486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանի հետ
17:32
02 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է բռնցքամարտի թեթև քաշային կարգում աշխարհի բազմակի չեմպիոն Սյուզի Կենտիկյանի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նախարարը ողջունել է չեմպիոնուհուն և շնորհակալություն հայտնել միջազգային ասպարեզում հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար:

Կենտիկյանը պատմել է Հայաստան այցելության, իր առաջիկա պլանների մասին, տեղեկացրել, որ պատրաստվում է մենամարտի, որը կնվիրվի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին:

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Սյուզի Կենտիկյանը 2014 թ.-ի հունիսի 1-ին պաշտպանել է WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը՝ պարտության մատնելով Հարավային Կորեան ներկայացնող Դան Բի Կիմին:

WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը Սյուզի Կենտիկյանը վերադարձրել է 2013 թ.-ի հուլիսին այս վարկածով նախկին չեմպիոն Կարինա Մորենայի հետ ռևանշ-մենամարտի արդյունքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Փետրվարի 2017
Մարկ Լոուրենսոնը Մխիթարյանի փոխանցումը համաշխարհային մակարդակի փոխանցում է անվանել
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը «Բլեքբերնի» հետ խաղում:
12:28
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Բլեքբերնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» նախօրեին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»:
00:57
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
18:58
19 Փետրվարի 2017
Լևոն Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին
ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը մեկնարկել է փետրվարի 18-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում:
15:19
19 Փետրվարի 2017
Մատա. Միկին արտակարգ խաղացող է, նա ամեն ինչ հեշտ է դարձնում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան բարձր է գնահատել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանին:
20:45
18 Փետրվարի 2017
Զլատան Իբրահիմովիչն իրեն համեմատել է Ինդիանա Ջոնսի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համեմատել է իրեն ֆիլմերի հերոս Ինդիանա Ջոնսի հետ:
13:09
18 Փետրվարի 2017
Յանա Եգորյան. hուսամ՝ չենք հանդիպի հարցազրույց վերցնող լրագրողի հետ, այլապես՝ սուսերս կարող է կեղտոտվել
Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր Instagram-ում անդրադարձել է eg.ru-ին տված հարցազրույցի որոշ հատվածների:
13:33
17 Փետրվարի 2017
Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյան. թքած ունեմ, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներ կան
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը հայտարարել է, որ չի կենտրոնանում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրների վրա։
15:20
16 Փետրվարի 2017
Ալեքսիս Օհանյանի «աստղային» հարսնացուն նկարահանվել է անկեղծ ֆոտոշարքում
Սերենա Ուիլյամսը, նկարահանվել է Sports Illustrated–ի հատուկ թողարկման անկեղծ ֆոտոշարքում:
20:31
14 Փետրվարի 2017
Nike-ը ներկայացրել է Յանա Եգորյանի հաջողության պատմությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Nike աշխարհահռչակ ապրանքանիշը ներկայացրել է սուսերամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանի հաջողության պատմությունը։
19:14
13 Փետրվարի 2017
Մխիթարյան. ես փորձում եմ օրինակ դառնալ Հայաստանի համար
Հայաստանի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել BBC-ին:
15:18
13 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը շփվել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ամսագրի ընթերցողների հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շփվել է ակումբի Inside United պաշտոնական ամսագրի ընթերցողների հետ։