482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Սիմոնյանն ընդգծեց Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստների ինքնանվիրումը Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղում
16:49
09 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի հանդիպման ժամանակ ուրախացրել է երկրպագուներին առաջին հերթին իր ինքնանվիրումով, հայտարարել է Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը:

Ռուսաստանի հավաքականը երկուշաբթի 4:0 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել Լիխտենշտեյնի ազգային հավաքականին Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում: Սեպտեմբերի 3-ին Ֆաբիո Կապելոյի թիմը նույն հաշվով հաղթել է Ադրբեջանի թիմին ընկերական հանդիպման ժամանակ:

«Արդյունքն ինքնին խոսուն է, չորս գնդակ է խփվել», - հայտարարել է Սիմոնյանը «Р-Спорт» գործակալության թղթակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Չի կարելի Լիխտենշտեյնի հավաքականի մասին ասել ՝ «Այո դա Լիխտենշտեյն է, ի՞նչ թիմ է որ»: Նրանք ժամանակին սեփական հարկի տակ ոչ-ոքի են խաղացել Պորտուգալիայի հավաքականի հետ, որի կազմում հանդես էր գալիս Կրիշտիանու Ռոնալդուն: Ադրբեջանի հավաքականի հետ խաղի դեպքում էլ ես կնշեի բոլոր տղաների մեծ ցանկությունը, թիմի ինքնանվիրումը»:

Սիմոնյանի խոսքերով՝ «ուրախալի փաստ է, որ դաշտ են դուրս եկել մեծ ցանկությամբ»:

«Իրականում ամեն ինչ չէ, որ ստացվեց, սակայն այդ ձգտումը, ամեն դեպքում, իր արդյունքը տվեց: Ինչ վերաբերում է որակին, ապա կատարելությունը սահմաններ չունի: Կարծում եմ, որ նրանք կվերլուծեն բացթողումներն այն անմեղ իրավիճակներում, երբ սխալներ թույլ տվեցին փոխանցումների ժամանակ: Մեկնարկը շատ լավն է, առջևում շվեդների հետ լրջագույն խաղ է սպասվում», - նշել է ՌՖՄ-ի առաջին փոխնախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:39
23 Մայիսի 2017
Գեղասահքի բաց առաջնությունն է մեկնարկել Հայաստանում
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում նախօրեին մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը:
18:17
22 Մայիսի 2017
Հայ բազկամարտիկները մեդալների ողջ տեսականին են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։
13:28
22 Մայիսի 2017
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին:
11:45
21 Մայիսի 2017
Մխիթարյան. ոչ միայն ցանկանում ենք, այլ պետք է հաղթենք Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է «Sky Sports»-ին:
15:30
20 Մայիսի 2017
Հայաստան – Սենթ Քիթս և Նևիս հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Հայաստանի և Սենթ Քիթս և Նևիսի հավաքականների ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են:
12:43
20 Մայիսի 2017
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին, քանի որ դրանց վրա հայտնվել են սև հետքեր և ժանգ։
10:51
20 Մայիսի 2017
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն` պարտության մատնելով ադրբեջանցի մարզիկին
Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:
11:23
19 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «կարիճի» համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «ՄՅու»–ում խաղաշրջանի լավագույն գոլի համար։
10:50
16 Մայիսի 2017
3 հայ հարձակվողներ հրավիրվել են ՌԴ հոկեյի հավաքական
Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականի մարզչական թիմը Վալերի Բրագինի ղեկավարությամբ կողմնորշվել է Սոչիի հավաքի մասնակիցների վերաբերյալ:
12:54
15 Մայիսի 2017
Համացանցում հայտնվել է ըմբիշ Միհրան Հարությունյանի պաշտոնական պրոմո–տեսանյութը
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիո–2016–ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հրապարակել է իր նոր պաշտոնական պրոմո–տեսանյութը։
13:37
14 Մայիսի 2017
Լինգարդը ՄՅՈւ-ի ամենաուրախ խաղացող է համարում Մխիթարյանին, Հենրիխը համակարծիք է նրա հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄՅՈւ–ի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Ջեսի Լինգարդն ու Անդեր Էրերան հյուրընկալվել են «Everything, but football» հաղորդաշարին:
14:07
13 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպա լիգայի շաբաթվա թիմում
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպա լիգայի շաբաթվա թիմը՝ կիսաեզրափակիչ պատասխան խաղերի արդյունքներով: