484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Վան Գալը կարծում է, որ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլում ավելի լավ է պարտվել 1:7 հաշվով, քան` տուգանայիններով
11:29
10 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նիդեռլանդների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ կնախընտրեր աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում պարտվել 1:7 հաշվով, ինչպես դա եղավ Բրազիլիայի հավաքականի դեպքում, քան զիջել տուգանային հարվածաշարով, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նիդեռլանդների հավաքականը Երևանի ժամանակով չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում զիջել է Արգենտինայի հավաքականին 2:4 հաշվով տուգանային հարվածաշարերի արդյունքում: Սան Պաուլու քաղաքի «Արենա Կորինտիաս» մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշիվն այդպես էլ չբացվեց: Երրորդ տեղի համար կպայքարեն Նիդեռլանդների և Բրազիլիայի հավաքականները, վերջինս կիսաեզրափակչում 7:1 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Գերմանիայի հավաքականի կողմից:

«1:7 հաշվով պարտվելն ավելի լավ է, քան տուգանային հարվածաշարով պարտվելը: Հիմա ես շատ տխուր եմ: Տուգանայիններով պարտվելը վատագույն տարբերակն է: Խաղով մենք գրեթե հավասար էինք, եթե չասեմ՝ ավելի ուժեղ Արգենտինայից», - հանդիպումից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասել է վան Գալը:

«Այսօր մեզ հաջողվեց ստեղծել ընդամենը մի պահ, ինչը բավականին քիչ է, քան նախորդ հանդիպումներում: Նման վիճակ էր նաև Արգենտինայի մոտ: Թիմեր, որոնց կազմում հանդես էին գալիս Արիեն Ռոբենը, Ռոբին վան Պերսին և Լիոնել Մեսին, ստեղծեցին ընդամենը մեկական վտանգավոր պահ», - ավելացրել է նա:

Առաջնության քառորդ եզրափակչում Կոստա-Ռիկայի հավաքականի հետ տուգանային հարվածաշարերից առաջ վան Գալը հավաքականի հիմնական դարպասապահ Յասպեր Սիլեսենին փոխարինեց Թիմ Կռուլով, ով երկու հարված հետ մղեց և հաղթանակ բերեց «նարնջագույններին»:

«Եթե ես այսօր դարպասապահ փոխարինելու հնարավորություն ունենային, ապա դա կանեի: Սակայն այդ պահին ես օգտագործել էի փոխարինման բոլոր երեք հնարավորությունները: Ես փոխարինեցի Ինդի Մարտինեսին, քանի որ նա ընդմիջումից առաջ արդեն մեկ դեղին քարտ էր ստացել և միշտ չէ, որ հասցնում էր Էնդո Պերեսի հետևից: Նայջել Դե Յոնգին փոխարինեցի, քանի որ չէի ցանկանում ռիսկի տակ դնելու նրա առողջությունը: Վեն Պերսիին փոխարինեցի, քանի որ նա գրեթե ուժասպառ էր եղել», - բացատրել է վան Գալը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:20
27 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում
«Ռեալ Սոլթ Լեյք» ամերիկյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 2017 թ.–ի ցանկում։
17:52
26 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Մերդինյանն ԱԱ–ում կպայքարի մրցանակային տեղերի համար
Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը մտադիր է բարդացված ծրագիր ներկայացնել աշխարհի առաջնությունում:
21:01
25 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները։

18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
16:06
21 Ապրիլի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը։