484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ռոբենը խոստովանել է` աշխարհի առաջնության շրջանակում Մեքսիկայի հավաքականի հետ կայացած խաղի առաջին ձևացրել է, թե իրեն վայր են գցել
13:42
30 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նիդեռլանդների հավաքականի ֆուտբոլիստ Արիեն Ռոբենը խոստովանել է, որ Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնության շրջանակում Մեքսիկայի հավաքականի հետ հանդիպման առաջին խաղակեսի վերջում մրցակցի տուգանային հրապարակում ձևացրել է, թե իրեն վայր են գցել, որպեսզի տուգանային հարված նշանակվի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կիրակի կայացած խաղի վերջում դարպաս ուղարկած երկու գնդակի շնորհիվ Նիդեռլանդների հավաքականը 2:1 հաշվով պարտության մատնեց Մեքսիկայի հավաքականին և անցավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

Նիդեռլանդների հավաքականը փրկվեց պարտությունից խաղի 88-րդ րոպեին Ուեսլի Սնեյդերի դիպուկ հարվածից հետո: Լրացուցիչ ժամանակում Մեքսիկայի հավաքականի ավագ Ռաֆայել Մարկեսը դեղին քարտ ստացավ իր հավաքականի տուգանային հրապարակում Արիեն Ռոբենին վայր գցելու համար, ինչից հետո մրցավարը 11 մետրանոց նշանակեց: Կլաս-Յան Հյունտելարը վստահ իրագործեց տուգանայինը (90+4), և հոլանդացիներն անցան քառորդ եզրափակիչ:

«Ուզում եմ ներողություն խնդրել: Առաջին խաղակեսի վերջում ես ձևացրել եմ: Երբեմն դու մրցակցի տուգանային հրապարակում սպասում ես, որ ոտքերիդ կհարվածեն, սակայն ես չպետք է ձևացնեի: Իսկապես հիմար արարք էր», - NOS.nl-ը մեջբերում է Ռոբենի հայտարարությունը:

Քառորդ եզրափակիչ փուլում հոլանդացիներն ուժերը կչափեն Կոստա-Ռիկա-Հունաստան զույգի հաղթողի հետ: Քառորդ եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 5-ին Սալվադորում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:20
27 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում
«Ռեալ Սոլթ Լեյք» ամերիկյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 2017 թ.–ի ցանկում։
17:52
26 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Մերդինյանն ԱԱ–ում կպայքարի մրցանակային տեղերի համար
Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը մտադիր է բարդացված ծրագիր ներկայացնել աշխարհի առաջնությունում:
21:01
25 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները։

18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
16:06
21 Ապրիլի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը։