478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը հունիսի 22-24-ը կայցելի Հայաստան
16:23
17 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հունիսի 22-24-ը կայցելի Հայաստան` Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի և Ակրոնիս ընկերության հրավերով:

Երևանում Կառլսենին կհյուրընկալի Աշխարհի գավաթակիր, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, Հայաստանի ընտրանու կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Լևոն Արոնյանը։

Այցի շրջանակներում Երևան կժամանեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայտնի ներկայացուցիչներ՝ այդ թվում Acronis ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, Parallels ընկերության եւ Runa Capital վենչուրային հիմնադրամի հիմնադիր, Ֆիզտեխ միության վարչության անդամ Սերգեյ Բելոուսովը, ռուսական վենչուրային ներդրող, «Almaz Capital Partners» ընկերության հիմնադիր եւ կառավարիչ Ալեքսանդր Գալիցկին, Սաութհեմփթոնի համալսարանի նանոֆիզիկայի և ֆոտոնիկայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Կավոկինը, Թաթարստանի Հանրապետության նախագահի տնտեսական հարցերով օգնական Այրատ Խայրուլինը, Parallels Inc. ընկերության նախագահ Բիրգեր Սթենը և այլոք։

Հյուրերը կայցելեն Տաթևի վանք, որտեղ կծանոթանան միջնադարյան վանական համալիրի պատմությանը, ճարտարապետությանը, ինչպես նաեւ այն ծրագրերին, որոնք IDeA հիմնադրամն իրականացնում է Տաթևում։ Գրոսմայստերները կանցկացնեն շախմատի միաժամանակյա խաղ` 20 խաղատախտակների վրա։ Լավագույն մրցակիցներին կշնորհվեն նվերներ։

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի պետական եւ հոգեւոր բարձրաստիճան այրերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և շախմատի ոլորտի ներկայացուցիչների հետ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:37
19 Սեպտեմբերի 2017
Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Բաքվում
Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։
18:27
19 Սեպտեմբերի 2017
Աշխարհի Գավաթ. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
10:54
18 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. անչափ ուրախ եմ ԱՊԼ–ում խփած առաջին գոլիս համար (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր տպավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումից հետո։

21:25
17 Սեպտեմբերի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին». Մխիթարյանը գոլ խփեց (ՎԻԴԵՈ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կիրակի «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին»:
11:50
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է։
19:29
15 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը հաղթեց Իվանչուկին Աշխարհի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչում
Այսօր աշխարհի գավաթի խաղարկությունում 1/4-րդ եզրափակչի օրն է։
13:28
15 Սեպտեմբերի 2017
Սոնա Ասատրյանը` Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնության չեմպիոն
Նախօրեին ավարտվեց Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունը։
14:16
13 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի հնարքը` Չեմպիոնների լիգայի Facebook–յան պաշտոնական էջի ուշադրության կենտրոնում (ՎԻԴԵՈ)
Թեև Հենրիխ Մխիթարյանը նախօրեին չկարողացավ գոլ խփել, միևնույնն է հայտնվեց Չեմպիոնների լիգայի Facebook–յան էջի ուշադրության կենտրոնում։
18:16
12 Սեպտեմբերի 2017
Ոսկի, արծաթ և բրոնզ՝ Բազկամարտի աշխարհի առաջնությունում
Սեպտեմբերի 2-ից 11-ը Բուդապեշտում ընթացավ Բազկամարտի մեծահասակների և երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը:
12:42
12 Սեպտեմբերի 2017
Կիմ Չեն Ինը Հենրիխ Մխիթարյանի ակումբի երկրպագուն է
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է:
10:39
12 Սեպտեմբերի 2017
Արոնյանը դժվար պայքարում Աշխարհի գավաթի 1/8 ուղեգիր նվաճեց
Ավարտվել է Արոնյան–Մատլակով պարտիան։
20:11
06 Սեպտեմբերի 2017
Ջորկայեֆ կրտսերը տեղափոխվում է Հայաստանի երիտասարդական հավաքական
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը  մեկնաբանել ֆուտբոլիստ Օհան Ջորկայեֆի հավանական անցումը։