478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Անգլիական պրեմիեր–լիգայի ակումբները կհետևեն «Սպարտակ» ՖԱ–ի հարձակվող Մովսիսյանի խաղին. ԶԼՄ
19:43
05 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Անգլիական պրեմիեր–լիգայի սկաուտները ներկա կլինեն հունիսի 6–ին Մայնցում կայանալիք Գերմանիա–Հայաստան ընկերական հանդիպմանը, որպեսզի տեսնեն, թե ինչպես է խաղում Մոսկվայի «Սպարտակ» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը, նշում է  Sky Sports–ը։

Ըստ կայքի տեղեկատվության` 26–ամյա հայ հարձակվողով հետաքրքրվում են նաև Գերմանիայի և Իտալիայի ակումբները։

«Լսել եմ, որ որոշակի հետաքրքրություն կա Անգլիայից և Գերմանիայից»,  – հայտարարել է Մովսիսյանը։ «Տեսնենք` որքանով է դա լուրջ։ Ես ապացուցել եմ, որ ի վիճակի եմ գոլ խփել ցանկացած թիմում, և այս տարի ինձ բախտ վիճակվեց դա ևս մեկ անգամ ցույց տալ «Սպարտակում»։ Պատրաստ եմ փորձությունների և միշտ ցանկացել եմ ստուգել իմ ուժերը լավագույն ֆուտբոլիստների հետ խաղերում։ Եթե առաջարկ ստացվի, ես չեմ կարող վերահսկել իրավիճակը։ «Սպարտակում» գիտեն իմ հավակնությունների մասին, այդ պատճառով առաջարկը պետք է բավարարի բոլոր կողմերին»։

Մովսիսյանը 2012 թ.–ի դեկտեմբերին «Կրասնոդար» ակումբից տեղափոխվել էր «Սպարտակ», որի կազմում հարձակվողը անցկացրել է 38 հանդիպում և դարձել է 22 գոլի հեղինակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
26 Հուլիսի 2017
Բասկետբոլի պատանիների Հայաստանի հավաքականը ջախջախել է Մոլդովայի ընտրանուն
Բասկետբոլի պատանիների Հայաստանի հավաքականը հաղթել է Մոլդովայի թիմին:
15:04
26 Հուլիսի 2017
Ըմբիշ Սարգիս Սարգսյանը` 23–րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր
Այս խաղերում Հայաստանը ներկայացնող հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 3 բրոնզե մեդալ։
13:07
26 Հուլիսի 2017
Լողորդ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել Եվրոպական օլիմպիական փառատոնի եզրափակիչ
Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի լողի մրցաշարում Արթուր Բարսեղյանն անցել է եզրափակիչ։
19:46
25 Հուլիսի 2017
Հայաստանի երեք գրոսմայստերներ կմասնակցեն Աշխարհի գավաթին
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 128 մասնակցիների ցանկը:
13:14
24 Հուլիսի 2017
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Վահան Բիչախչյանը
«Շիրակում» հանդես եկող կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որով հետաքրքրվել են ԲԿՄԱ–ն և «Զենիթը», կտեղափոխվի «Ժիլինա»։
17:10
23 Հուլիսի 2017
Հայ ձյուդոիստը` Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում են 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»: