայի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» ավագ Բրանիսլավ Իվանովիչը կարծում է, որ Հայաստանի հավաքականի հետ վաղվա խաղը Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի շրջանակում ծանր և կոշտ կլինի:

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին` տեղական ժամանակով ժամը 20:00-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում:

«Ես գիտեմ, որ Հայաստանի հավաքականի կազմում չեն խաղա մի քանի առանցքային ֆուտբոլիստներ, սակայն դա որևէ նշանակություն չունի, քանի որ հայկական թիմը կանի հնարավոր ամեն բան` հաջողության հասնելու համար: Մենք մեր հերթին կանենք ամեն բան, որպեսզի Սերբիա վերադառնանք երեք միավորով», - ասաց սերբերի ավագը:  

Նա նշեց, որ գիտե, թե որքան ծանր է հայ ֆուտբոլիստների հետ խաղալը Հանրապետական մարզադաշտում:

Սերբիայի հավաքականը յոթ տարի առաջ խաղացել է Հայաստանի հետ ԵՎՐՈ-2008-ի շրջանակում, հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով: Բրանիսլավ Իվանովիը մասնակցել է այդ խաղին:
Խոսելով իր ֆիզիկական վիճակի մասին` Իվանովիչը նշեց, որ հավաքից առաջ փոքր վնասվածք է ստացել, ինչի պատճառով հավաքականում մեկ մարզում բաց է թողել:
«Վաղվա խաղին ես լիովին պատրաստ կլինեմ», - ասաց Իվանովիչը:

Պատասխանելով սերբ լրագրողի հարցին, թե մտադի՞ր են ինքը կամ «Չելսիի» մեկ այլ խաղացող` Նեմանյա Մատիչը ուժերը խնայել առաջիկա խաղում` հաշվի առնելով անգլիական Բարձրագույն լիգայի ծանր ժամանակացույցը, Իվանովիչը նշեց, որ իրենք խաղալու են ամբողջ ուժով:

«Մեզ համար հավաքականում հանդես գալը միշտ մեծ պատիվ է», - ասաց սերբական հավաքականի ավագը:

Նա նշեց նաև, որ խմբից դուրս գալու հնարավորություններ ունեն բոլոր թիմերը: «Եթե մենք ցանկանում ենք հասնել եզրափակիչ փուլ, ապա պետք է սկսենք հաղթանակով և շարունակենք նույն ոգով մտակա երկու տարում», - ասաց Իվանովիչը:

Հայաստանի հավաքականը նույն ընտրական խմբում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հետ: Ընտրական խմբի առաջին խաղում սեպտեմբեր 7-ին հայ ֆուտբոլիստները զիջեցին դանիացիներին 2:1 հաշվով:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
16 Հոկտեմբերի 2017
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Աշխարհի առաջնությունում
Առաջնության շրջանակում հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ են ունեցել՝ նվաճելով 8 մեդալ։
18:04
16 Հոկտեմբերի 2017
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
16:24
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը կտրուկ իջել է FIFA–ի վարկանիշում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միանգամից յոթ դիրքով իջել է երկուշաբթի հրապարակված FIFA–ի նոր վարկանիշում:
12:25
15 Հոկտեմբերի 2017
Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը` վետերանների աշխարհի չեմպիոն
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթանում է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
00:29
15 Հոկտեմբերի 2017
Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։
16:23
13 Հոկտեմբերի 2017
Մերոնք նորից Բաքու են մեկնում. այս անգամ մարզական նպատակներով
Հայերը նորից Բաքու են մեկնում։
13:22
12 Հոկտեմբերի 2017
«Արսենալի» նախկին պաշտպանը բացատրել է Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը
Նայջել Ուինթերբերնը Հենրիխ Մխիթարյանին անվանել է ֆենոմենալ ֆուտբոլիստ
13:14
11 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Աշխարհի առաջնությունը բաց թողած խորհրդանշական հավաքականում
Sports.ru–ն կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ներառել է այն հայտնի ֆուտբոլիստներին, ովքեր բաց կթողնեն Աշխարհի առաջնությունը։
14:19
10 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք մի կորցրեք հավատը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Facebook–ի իր էջում կոչ է արել երբեք չկորցնել հավատը։
22:18
05 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց սեփական հարկի տակ (ՎԻԴԵՈ)
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն իր հարկի տակ հանդիպեց Լեհաստանի հավաքականի հետ:
21:33
04 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. ես միշտ ամբողջովին տրվում եմ խաղին և ամեն ինչ անում եմ թիմին օգնելու համար
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է հայ որոշ երկրպագուների կշտամբանքները` թիմում իր խաղի վերաբերյալ:

13:01
04 Հոկտեմբերի 2017
1000-ից ավել լեհ երկրպագու է գալու Երևան Հայաստան–Լեհաստան խաղին
Լեհաստանից ազգային հավաքականի առաջիկա հանդիպմանը գալու է 1000-ից ավել լեհ երկրպագու: