+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լատվիա, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի լատվիացիների հետ
14:31
01 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լատվիա, որտեղ սեպտեմբերի 3-ին կանցկացնի ընկերական հանդիպում Լատվիայի հավաքականի հետ: 

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում: Խաղի սկզիբը Երևանի ժամանակով ժամը 21:45-ին:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լատվիա են մեկնել Գևորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին, Կամո Հովհաննիսյանը և Ալեքս Էնրիկե դա Սիլվան: Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները կմիանան թիմին Լատվիայում:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրո-2016–ի ընտրական փուլին։ Հայ ֆուտբոլիստները որակավորման մրցաշարի արտագնա հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 7–ին դանիացիների հետ։

Հայկական թիմը Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հետ նույն խմբում է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:25
18 Նոյեմբերի 2017
«Տաշիր» խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը` «Արարատ» ՖԱ նախագահ
«Արարատ» ֆուտբոլային ակումբւ նախագահ է ընտրվել ձեռնարկատեր և մեկենաս Սամվել Կարապետյանը:
19:44
17 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը 2018 թ.–ի ԱԱ–ն բաց թողած ֆուտբոլի համաշխարհային աստղերի խորհրդանշական հավաքականում է
Հենրիխ Մխիթարյանը 2018 թ.–ի ԱԱ–ն բաց թողած ֆուտբոլի համաշխարհային աստղերի խորհրդանշական հավաքականում է:
13:13
17 Նոյեմբերի 2017
Հայ հերոս. ցանցում հայտնվել է Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող ֆիլմը (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» 60 րոպե տևողությամբ ֆիլմ է ցուցադրել Հենրիխ Մխիթարյանի մասին։
13:18
16 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի խփած բոլոր 25 գոլերը Հայաստանի հավաքականի կազմում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք Հենրիխ Մխիթարյանի խփած բոլոր 25 գոլերը Հայաստանի հավաքականի կազմում։
20:31
14 Նոյեմբերի 2017
Լեգենդար Բուֆոնն արցունքն աչքերին հրաժեշտ տվեց Իտալիայի հավաքականին (ՎԻԴԵՈ)
Բուֆոնն արցունքներն աչքերին հայտարարեց Իտալիայի հավաքականում կարիերայի ավարտի մասին։
18:16
14 Նոյեմբերի 2017
Championat.com. Հենրիխ Մխիթարյանն ազգի հերոսն է
Championat.com հայտնի մարզական պարբերականը Հենրիխ Մխիթարյանին ազգի հերոս է անվանել։
20:07
13 Նոյեմբերի 2017
Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Կիպրոսի նկատմամբ (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային հավաքականը երկուշաբթի տարվա վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել:
15:17
13 Նոյեմբերի 2017
Կրիվցով. կյանքումս տեսած երկու անհավանական պրոֆեսիոնալներից մեկը Հենրիխ Մխիթարյանն է
Մխիթարյանը 2010-ից 2013 թվականներին հանդես է եկել «Շախտյորում» Կրիվցովի և Սռնայի հետ միասին:
12:59
11 Նոյեմբերի 2017
ՀՖՖ-ն կոշտ հայտարարություն է արել Բելառուսի հետ իբր պայմանավորված խաղի լուրերի վերաբերյալ
Նախօրեին հայկական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե, իբր, նոյեմբերի 9-ին կայացած Հայաստան-Բելառուս հանդիպումը կրել է պայմանավորված բնույթ։
20:24
10 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը բացառիկ կադրեր է հրապարակել իր մասին պատմող նոր ֆիլմից (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը բացառիկ կադրեր է հրապարակել իր մասին պատմող նոր ֆիլմից, որը եթեր կհեռարձակվի այս հինգշաբթի։
17:49
10 Նոյեմբերի 2017
ՀՖՖ–ն կտրականապես հերքում է Բելառուսի հավաքականի հետ պայմանավորվածության մասին տեղեկությունները
Նախօրեին Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով ջախջախել է բելառուսներին Երևանում կայացած ընկերական հանդիպման ընթացքում։
20:06
09 Նոյեմբերի 2017
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու նկատմամբ
Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու հետ ընկերական խաղում։