478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+25
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս օլիմպիական չեմպիոնները Երևանում բացել են «Մարզական Մոսկվա» ֆոտոցուցահանդեսը
17:22
10 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մարզական Մոսկվա. Օլիմպիադայից մինչև ֆուտբոլի ԱԱ» ֆոտոցուցահանդեսն է բացվել ուրբաթ Երևանում։ Բացման արարողությանը մասնակցել են թեթև աթլետիկայի օլիմպիական երկակի և աշխարհի չեմպիոն Սվետլանա Մաստերկովան և ազատ ոճի ըմբիշ, Ատլանտայի օլիմպիադայի չեմպիոն Վադիմ Բոգիևը։

«Այստեղ ներկայացված է Մոսկվայի մարզական կյանքի մասին պատմող մոտ 40 լուսանկար։ Մեր պատվիրակությունը բաղկացած է Երևան–Մոսկվա պատանեկան մարզական խաղերի մասնակցելու համար ժամանած մարզիկներից»,– հայտնեց Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դեպարտամենտի ղեկավար Ալբերտ Չիլիևը։

Օլիմպիական չեմպիոն Սվետլանա Մաստերկովան իր հերթին նշեց, որ Մոսկվայի համար մեծ պատիվ է բարեկամություն անել Երևանի հետ։ «Մենք գիտենք, որ Հայաստանում եղել են, կան ու կլինեն Օլիմպիական չեմպիոններ։ Կարծում եմ, որ սպորտում մենք բոլորս մրցակիցներ ենք, բայց դրանից դուրս ընկերներ ենք և պետք է ընկերներ մնանք։ Մեր ժողովուրդները պետք է միասին լինեն, քանի որ երկու շատ ուժեղ ազգեր են»,– ասաց Մաստերկովան։

Վադիմ Բոգիևը հայտարարեց, որ իրեն հաճելի է գտնվել Երևանում։ «Վաղուց եմ եղել Հայաստանում, հիանալի Ծաղկաձորում, սակայն այն ժամանակ, բարեբախտաբար կամ ցավոք, ինձ ոչինչ, բացի սպորտից չէր հետաքրքրում։ Այժմ շատ ուրախ եմ լինել այստեղ ու տեսնել իմ գործընկերներին»,– ասաց նա։

Ցուցահանդեսն անցկացվում է Երևանի օրվա տոնակատարության միջոցառումներին Մոսկվայի կառավարության մասնակցության շրջանակում։  Ցուցահանդեսի հիմնական նպատակը Մոսկվայի` որպես համաշխարհային մարզական մայրաքաղաքի, ներուժի ցուցադրությունն է, մանկական և պատանեկան սպորտին օժանդակությունը, սպորտի բնագավառում համագործակցության համակողմանի զարգացումը։

Միջոցառման կազմակերպիչը Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտն է։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
23 Հուլիսի 2017
Հայ ձյուդոիստը` Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում են 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։
15:15
12 Հուլիսի 2017
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է վճռորոշ մենամարտի (ՎԻԴԵՈ)
Արթուր Աբրահամը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտի։
20:30
11 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» թարմացնում է կազմը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոփոխություններ են սպասվում։