485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Բրազիլական «Անօթևան աշխատողների շարժումը» հայտարարել է, որ մտադիր չէ ձախողել ֆոտւբոլի 2014 թ. ԱԱ–ն. թերթ
11:41
11 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Անօթևան աշխատաողների շարժման» առաջնորդները, ովքեր վերջին մի քանի ամսվա ընթացքում մասնակցում էին Բրազիլիայում 2014 թ.–ի ԱԱ–ի անցկացման դեմ կազմակերպվող ցույցերին, իշխանությունների հետ համաձայնագիր են կնքել և հայտարարել են, որ չեն պատրաստվում ցույցեր կազմակերպել առաջնության ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Straits Times թերթին։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Բրազիլիայում հունիսի 12–ից հուլիսի 13–ը։ «Շարժումը դեմ չէ առաջնությանը։ Մենք միջամտելու որևէ ցանկություն չունենք։ Չենք պատրաստվում բողոքել ոչ առաջնության դեմ, ոչ էլ նրա անցկացման ժամանակ», – հայտարարել է շարժման ակտիվիստ Ժուսարա Բասոն։

Հրատարակությունը հաղորդում է, որ Բրազիլիայի իշխանությունները համաձայնել են մի շարք զիջումների գնալ, մասնավորապես` շարժման ակտիվիստներին տրամադրել են առաջնահերթություններ բնակարանների տրամադրման դաշնային թիրախային ծրագրի շրջանակներում։ Այս տեղեկատվությունը նաև հաստատվում է Բրազիլիայի կառավարության պաշտոնական կայքում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի մետրոպոլիտենի աշխատակիցները ևս դադարեցրել են գործադուլը, սակայն սպառնում են վերսկսել այն, եթե բողոքի ցույցերին մասնակցելու պատճառով աշխատանքից ազատված աշխատակիցները չվերականգնվեն իրենց պաշտոններում։

Աշխարհի առաջնության անցկացման նախաշեմին Բրազիլիան բախվեց տրանսպորտային ոլորտի աշխատակիցների մի շարք գործադուլների հետ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։
15:15
04 Դեկտեմբերի 2017
MEN. Մոուրինյուն մեկ պատճառ ունի Լինգարդին գերադասելու Մխիթարյանից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից:
16:59
01 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը լրացուցիչ մարզվում է թիմում իր տեղը վերադարձնելու համար
Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավել:
20:07
30 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ–ի վարկանիշում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի  (ՖԻԴԵ) նոյեմբերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է։
11:35
30 Նոյեմբերի 2017
Մեր լողորդների քառյակը` միջազգային մրցաշարի չեմպիոն
Մեր տղերքն Իրանում անցկացված միջազգային մրցաշարի չեմպիոն են դարձել։
14:37
27 Նոյեմբերի 2017
MEN. եթե Մխիթարյանը չսկսի զգալի դեր խաղալ թիմում, ապա նրա ապագան բավականին մշուշոտ է
Մխիթարյանն ունի տաղանդ պատասխանելու Մոուրինյուի քննադատությանը, նա պետք է ցուցադրի, որ ուժեղ բնավորության տեր է:
11:36
27 Նոյեմբերի 2017
Հայ մարտիկը խեղդող հնարքով «քնեցրել է» ղազախստանցուն (ՎԻԴԵՈ)
Բարսեղյանը խեղդող հնարք է կիրառել, ինչի արդյունքում մրցակիցը մի պահ կորցրել է գիտակցությունն ու «քնել»։
12:40
26 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը բաց թողեց հաղթանակը ՖԻԴԵ–ի Գրան Պրիում
Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ չորրորդ փուլը:
10:30
26 Նոյեմբերի 2017
Ժոզե Մոուրինյուն կոշտ քննադատել է Հենրիխ Մխիթարյանին
ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն քննադատել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։