484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Սյուզի Կենտիկյանը ծրագրում է հաղորդավարուհի դառնալ և Գերմանիայում աղջիկների մարզադպրոց բացել
17:34
27 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. WBA վարկածով գերթեթև քաշային  կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը ծրագրում է աղջիկների  մարզադպրոց դպրոց բացել Գերմանիայում և չի բացառում հաղորդավարուհու կարիերան։ Այդ մասին նա չորեքշաբթի հայտնեց լրագրողներին։

«Ես մտադիր եմ շարունակել բռնցքամարտի կարիերան առնվազն առաջիկա երկու տարիներին, ինչից հետո հավանաբար հաղորդավար կդառնամ։ Նմանատիպ առաջարկություններ արդեն եղել են, և ինձ ասում են, որ հաճելի է ինձ դիտել հեռուստաէկրանով»,– ասաց Կենտիկյանը։

Ըստ նրա, կարիերան ավարտելուց առաջ նա ցանկանում է ցույց տալ, որ բռնցքամարտը միայն տղամարդու զբաղմունք չէ, այլ կարող է կնոջ համար էլ լինել։

Մարզիկի խոսքով` երբ ինքն առաջին անգամ մարզադահլիճ է մտել, այնտեղ միայն տղաներ են եղել, և ստիպված է եղել մարզվել երիտասարդների հետ, սակայն մարզիչը նրա մեջ է տաղանդ տեսել։

«Ինքս տարբեր մարզաձևեր եմ փորձել, ինչպես կարատե, լող և այլն, բայց ընտրել եմ բռնցքամարտը։ Մարզվելու իմ ցանկությունը շատ մեծ էր և, չնայած դժվարություններին, մարզվում էի։ Գնում էի մարզումների դպրոցից հետո, իսկ մարզումից հետո` աշխատանքի»,– խոստովանեց Կենտիկյանը։

Այս կապակցությամբ նա նշեց, որ հաջորդ տարի ծրագրում է աղջիկների համար բռնցքամարտի դպրոց բացել, իսկ ինչ վերաբերում է այն հայուհիներին, ովքեր ուզում են իրենց ուժերը փորձել բռնցքամարտում, ապա, ինչպես նշեց Կենտիկյանը, «եթե ցանկություն կա, ապա պետք է փորձեն իրենց ուժերը»։

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայուհի Սյուզի «Մարդասպան թագուհի» Կենտիկյանը 2014 թվականի հունիսի 1–ին պաշտպանել է WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը` հաղթելով հարավկորեացի Դան Բի Կիմին։

WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը Կենտիկյանը վերադարձրել է 2013 թվականի հուլիսին այդ կարգում նախկին չեմպիոնուհի Կարինա Մորենայի հետ ռևանշից հետո։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:20
27 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում
«Ռեալ Սոլթ Լեյք» ամերիկյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 2017 թ.–ի ցանկում։
17:52
26 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Մերդինյանն ԱԱ–ում կպայքարի մրցանակային տեղերի համար
Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը մտադիր է բարդացված ծրագիր ներկայացնել աշխարհի առաջնությունում:
21:01
25 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները։

18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
16:06
21 Ապրիլի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը։