480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշում բարձրացել է միանգամից հինգ հորիզոնականով՝ զբաղեցնելով 36-րդ տեղը
13:18
14 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 648 միավորով բարձրացել է հինգ հորիզոնականով ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշում՝ զբաղեցնելով 36-րդ տեղը, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Եվրոպայի 2016թ.-ի առաջնության ընտրական խմբում հայ ֆուտբոլիստների մրցակիցները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները՝ Պորտուգալիա՝ 11-րդ տեղ, Դանիա՝ 26-րդ տեղ, Սերբիա՝ 31, Ալբանիա՝ 70:

ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակի տասնյակը՝

1. Գերմանիա – 1736 միավոր,
2. Արգենտինա – 1604,
3. Նիդեռլանդներ – 1507,
4. Կոլումբիա – 1495,
5. Բելգիա – 1407,
6. Ուրուգվայ – 1316,
7. Իսպանիա – 1241,
8. Բրազիլիա – 1241,
9. Շվեյցարիա – 1218,
10. Ֆրանսիա – 1212:

Դասակարգման աղյուսակն առաջին անգամ կազմվել է 1993թ.-ին, միավորները հաշվարկվում են՝ ելնելով չորս տարվա ընթացքում ազգային թիմերի գրանցած արդյունքներից:

Հայաստանը հայտնվել է առաջին ընտրական խմբում, որտեղ ուժերը կչափի Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի հավաքականների հետ:

ՖԻՖԱ-ի հաջորդ՝ թարմացված աղյուսակը կհրապարակվի սեպտեմբերի 18-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։
11:25
17 Հունիսի 2017
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Գուրգեն առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ։
23:05
16 Հունիսի 2017
Լևոն Արոնյանը դարձավ Norway Chess գերմրցաշարի հաղթող
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց «Norway Chess» շախմատային գերմցաշարը: