478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+25
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան ESPN-ի հարցման արդյունքում տարվա լավագույն թենիսիստուհին է ճանաչվել
11:10
17 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան տարվա լավագույն թենիսիստուհին է ճանաչվել ESPN կայքում անցկացված հարցման արդյունքում:

Շարապովան երրորդ անգամ անընդմեջ խաղացել է «Ռոլան Գարոսի» եզրափակչում և երկրորդ անգամ դարձել է մրցաշարի հաղթող՝ պարտության մատնելով ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Խալեպին: Օգտատերերը լավագույն թենիսիստ են ճանաչել իսպանացի Ռաֆայել Նադալին, ով հաղթել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) 10 մրցաշարերում, որոնց թվում են՝ «Ռոլան Գարոսը» և US Open-ը, նա սեզոնի ավարտին АТР-ի վարկանիշում զբաղեցրել է առաջին տեղը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Լավագույն միջազգային մարզիկ է ճանաչվել «Ռեալ» իսպանական ակումբի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով 56 ակումբային հանդիպումներում 66 գոլի հեղինակ է դարձել և նվաճել է «Ոսկե գնդակը», նա նաև ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստը: ԱՄՆ հավաքականի անդամների շրջանում լավագույն օլիմպիականներ են ճանաչվել սնոուբորդիստներ Սեյջ Կոցենբուրգն ու Ջեյմի Անդերսոնը, ովքեր Սոչիում կայացած Ձմեռային օլիմպիադայի ժամանակ սլոուպսթայլ ոճում ոսկե մեդալներ են նվաճել:

Լավագույն մարզիչ է ճանաչվել Գրեգ Պոպովիչը, ում շնորհիվ «Սան Անտոնիո Սփերս» ակումբը հինգերորդ հաղթանակն է տոնել NBA-ի առաջնությունում, իսկ «լավագույն չեմպիոնական ելույթ» անվանակարգում հաղթել է «Սան Անտոնիո Սփերս» ակումբի հարձակվող Կավայ Լեոնարդը, ով NBA-ի եզրափակիչ փուլի շրջանակում «Մայամի Հիթի» հետ հանդիպման ժամանակ ամենաարժեքավոր խաղացողն է ճանաչվել: NBA-ի լավագույն խաղացողի մրցանակին է արժանացել կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացող Քևին Դյուրանթին, ով խաղում է «Օքլահոմա Սիթի Թանդեր» ակումբում: Լավագույն բասկետբոլիստուհի է ճանաչվել  WNBA չեմպիոն Մայիա Մուրը, ով «Մինեսոտա Լինքս» ակումբի անդամ է:

Լավագույն հոկեիստ է ճանաչվել «Փիթսբուրգ Փինգվինզ» ակումբի հարձակվող Սիդնի Քրոսբին, ով վաստակել է 104 (36+68) միավոր ՆԽԼ-ի կանոնավոր առաջնությունում ցուցադրած արդյունավետության համար: MLS-ի (Ֆուտբոլի գլխավոր լիգա) լավագույն խաղացող է ճանաչվել «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի ավստրալացի կիսապաշտպան Թիմ Քեհիլը: MLB-ի լավագույն բեյսբոլիստ է ճանաչվել Միգել Քաբրերան «Դեթրոյթ Թայգերսից»:

Լավագույն մարտիկներ են ճանաչվել բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզեր կրտսերը և խառը մենամարտերի ներկայացուցիչ Ռոնդա Ռուսեյը: Լավագույն մրցարշավորդ է ճանաչվել Ռայան Հանթեր-Ռեյը, ով 2006 թ.-ից հետո առաջին ամերիկացին է, ով հաղթել է «Ինդիանապոլիսի 500 մղոն» մրցարշավում: «Լավագույն ակնթարթ» անվանակարգում հաղթել է Ջոն Բրուքսի վճռորոշ գոլը Ֆուտբոլի ԱԱ-ի շրջանակում Գանայի հավաքականի հետ ԱՄՆ-ի հավաքականի մեկնարկային խաղի ժամանակ (2:1):--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
23 Հուլիսի 2017
Հայ ձյուդոիստը` Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում են 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։
15:15
12 Հուլիսի 2017
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է վճռորոշ մենամարտի (ՎԻԴԵՈ)
Արթուր Աբրահամը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտի։
20:30
11 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» թարմացնում է կազմը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոփոխություններ են սպասվում։