486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Նորվեգացի Կառլսենը շախմատի մրցաշարի եզրափակչի ֆավորիտն է. փորձագետ
12:50
11 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Եզրափակիչ հանդիպումները հաջող անցկացնելու և Ստավանգերում անցկացվող շախմատի մրցաշարում հաղթող ճանաչվելու` նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հնարավորությունները  նրա մրցակիցներից ավելի բարձր են, «Р-Спорт» գործակալությանը հայտարարել է Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սերգեյ Սմագինը։

Աշխարհի չեմպիոն Կառլսենը եզրափակչից երկու տուր առաջ 7 միավորից վաստակել է 4–ը և առաջատարի դիրքը կիսում է ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկի և Սերգեյ Կարյակինի, ինչպես նաև իտալացի Ֆաբիանո Կարուանուի հետ։ Մրցաշարի երկու մասնակիցները կես միավորով հետ են մնում առաջատարների քառյակից, իսկ ևս չորս գրոսմայստեր հետ է մնում 1 միավորով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Արդյունքներով նման հագեցած մրցաշարեր վաղուց չեն եղել», – ասել է Սմագինը հեռախոսով։ «Եվ իմ կարծիքով` այս ամենը պայմանավորված է նման մակարդակի մրցաշարի համար չպարտադրված սխալների չափազանց մեծ քանակով։ Եվ մեծ քանակով հանդիպումներ ավարտվեցին պարզապես անտրամաբանական ձևով։ «+2» դեռ ոչ ոք չունի, և մեծ հարցական է, թե կվաստակի՞ այդքան միավոր հաղթողը։ Սակայն համոզված եմ, որ Կառլսենը իր «+2»–ը կվաստակի, իսկ ո՞վ կլինի նրա հետ միասին, տարբերակները շատ են։ Մագնուսի մոտ եզրափակիչը փոքր–ինչ թեթև է, քան մրցակիցների մոտ, և այդ պատճառով ես նրան ֆավորիտ եմ համարում մրցաշարի եզրափակչում»։

Միաժամանակ մասնագետն ընդգծել է, որ Կառլսենը Ստավանգերում չափազանց ինքնավստահ է խաղում։

Մրցաշարի հաջորդ տուրը տեղի կունենա հինգշաբթի, իսկ եզրափակիչը` հունիսի 13–ին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
23 Հունվարի 2017
Աշխարհի հայությունը կընտրի «Տարվա լավագույն հայ մարզիկին»
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է մշակել տարվա լավագույն հայ մարզիկի ընտրության մեխանիզմ։

20:16
23 Հունվարի 2017
Գեղարդ Մուսասին ճանաչվել է 2016 թ. Նիդեռլանդների` խառը մարտարվեստի լավագույն մարտիկ
Խառը մարտարվեստների պրոֆեսիոնալ հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին–ն ճանաչվել է «Նիդեռլանդների 2016թ. լավագույն մարտիկ»։
23:36
22 Հունվարի 2017
Արոնյանը փայլուն հաղթանակ տարավ Նիդեռլանդներում անցկացվող Tata Steel Chess մրցաշարի 8–րդ տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեում անցկացվող Tata Steel Chess շախմատային փառատոնի 8–րդ տուրում փայլուն հաղթանակ տարավ` պարտության մատնելով հոլանդացի Անիշ Գիրիին:
11:00
22 Հունվարի 2017
Արոնյանի առաջին պարտությունը «Tata Steel» մրցաշարում
Նիդերլանդներում շարունակվող «Tata Steel» մրցաշարում շաբաթ տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները:
20:15
21 Հունվարի 2017
Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացվել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների տասնյակն ու նրանց կարողությունը։
15:31
21 Հունվարի 2017
Զիդան. Ռոնալդուին միշտ քննադատելու են
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովաբանել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին, ում հասցեին վերջին շրջանում քննադատություններ են հնչում:
10:30
21 Հունվարի 2017
Այսօր Հենրիխ Մխիթարյանը դարձավ 28 տարեկան
Այսօր` հունվարի 21–ին Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
20:48
20 Հունվարի 2017
Արոնյան–Կառլսեն հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի Tata Steel Chess մրցաշարի շրջանակում
Լևոն Արոնյանն ու նորվեգացի Մագնուս Կառլսենը ուրբաթ ոչ–ոքի են խաղացել Վեյկ ան Զեեում անցկացվող Tata Steel Chess շախմատային փառատոնի 6–րդ տուրում։
15:56
20 Հունվարի 2017
Թուրքիայում նախատեսված Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպումը չի կայանա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ:
13:06
20 Հունվարի 2017
Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է հետֆորգյուսոնական ժամանակահատվածում։

12:37
20 Հունվարի 2017
Լևոն Արոնյանը հաղթել է ուկրաինացի Պավել Էլյանովին «Տատա Սթիլ» մրցաշարի 5–րդ տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Պավել Էլյանովի նկատմամբ Նիդեռլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 5-րդ տուրում։
16:23
17 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում է: