486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհահռչակ լիտվացի բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլենիսը վարպետության դաս է անցկացրել Երևանում
16:00
04 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ հայտնի լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շարունաս Մարչյուլենիսը չորեքշաբթի Երևանում հայ պատանի մարզիկների համար վարպետության դաս է անցկացրել։ 

Հայաստանի մի քանի բասկետբոլի դպրոցի ներկայացուցիչներ համաշխարհային բասկետբոլի աստղի հետ մարզվելու և նրա խորհուրդները պրակտիկայում օգտագործելու հնարավորություն են ստացել։ Մարչյուլենիսը պատանի բասկետբոլիստներին ցույց է տվել գնդակը ճիշտ ընդունելու և նետումներ կատարելու ձևը։ Վարպետության դասերի մասնակիցները կարողացել են նաև պայքարել մարզիկի և Հայաստանում Լիտվայի դեսպանության պատրաստած հատուկ հուշամրցանակների համար։

«Հավաքվածների թվում իսկապես շատ են տաղանդավոր տղաները, բայց պետք է, որ նրանք հնարավորին չափ շատ խաղան։ Չէ՞ որ, երբ դու խաղի մեջ ես, բնավորության նոր գծեր են բացվում, օրինակ` դիմացկունություն»,– ասաց Մարչյուլենիսը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն իր հերթին նշեց, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են մարզիկների ոգու բարձրացմանը, իսկ օլիմպիական չեմպիոնների հետ հանդիպումը հնարավորություն է տալիս պատանի բասկետբոլիստներին օգտակար խորհուրդներ ստանալ։ Նա ավելացրեց նաև, որ միջոցառման կազմակերպիչները շատ գոհ կլինեն, եթե կարողանան նպաստել վարպետության դաս անցած տղաներից գոնե մեկի կարիերայի զարգացմանը։ 

Շարունաս Մարչյուլենիսը խորհրդային և լիտվացի բասկետբոլիստ է, 1988 թվականի Օլիմպիական չեմպիոն։ 1992, 1996 թվականների ՕԽ բրոնզե մեդալակիր, 1995 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր։ Դարձել է խորհրդային առաջին բասկետբոլիստներից մեկը, ով մեկնել է խաղալու ԲԱԱ, որտեղ հանդես է եկել մինչև 1997 թվականը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:02
28 Փետրվարի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյանն Արցախում հունահռոմեական ըմբշամարտի դպրոց կկառուցի
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Ռիո-2016-ի օլիմպիական մեդալակիր Միհրան Հարությունյանը դրամահավաք է սկսել Արցախում հունահռոմեական ըմբշամարտի դպրոցի կառուցման համար:
17:48
28 Փետրվարի 2017
Շուտ վերադարձիր, ունենք քո կարիքը. երկրպագուներն առողջություն են մաղթել Հենրիխ Մխիթարյանին
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն առողջություն են մաղթել Հենրիխ Մխիթարյանին, ով վնասվածքի պատճառով չէր կարողացել մասնակցել Անգլիական լիգայի գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» դեմ խաղին:
16:30
28 Փետրվարի 2017
Վարդան Մինասյանը` ՀՖՖ տեխնիկական տնօրեն
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հաստատվել է ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնում:
15:33
27 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեց Սոֆիայի միջազգային մրցաշարում
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նախօրեին ավարտվեց բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը:
23:18
26 Փետրվարի 2017
Մխիթարյանը դարձել է Անգլիայի Լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նվաճել է իր առաջին տիտղոսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
17:31
26 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել բրիտանական դպրոցի աշակերտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել տարրական դպրոցի աշակերտ Ռայդերին:
14:01
26 Փետրվարի 2017
Կառլեն Մկրտչյանը հեռանում է «Անժիից»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն այլևս «Անժիում» չի խաղա:
12:45
26 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի եզրափակչում է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը եզրափակչի ուղեգիր է նվաճել:
18:14
25 Փետրվարի 2017
Մարտիկ Ասատրյանին հեռացրել են Fight Nights-ից Արցախի դրոշի համար
Ռուսաստանի Fight Nights Global կազմակերպությունն իրազեկել է  հայ մարտիկ Վարդան Ասատրյանին պայմանագրի լուծարման մասին:
15:30
25 Փետրվարի 2017
Փոլ Պոգբան հայերեն է խոսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է կարճ տեսանյութ Փոլ Պոգբայի մասնակցությամբ:
09:57
25 Փետրվարի 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:
21:10
24 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ ապահովեց Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Թաիլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։