481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնող լրագրողներին խորհուրդ են տալիս չդիմադրել կողոպուտի ժամանակ
12:20
04 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մարզական մամուլի միջազգային ասոցիացիան (AIPS) թողարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնող լրագրողների համար նախատեսված հրահանգերի հուշաթերթիկ, որում նկարագրված են տարբեր ֆորս–մաժորային իրավիճակներ և դրանց առաջացման դեպքում վարքի միջոցներ, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով կազմակերպության պաշտոնական կայքին։

Լրագրողներին խորհուրդ են տալիս չդիմադրել կողոպուտի փորձերի ժամանակ և տալ ունեցվածքն առանց առարկելու, իսկ ավելի լավ է ընդհանրապես արժեքավոր իրեր չկրել, որոնք կարող են գրավել գողերի ուշադրությունը։ Խորհուրդ են տալիս նաև հանգիստ չզբոսնել փողոցում, ականջակալներով երաժշտություն չլսել և չափազանց զգոն լինել։  

Բացի այդ, կազմակերպությունը խորհուրդ է տալիս զգույշ լինել բանկոմատներից օգտվելից, չօգտվել դրանցից օդանավակայաններում` բանկային քարտերի հետ կապված մեքենայությունների զոհ չդառնալու համար, առաջարկում է փողոց դուրս գալիս չվերցնել վարկային քարտեր և մեծ քանակությամբ կանխիկ գումար, այն  պետք է բավարար լինի գնացքի տոմսի համար վճարելու կամ կողոպտչից ազատվելու համար։ Դրամապանկը պետք է պահել հյուրանոցի գանձարկղում։

Լրագրողներին խորհուրդ են տալիս փողոց դուրս գալիս չվերցնել անձնագիր, այլ հնարավորության դեպքում օգտվել պատճենից և լրագրողական հավատարմագրման թղթից։ Գիշերը հարկավոր է զգոն լինել և չչարաշահել ալկոհոլը, զբոսնել մեծ փողոցներով և չմտնել «վտանգավոր հետնախորշեր»։

AIPS–ին նաև կոչ է անում զգուշանալ գրպանահատներից ամբոխի մեջ և հասարակական տրանսպորտում, հնարավորության դեպքում օգտվել տաքսիներից, անծանոթ մարդկանց առաջ չբացել հյուրանոցի դուռը, մութ ժամերին չզբոսնել այգիներում և լողափերում, զգուշորեն օգտվել Wi-Fi ցանցից` ինտերնետային մեքենայություններից խուսափելու համար, չթողնել հեռախոսներն ու համակարգիչները տաքսիներում և զգոն լինել անգամ մարզադաշտում` կողոպուտից խուսափելու համար, քանի որ հանցագործները կարող են հավատարմագրեր ունենալ։

Բացի այդ, հուշաթերթիկում նշվում է, որ Բրազիլիայում հիմա ձմեռ է, հասարակածին մոտ գտնվելու պատճառով մութը շատ շուտ և արագ է ընկնում։ Լրագրողներին կոչ են անում փողոց դուրս գալիս տաք հագուստ վերցնել։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:22
19 Հոկտեմբերի 2017
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
17:55
19 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կոմիտասում` 3 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
16 Հոկտեմբերի 2017
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Աշխարհի առաջնությունում
Առաջնության շրջանակում հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ են ունեցել՝ նվաճելով 8 մեդալ։
18:04
16 Հոկտեմբերի 2017
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
16:24
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը կտրուկ իջել է FIFA–ի վարկանիշում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միանգամից յոթ դիրքով իջել է երկուշաբթի հրապարակված FIFA–ի նոր վարկանիշում:
12:25
15 Հոկտեմբերի 2017
Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը` վետերանների աշխարհի չեմպիոն
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթանում է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
00:29
15 Հոկտեմբերի 2017
Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։
16:23
13 Հոկտեմբերի 2017
Մերոնք նորից Բաքու են մեկնում. այս անգամ մարզական նպատակներով
Հայերը նորից Բաքու են մեկնում։
13:22
12 Հոկտեմբերի 2017
«Արսենալի» նախկին պաշտպանը բացատրել է Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը
Նայջել Ուինթերբերնը Հենրիխ Մխիթարյանին անվանել է ֆենոմենալ ֆուտբոլիստ
13:14
11 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Աշխարհի առաջնությունը բաց թողած խորհրդանշական հավաքականում
Sports.ru–ն կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ներառել է այն հայտնի ֆուտբոլիստներին, ովքեր բաց կթողնեն Աշխարհի առաջնությունը։
14:19
10 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք մի կորցրեք հավատը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Facebook–ի իր էջում կոչ է արել երբեք չկորցնել հավատը։
22:18
05 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց սեփական հարկի տակ (ՎԻԴԵՈ)
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն իր հարկի տակ հանդիպեց Լեհաստանի հավաքականի հետ: