486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Շալանդը ցանկանում է փոխել հայկական հավաքականի մտածողությունը
13:50
06 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ցանկանում է փոխել հայկական թիմի մտածողությունը։

Հայաստանի հավաքականը հունիսի 6–ին Մայնցում ընկերական հանդիպում կունենա Գերմանիայի թիմի հետ։

«Ես ցանկանում եմ փոխել մեր թիմի մտածողությունը, հասնել նրան, որ հավաքականը ոչ միայն լավ խաղա պայմանագրային խաղերում, այլ նաև գրոհող լավ ֆուտբոլ ցույց տա»,– Շալանդի խոսքն է մեջբերում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Խոսելով գերմանացիների հետ առաջիկա խաղի մասին` շվեյցարացի մասնագետը նշել է, որ այդ խաղը շատ կարևոր է հայկական թիմի համար։

«Ամեն օր չէ, որ հնարավորություն է տրվում խաղալ այդպիսի ուժեղ թիմի հետ, ինչպիսին Գերմանիայի հավաքականն է»,– ասել է Շալանդը։

Գլխավոր մարզչի խոսքով` նա ընդամենը տասներկու օր է աշխատում հայկական թիմի հետ, և նրան ժամանակ է պետք լավ արդյունքների հասնելու համար։

Հայաստանի հավաքականը մայիսին երկու ընկերական խաղ է անցկացրել` մայիսի 27–ին Ժնևում հաղթանակ է տարել Միացյալ Արաբական Էմիրությունների հավաքականի նկատմամբ 4։3 հաշվով, իսկ մայիսի 31–ին զիջել է 1։3 հաշվով։

Հայ ֆուտբոլիստները պատրաստվում են Եվրո-2016 ընտրական փուլին։ Հայաստանի հավաքականն I ընտրական խմբում է, որտեղ կխաղա Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի թիմերի հետ։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:36
22 Հունվարի 2017
Արոնյանը փայլուն հաղթանակ տարավ Նիդեռլանդներում անցկացվող Tata Steel Chess մրցաշարի 8–րդ տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեում անցկացվող Tata Steel Chess շախմատային փառատոնի 8–րդ տուրում փայլուն հաղթանակ տարավ` պարտության մատնելով հոլանդացի Անիշ Գիրիին:
11:00
22 Հունվարի 2017
Արոնյանի առաջին պարտությունը «Tata Steel» մրցաշարում
Նիդերլանդներում շարունակվող «Tata Steel» մրցաշարում շաբաթ տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները:
20:15
21 Հունվարի 2017
Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացվել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների տասնյակն ու նրանց կարողությունը։
15:31
21 Հունվարի 2017
Զիդան. Ռոնալդուին միշտ քննադատելու են
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովաբանել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին, ում հասցեին վերջին շրջանում քննադատություններ են հնչում:
10:30
21 Հունվարի 2017
Այսօր Հենրիխ Մխիթարյանը դարձավ 28 տարեկան
Այսօր` հունվարի 21–ին Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
20:48
20 Հունվարի 2017
Արոնյան–Կառլսեն հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի Tata Steel Chess մրցաշարի շրջանակում
Լևոն Արոնյանն ու նորվեգացի Մագնուս Կառլսենը ուրբաթ ոչ–ոքի են խաղացել Վեյկ ան Զեեում անցկացվող Tata Steel Chess շախմատային փառատոնի 6–րդ տուրում։
15:56
20 Հունվարի 2017
Թուրքիայում նախատեսված Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպումը չի կայանա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ:
13:06
20 Հունվարի 2017
Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է հետֆորգյուսոնական ժամանակահատվածում։

12:37
20 Հունվարի 2017
Լևոն Արոնյանը հաղթել է ուկրաինացի Պավել Էլյանովին «Տատա Սթիլ» մրցաշարի 5–րդ տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Պավել Էլյանովի նկատմամբ Նիդեռլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 5-րդ տուրում։
16:23
17 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում է:
19:32
16 Հունվարի 2017
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
12:49
16 Հունվարի 2017
Լեգենդար քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
Մարտարվեստների լեգենդ, անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար։