486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Շումախերի կինը վաճառում է նրա ինքնաթիռը. ԶԼՄ
12:39
25 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ֆորմուլա–1» առաջնության` 2013 թվականի դեկտեմբերից մինչև այս տարվա հունիսն արհեսատական կոմայում գտնվող յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կինը վաճառում է նրա ինքնաթիռը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Bild տաբլոիդին։

Շումախերը գլխի ծանր վնասվածք էր ստացել 2013 թ.-ի դեկտեմբերի 29-ին Ալպերում լեռնադահուկներով սահելիս: Այդ ժամանակից ի վեր նա գտնվում էր արհեստական կոմայում: Ապրիլին նրա վիճակում որոշակի առաջընթաց էր նկատվել: Ինչպես այն ժամանակ տեղեկացրել էր Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը, նա լսում էր ձայներն ու արձագանքում էր հպումներին: Հունիսի վերջին հայտարարվել էր, որ 6.5 ամիս անց Շումախերը դուրս է եկել կոմայից և տեղափոխվել Լոզանի կլինիկա Գրենոբլի հիվանդանոցից։ Այնուհետև նրա կինը` Կորիննան ասել էր, որ Շումախերի վիճակն աստիճանաբար լավանում է։

Falcon 2000EX ինքնաթիռը նախատեսված է ութ ուղևորների համար, ինքնաթիռի ֆյուզել++++յաժի վրա գրված են Շումախերի անվան առաջին տառերը։ Ինքնաթիռը վաճառվում է 20 միլիոն եվրոյով, նոր ինքնաթիռի գինը 25 միլիոն եվրո է։

Շումախերը կարող է տուն տեղափոխվել այս ամռան ընթացքում։ Բազելի վերականգնողական կլինիկայի գլխավոր բժիշկ Մարկ Մադերը կարծում է, որ Շումախերի պես հիվանդների համար տանը մնալն «օպտիմալ է», թեև նրան խնամելն ընտանիքի համար հեշտ չի լինի։

Շումախերի տունը Ժնևի լճի ափին է, Լոզանից ոչ հեռու։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:14
25 Փետրվարի 2017
Մարտիկ Ասատրյանին հեռացրել են Fight Nights-ից Արցախի դրոշի համար
Ռուսաստանի Fight Nights Global կազմակերպությունն իրազեկել է  հայ մարտիկ Վարդան Ասատրյանին պայմանագրի լուծարման մասին:
15:30
25 Փետրվարի 2017
Փոլ Պոգբան հայերեն է խոսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է կարճ տեսանյութ Փոլ Պոգբայի մասնակցությամբ:
09:57
25 Փետրվարի 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:
21:10
24 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ ապահովեց Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Թաիլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
19:39
24 Փետրվարի 2017
Մոուրինյուն հաստատել է. Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչը
Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» հետ խաղը։
17:25
24 Փետրվարի 2017
ՄՅՈւ–ն հետևել է Մխիթարյանին մինչև նրա «Բորուսիա» տեղափոխվելը
ՄՅՈւ–ի գլխավոր մարզչի նախկին օգնականը նշել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը դիտարկել է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը դեռ այն ժամանակ, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»։
14:58
24 Փետրվարի 2017
Քեթլին Չուքագյան. ես կհաղթեմ և կծածանեմ հայկական դրոշը
Նյու Ջերսիի հայկական ընտանիքում ծնված Քեթլին Չուքագյանը մարզական աշխարհում ավելի հայտնի է որպես «շիկահեր մարտիկ»։
13:17
24 Փետրվարի 2017
«Քյոլնի» «Նոր Մխիթարյանը» գնահատում է երկաթյա կարգուկանոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վունդերկինդը Գերմանիայից և արդեն «նոր Մխիթարյանը»` այսպես է գերմանական express.de լրատվական պորտալը բնութագրել «Քյոլնի» 16–ամյա հարձակվող Հերման Կուրբաշյանին։
13:14
23 Փետրվարի 2017
Մոուրինյու. շանս չկա, որ Մխիթարյանը կմասնակցի եզրափակչին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը:
01:52
23 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ–ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր ֆրանսիական «Սենթ Էտյենին»:
20:47
21 Փետրվարի 2017
Թենիսիստ Կարեն Խաչանովը զիջել է Սիմոնին Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 4:6, 7:5, 6:3 հաշվով պարտվել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։