484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
Լյովը հաստատել է, որ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի հետ աշխատանքը կշարունակի մինչև Եվրո–2016–ը
18:43
23 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յոաքիմ Լյովը հայտարարել է, որ կմնա իր պաշտոնում մինչև 2016 թվականին Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Լյովի պայմանագիրը Գերմանական ֆուտբոլային միության (DFB) հետ, որը ստորագրված է մինչև 2016 թվականը, ստորագրվել է դեռ նախորդ տարվա վերջին։ Մարզիչի խոսքով` կողմերը հավաքվել են Բրազիլիայի աշխարհի առաջնությունից հետո և որոշել են չլուծարել համաձայնագիրը։

«Այս պահին ես չեմ կարող ավելի լավ բան պատկերացնել, քան հավաքականի հետ աշխատանքը շարունակելն է, որպեսզի այն Եվրոպայի առաջնություն դուրս գա։ Մենք Բրազիլիայում մեծ հաջողություն ունեցանք, բայց դեռ ունենք նպատակներ, որոնց ցանկանում ենք հասնել»,– Լյովի խոսքն է մեջբերում DFB–ի պաշտոնական կայքը։

Լյովը Գերմանիայի հավաքականը գլխավորել է 2006 թվականին` պաշտոնում փոխարինելով մարզիչ Յուրգեն Կլինսմանին։ 54–ամյա մասնագետի ղեկավարությամբ թիմը բրոնզ է նվաճել 2006 և 2010 թվականների աշխարհի առաջնություններում և դարձել է Բրազիլիայի աշխարհի առաջնության հաղթող։ Նրա գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը նաև արծաթե և բրոնզե պարգևների է արժանացել Եվրոպայի առաջնություններում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:17
27 Մարտի 2017
MEN. Մխիթարյանն իր խփած գոլով ընդգծեց «ՄՅու»-ի մեկնարյաին կազմ վերադառնալու մտադրությունը
Manchester Evening News լրատվական հարթակը վերլուծել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Ղազախստանի թիմի հետ։

16:26
27 Մարտի 2017
Հայ սամբիստները Մոսկվայում Աշխարհի գավաթին թիմային հաշվարկով զբաղեցրել են երրորդ տեղը
Հայ սամբիստները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ:
12:11
27 Մարտի 2017
Արթուր Պետրոսյան. Հայաստանի հավաքականը ցուցադրեց հարձակողական ֆուտբոլ Ղազախստանի հավաքականի հետ խաղում
Հայաստանի հավաքականը լավ, հարձակողական ֆուտբոլ ցուցադրեց Ղազախստանի հավաքականի հետ խաղում, հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։
21:45
26 Մարտի 2017
Մխիթարյանի և Օզբիլիսի՝ իրար հաջորդող գոլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում է Ղազախստանին:
12:29
26 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ և բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
16:40
25 Մարտի 2017
Դոհայում մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը նվաճել է մեկ ոսկի և մեկ բրոնզ
Դոհայում ընթանում են մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչները:
14:25
25 Մարտի 2017
Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի գավաթին
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը:
20:16
24 Մարտի 2017
Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի Գեղասահքի աշխարհի առաջնությունը:
17:58
24 Մարտի 2017
Մխիթարյանի կոչը` երկրպագուներին. ամեն ինչ կանենք հաղթելու համար, երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին:
13:31
24 Մարտի 2017
Մխիթարյան. ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ իմանան Հայաստանի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չափազանց նշանակություն չի տալիս «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը:
13:17
23 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
12:28
23 Մարտի 2017
Մարկոս Պիզելլին հայերենով հրավիրել է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պիզելլին տեսաուղերձում հրավիրում է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին։