482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+20
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհի առաջնության դեմ բողոքի ալիքը տարածվել է Բրազիլիայի խոշոր քաղաքներում
13:57
13 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհի առաջնության դեմ բողոքի ալիքը տարածվել է Սան Պաուլուում, Ռիո դե Ժանեյրոյում և Բրազիլիայի մյուս խոշոր քաղաքներում առաջնության մեկնարկի օրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Բրազիլիայի և Խորվաթիայի հավաքականների միջև մեկնարկային խաղի սկզբից անմիջապես հետո մոտ 300 մարդ քայլարշավ են կազմակերպել Ռիոյում Կապաբլանկայի ծովափին, իսկ հետո շարժվել են դեպի ֆան-տարածք, որտեղ հարյուրավոր ֆուտբոլասերներ դիտում էին մեկնարկային խաղը։ Ոստիկանությանը հաջողվել է կասեցնել բախումները։

Երկրի մայրաքաղաքում բողոքողները ոստիկանների վրա քարեր էին նետում, որտեղի անցնեին դեպի Ազգային մարզադաշտ։ Ի պատասխան` բրազիլական ոստիկանությունը կիրառեց արցունքաբեր գազ։ Բողոքի ակցիային միացել է նաև բնիկ ժողովուրդների խումբը, որոնք պահանջում էին վերադարձնել իրենց հողերը։

Սան Պաուլուում նույնպես ոստիկանությունը ստիպված էր արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառել «Աենա Կորինտիասից», որտեղ ընթանում էր մեկնարկային խաղը, մի քանի կիլոմետր հեռվում ցուցարարներին ցրելու համար։ Սան Պաուլուում անկարգությունների ժամանակ թեթև վնասվածքներ են ստացել ամերիկյան CNN հեռուստաալիքի լրագրողուհին և պրոդյուսերը։ Ցուցարարները նաև փորձում էին փակել Բրազիլիայի հավաքականի ճանապարհը դեպի մարզադաշտ։

Ամենամարդաշատ ցույցերից մեկը տեղի ունեցավ Պորտու Ալեգրիում, որոնց մասնակցեց մոտ 1000 մարդ։ Ցուցարարները հարվածում էին շենքերի պատուհաններին և քարեր նետում ոստիկանների վրա։

Ըստ ոստիկանության տվյալների` բրազիլական քաղաքներում անկարգություններ հրահրողները անարխիստական «Սև բլոկ» կազմակերպության անդամներն են։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:39
23 Մայիսի 2017
Գեղասահքի բաց առաջնությունն է մեկնարկել Հայաստանում
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում նախօրեին մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը:
18:17
22 Մայիսի 2017
Հայ բազկամարտիկները մեդալների ողջ տեսականին են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։
13:28
22 Մայիսի 2017
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին:
11:45
21 Մայիսի 2017
Մխիթարյան. ոչ միայն ցանկանում ենք, այլ պետք է հաղթենք Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է «Sky Sports»-ին:
15:30
20 Մայիսի 2017
Հայաստան – Սենթ Քիթս և Նևիս հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Հայաստանի և Սենթ Քիթս և Նևիսի հավաքականների ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են:
12:43
20 Մայիսի 2017
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին, քանի որ դրանց վրա հայտնվել են սև հետքեր և ժանգ։
10:51
20 Մայիսի 2017
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն` պարտության մատնելով ադրբեջանցի մարզիկին
Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:
11:23
19 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «կարիճի» համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «ՄՅու»–ում խաղաշրջանի լավագույն գոլի համար։
10:50
16 Մայիսի 2017
3 հայ հարձակվողներ հրավիրվել են ՌԴ հոկեյի հավաքական
Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականի մարզչական թիմը Վալերի Բրագինի ղեկավարությամբ կողմնորշվել է Սոչիի հավաքի մասնակիցների վերաբերյալ:
12:54
15 Մայիսի 2017
Համացանցում հայտնվել է ըմբիշ Միհրան Հարությունյանի պաշտոնական պրոմո–տեսանյութը
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիո–2016–ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հրապարակել է իր նոր պաշտոնական պրոմո–տեսանյութը։
13:37
14 Մայիսի 2017
Լինգարդը ՄՅՈւ-ի ամենաուրախ խաղացող է համարում Մխիթարյանին, Հենրիխը համակարծիք է նրա հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄՅՈւ–ի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Ջեսի Լինգարդն ու Անդեր Էրերան հյուրընկալվել են «Everything, but football» հաղորդաշարին:
14:07
13 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպա լիգայի շաբաթվա թիմում
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպա լիգայի շաբաթվա թիմը՝ կիսաեզրափակիչ պատասխան խաղերի արդյունքներով: