480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը յոթ մեդալ է նվաճել
18:02
28 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականը հինգ մարզաձևերում յոթ մեդալ է վաստակել Նանկինում ավարտված պատանեկան Երկրորդ Օլիմպիական խաղերում, հայտնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայ մարզիկները երկու ոսկե մեդալ նվաճեցին ծանրամարտում, երկու «արծաթ» (գնդակային հրաձգություն և հունահռոմեական ըմբշամարտ) և 3 բրոնզե մեդալ (1 բռնցքամարտ և 2 ազատ ոճի ըմբշամարտ):

Հայաստանի հավաքականը Նանկինից հայրենիք է վերադառնալու 2014 թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 14.00-ին: Նրանց դիմավորելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի տրամադրած ավտոբուսները Հանրապետության Հրապարակից շարժվելու են ժամը 13:00-ից:

Պատանեկան Օլիմպիական խաղերը Նանկինում անցկացվել են օգոստոսի 16-28–ը։ Ընդամենը մրցումներում խաղարկվել է 222 մեդալների կոմպլեկտ 28 մարզաձևերում։

Երրորդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը կանցնեն 2018 թվականի սեպտեմբերի 11-23–ն արգենտինյան Բուենոս Այրեսում։ Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2016 թվականին Նորվեգիայի Լիլեհամերում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։
11:25
17 Հունիսի 2017
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Գուրգեն առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ։
23:05
16 Հունիսի 2017
Լևոն Արոնյանը դարձավ Norway Chess գերմրցաշարի հաղթող
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց «Norway Chess» շախմատային գերմցաշարը: