481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է հաշմանդամային սպորտի զարգացման հայ–ամերիկյան ծրագիրը
19:56
06 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մեկնարկել է հաշմանդամային սպորտի զարգացման հայ–ամերիկյան ծրագիրը` նոր մարզական ուղղությունների ներդրմամբ։ Ծրագրի մեկնարկի մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Սա նոր ծրագիր է, որի իրականացման դեպքում Երևանի քաղաքապետարանն իր պատրաստակամությունն է հայտնում հաշմանդամ մարդկանց հետ համագործակցության հարցում ամենատարբեր ուղղություններում», – ասել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերտաջյանը։

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանն իր հերթին տեղեկացրել է, որ ծրագիրն իրենից տարբեր ոլորտների մասնագետների միջև փորձի փոխանակման հարթակ է ներկայացնում։ Մասնավորապես` տասը հայ մասնագետներ շուտով կմեկնեն ԱՄՆ, իսկ ամերիկացի փորձագետներն արդեն Երևանում են։

«Ես չափազանց կարևորում եմ Երևանի քաղաքապետարանի աշխատանքը, որը վերջին երկու տարում հասել է աննախադեպ արդյունքների հաշմանդամների իրավունքների պաշտպանության գործում։ Երևանում արդեն կա մոտ 500 թեքահարթակ, և դրանց թիվը կավելանա, կարևոր է նաև այն, որ այդ աշխատանքն իրականացվում է հասարակական կազմակերպությունների հետ սերտ կապի միջոցով», – ասել է Հակոբյանը։ 

«Սա փորձի փոխանակման բազմակողմանի ծրագիր է, որն ուղղված է սպորտային քաղաքականության առաջխաղացմանը։ Մեր նպատակն է հարաբերություններ և մասնագիտական կապեր հաստատել մեր հայ գործընկերների հետ և Հայաստանում զարգացնել հաշմանդամային սպորտը», – նշել է ամերիկյան պատվիրակության անդամ Սյուզի Քրայմզը։

Նա բարձր է գնահատել հայկական իշխանությունների աջակցությունը հասարակական ակտիվ կյանքում հաշմանդամ մարդկանց ներգրավման գործում, և իր գործընկերների անունից պատրաստակամություն է հայտնել այս ծրագրի շրջանակներում կիսել փորձը ինչպես հաշմանդամային սպորտի ռազմավարության ձևավորման և կառավարման, այնպես էլ տեխնիկական հմտությունների ձևավորման գործում։

Նա կարևորել է նաև, որպեսզի հաշմանդամ երիտասարդները հասկական մանկուց սպորտով զբաղվելու անհրաժեշտությունը, քանի որ սպորտային ակտիվությունը թույլ է տալիս մարդկանց ձեռք բերել կենսական հմտություններ, ինչն իր հերթին ավելացնում է ուսում ստանալու կամ աշխատանքի անցնելու հնարավորությունները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
26 Մայիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կիրականացնի առավելագույնը 4 տրանսֆեր
Ժոզե Մոուրինյուն արդեն ներկայացրել է տրանսֆերային ցուցակն ակումբի ղեկավարությանը:
20:25
26 Մայիսի 2017
Արթուր Պետրոսյանը Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական է հրավիրել 7 ֆուտբոլիստներ
Արթուր Պետրոսյանը հրապարակել է  Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները:
13:50
25 Մայիսի 2017
Ջորկաեֆը` Մխիթարյանին. «Այդ օրը դու ասացիր, որ մի օր դու նույնպես կնվաճես Գավաթը» (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Լեգենդար Յորի Ջորկաեֆը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Եվրոպա լիգայում տարած հաղթանակի առիթով:
12:49
25 Մայիսի 2017
Անդեր Էրերան գոլից առաջ Մխիթարյանին ասել է` գնա տուգանային, իսկ ինքը ապահովության համար վերադարձել է դաշտի կենտրոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը Պոգբայի և Մխիթարյանի գոլերի շնորհիվ։
12:31
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին և բոլոր հայերին
Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում Եվրոպա լիգայում իր թիմի հաղթանակից հետո:
01:44
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «ՄՅու»-ի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում:
01:14
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմություն է կերտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրոպա լիգայի գավաթի հանձնման արարողության ժամանակ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի դրոշն ուսերին։
00:50
25 Մայիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը»` Եվրոպա լիգայի գավաթակիր Պոգբայի և Մխիթարյանի շնորհիվ
«Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Եվրոպա լիգայի գավաթակիր Հենրիխ Մխիթարյանի և Փոլ Պոգբայի գոլերի շնորհիվ։
23:51
24 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ Եվրոպա լիգայի եզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄՅՈւ–ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում։
23:09
24 Մայիսի 2017
Փոլ Պոգբան բացեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» խաղի հաշիվը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փոլ Պոգբան բացեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» հանդիպման խաղի հաշիվը:
19:23
24 Մայիսի 2017
Հայաստանի գավաթի եզրափակչի ուղիղ հեռարձակում. «Փյունիկ»–«Շիրակ» (LIVE, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի գավաթի եզրափակիչն է անցկացվում Երևանի Հանրապետական մարզադաշտում։
15:14
24 Մայիսի 2017
The New York Times. որտեղ էլ, որ Մխիթարյանը լինի, նրա մասնիկը միշտ տանն է` Հայաստանում
The New York Times հեղինակավոր հրատարակությունը հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի մասին։