483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Գազպրոմը» մտադիր է գնել «Ցրվենա Զվեզդա» սերբական ֆուտբոլային ակումբը 100 մլն եվրոյով. թերթ
14:22
28 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է գնել «Ցրվենա Զվեզդա» սերբական ֆուտբոլային ակումբը 100 միլիոն եվրոյով, հինգշաբթի հաղորդում է Բելգրադի «բլից» թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրներին։

Այդ տվյալների համաձայն, 40 միլիոն եվրո կվճարվի պետությանը, նույնքան` պարտքերը մարելուն, ևս 20 միլիոն կստանա Բելգրադ քաղաքը։ «Գազպրոմը», պարբերականի տվյալներով, կստանա հողատարածքը, որի վրա տեղակայված է «Ցրվենա Զվեզդայի» մարզադաշտը և մի շարք այլ օբյեկտներ։

Հինգշաբթի նմանատիպ տեղեկություն է հրապարակել նաև «Իմֆորմեր» սերբական թերթը` հայտնելով, որ «Ցրվենա Զվեզդան» կգնեն «ռուսները կամ արաբները»։

«Ցրվենա Զվեզդայի» գլխավոր հովանավորը «Գազպրոմ նեֆտ»–ն է, որը տարեկան նրան հատկացնում է մոտ 4.5 միլիոն եվրո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

«Ցրվենա Զվեզդան» երկրի ամենատիտղոսային ակումբն է։ Նախորդ տարի թիմը հաղթել է ազգային առաջնությունում, սակայն 2014-15 խաղաշրջանի համար հանվել է Չեմպիոնների լիգայից ֆինանսական fair play–ը խախտելու համար։ Պաշտոնական աղբյուրների տվյալներով, ակումբի պարտքերը կազմում են մոտ 50 միլիոն եվրո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:17
27 Մարտի 2017
MEN. Մխիթարյանն իր խփած գոլով ընդգծեց «ՄՅու»-ի մեկնարյաին կազմ վերադառնալու մտադրությունը
Manchester Evening News լրատվական հարթակը վերլուծել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Ղազախստանի թիմի հետ։

16:26
27 Մարտի 2017
Հայ սամբիստները Մոսկվայում Աշխարհի գավաթին թիմային հաշվարկով զբաղեցրել են երրորդ տեղը
Հայ սամբիստները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ:
12:11
27 Մարտի 2017
Արթուր Պետրոսյան. Հայաստանի հավաքականը ցուցադրեց հարձակողական ֆուտբոլ Ղազախստանի հավաքականի հետ խաղում
Հայաստանի հավաքականը լավ, հարձակողական ֆուտբոլ ցուցադրեց Ղազախստանի հավաքականի հետ խաղում, հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։
21:45
26 Մարտի 2017
Մխիթարյանի և Օզբիլիսի՝ իրար հաջորդող գոլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում է Ղազախստանին:
12:29
26 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ և բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
16:40
25 Մարտի 2017
Դոհայում մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը նվաճել է մեկ ոսկի և մեկ բրոնզ
Դոհայում ընթանում են մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչները:
14:25
25 Մարտի 2017
Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի գավաթին
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը:
20:16
24 Մարտի 2017
Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի Գեղասահքի աշխարհի առաջնությունը:
17:58
24 Մարտի 2017
Մխիթարյանի կոչը` երկրպագուներին. ամեն ինչ կանենք հաղթելու համար, երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին:
13:31
24 Մարտի 2017
Մխիթարյան. ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ իմանան Հայաստանի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չափազանց նշանակություն չի տալիս «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը:
13:17
23 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
12:28
23 Մարտի 2017
Մարկոս Պիզելլին հայերենով հրավիրել է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պիզելլին տեսաուղերձում հրավիրում է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին։