+22
Եղանակը Երևանում
Հայ
ՖԻՖԱ–ն ուժի մեջ է թողել «Բարսելոնայի» նկատմամբ սահմանված արգելքը
16:01
20 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՖԻՖԱ–ի վերաքննիչ կոմիտեն մերժել է «Բարսելոնայի» բողոքարկումը. իսպանական ակումբը չի կարող նոր ֆուտբոլիստներ գնել` սկսած 2015 թվականի հունվարից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՖԻՖԱ–ի պաշտոնական կայքին։

ՖԻՖԱ–ն ապրիլի 2–ին հայտնել էր, որ «Բարսելոնային» արգելվել է նոր ֆուտբոլիստներ գրանցել տրանսֆերային երկու ժամանակահատվածների ընթացքում։ Նախորդ տարվա ընթացքում տարվող հետաքննությունը խախտումներ է բացահայտել կատալոնական ակումբի և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) միջազգային տրանսֆերների և անչափահաս խաղացողների իրավական գրանցման գործունեությունում։

Մամուլի ասուլիսի ընթացքում ակումբի նախագահ Հոսեփ Բարտոմեուն հայտնել է, որ օգոստոսի 19–ին ակումբը ՖԻՖԱ–ի անդամներին կներկայացնի պատժի կապակցությամբ իր դիրքորոշումը։ ՖԻՖԱ–ի վերաքննիչ կոմիտեի նախագահ Լարի Մուսենդսենը, քննելով գործի հանգամանքները, որոշում է ընդունել, որ ֆուտբոլիստների գրանցման արգելքն ուժի մեջ չի մտնի վերաքննիչ կոմիտեի որոշումից շուտ։ Այսպիսով, «Բարսելոնան» կարող էր նոր խաղացողների գրանցել մինչև ՖԻՖԱ–ի վերջնական որոշումը։

Չորեքշաբթի ՖԻՖԱ–ն հայտարարել է, որ կատալոնացիների և RFEF–ի բողոքարկումը մերժվել է։ Այս որոշումը նշանակում է, որ «Բարսելոնան» չի կարող նոր ֆուտբոլիստներ գրանցել տրանսֆերային երկու` ձմեռային և ամառային ժամանակահատվածներում` սկսած 2015 թվականի հունվարից։ Ակումբը նաև 450 շվեյցարական ֆրանկ տուգանք կվճարի և 90 օրվա ընթացքում պետք է վերացնի բոլոր խախտումները։ RFEF–ը տուգանվել է 500 հազար շվեյցարական ֆրանկի չափով, և մեկ տարում պետք է կարգի բերի անչափահաս ֆուտբոլիստների միջազգային կարգավորման նորմատիվ բազան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:37
19 Սեպտեմբերի 2017
Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Բաքվում
Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։
18:27
19 Սեպտեմբերի 2017
Աշխարհի Գավաթ. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
10:54
18 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. անչափ ուրախ եմ ԱՊԼ–ում խփած առաջին գոլիս համար (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր տպավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումից հետո։

21:25
17 Սեպտեմբերի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին». Մխիթարյանը գոլ խփեց (ՎԻԴԵՈ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կիրակի «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին»:
11:50
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է։
19:29
15 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը հաղթեց Իվանչուկին Աշխարհի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչում
Այսօր աշխարհի գավաթի խաղարկությունում 1/4-րդ եզրափակչի օրն է։
13:28
15 Սեպտեմբերի 2017
Սոնա Ասատրյանը` Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնության չեմպիոն
Նախօրեին ավարտվեց Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունը։
14:16
13 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի հնարքը` Չեմպիոնների լիգայի Facebook–յան պաշտոնական էջի ուշադրության կենտրոնում (ՎԻԴԵՈ)
Թեև Հենրիխ Մխիթարյանը նախօրեին չկարողացավ գոլ խփել, միևնույնն է հայտնվեց Չեմպիոնների լիգայի Facebook–յան էջի ուշադրության կենտրոնում։
18:16
12 Սեպտեմբերի 2017
Ոսկի, արծաթ և բրոնզ՝ Բազկամարտի աշխարհի առաջնությունում
Սեպտեմբերի 2-ից 11-ը Բուդապեշտում ընթացավ Բազկամարտի մեծահասակների և երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը:
12:42
12 Սեպտեմբերի 2017
Կիմ Չեն Ինը Հենրիխ Մխիթարյանի ակումբի երկրպագուն է
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է:
10:39
12 Սեպտեմբերի 2017
Արոնյանը դժվար պայքարում Աշխարհի գավաթի 1/8 ուղեգիր նվաճեց
Ավարտվել է Արոնյան–Մատլակով պարտիան։
20:11
06 Սեպտեմբերի 2017
Ջորկայեֆ կրտսերը տեղափոխվում է Հայաստանի երիտասարդական հավաքական
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը  մեկնաբանել ֆուտբոլիստ Օհան Ջորկայեֆի հավանական անցումը։