484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
«Տարբերվի՛ր. Եղի՛ր համարձակ» կարգախոսով մարզական էքստրեմալ ֆլեշմոբերի շարք է մեկնարկել Երևանում սլեքլայնի ցուցադրական ելույթներով
17:45
31 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ժայռ» ՀԵՀԿ կողմից կազմակերպված «Տարբերվի՛ր. Եղի՛ր համարձակ» կարգախոսով ֆլեշ-մոբերի շարք է մեկնարկել Երևանում սլեքլայնի ցուցադրական ելույթներով։

Սլեքլայնը` թույլ ձգած ժապավենի վրայով քայլելը, հավասարակշռության պահպանման պրակտիկա է և զարգացող մարզաձև, դա հատուկ նեյլոնային ժապավենների վրայով քայլելն է, որոնք ձգված են ստացիոնար օբյեկտների` կայանների միջև։

«Մեր հիմնական նպատակն առողջ ապրելակերպի քարոզումն է հայկական երիտասարդության շրջանում, ինչպես նաև հետաքրքրության բարձրացումը զարգացող մարզաձևերի նկատմամբ»,– միջոցառման ընթացքում հայտնեց «Ժայռ» կազմակերպության ղեկավար Ալեքսան Մինասյանը։

Միջոցառմանը մասնակցեցին մոտ 40 երիտասարդ սլեքլայներներ։ Ինչպես նշեց «Step slackliners» խմբի մասնակից Նարեկ Ալեքսանյանը, նմանատիպ ֆլեշմոբն անցկացվում է Երևանում առաջին անգամ։

«Սլեքլայնը ոչ միայն մարզաձև է, որքան ակտիվ հանգստի տեսակ։ Առայժմ այն բավականաչափ հայտնի չէ աշխարհում, սակայն Հայաստանում դրանով ավելի են սկսել հետաքրքրվել ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները»,– ասաց Ալեքսանյանը։

Նա ավելացրեց նաև, որ խմբի պարապմունքները հաճախ անցնում են բաց երկնքի տակ` սլեքլայնի մասսայականացման համար։
 
Միջոցառման կազմակերպիչ Գոհար Կարապետյանը լրագրողներին հայտնեց, որ ֆլեշմոբերը կանցկացվեն ամեն շաբաթ` մինչև հուլիս։

 «Մենք կշարունակենք քարոզել առողջ կենսակերպը և ոչ այնքան հայտնի մարզաձևերը»,– ասաց նա։

Հաջորդ միջոցառումը կանցկացվի հունիսի 7–ին` ժամը 13։00–ին Երևանի քաղաքապետարանի մոտակա պուրակում։ Դրանք կլինեն Վինգ- Չունի՝ հնագույն ու քիչ հայտնի մարտարվեստներից մեկի ցուցադրական ելույթներ: Հունիսի 21-ին, ժամը` 17:00-ին Հյուսիսային պողոտայում կանցկացվի բայքերական հավաք – շոու, որի ժամանակ քաղաքի մոտ 30 բայքերներ հանրությանը կներկայացնեն իրենց ինքնատիպ մոտոցիկլները: Նշենք, որ ամսվա վերջում Թումանյանի այգու տարածքում անց է կացվելու «Ֆրիռանինգի» (պարկուրի տարատեսակ) ցուցադրական ելույթ, իսկ կամփոփվի շարքը Դրիֆթ-շոուով (ավտոմեքենաներով պտույտ կատարելու տեխնիկա)»։

«Ժայռ» ՀԵՀԿ ստեղծվել է 2001թ. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հիմնադիր, ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին պետ Ալեքսան Մինասյանի կողմից: Կազմակերպության հիմնական նպատակն է. պայքարել երիտասարդության շրջանում հասարակական խնդիրների հանդեպ անտարբերության դեմ, երիտասարդների մեջ սերմանել հայրենատիրության գաղափարը, նպաստել երիտասարդների՝ հասարակական գործընթացներում ներգրավվածության մակարդակի բարձրացմանը: Հիմնվելով այն մտքի վրա, որ հայրենիքը իրավունք լինելուց զատ նաև պարտականություն է «Ժայռ» ՀԵՀԿ-ն ձգտում է հայ երիտասարդի մեջ արմատավորել պատասխանատվության գիտակցումը: Կազմակերպությունն իր գործունեությամբ նպաստում է Հայաստանում
կամավորության զարգացմանը, հասարակության մեջ այդ գաղափարի նկատմամբ գիտակցված, քաղաքացիական պատասխանատվության վրա հիմնված վերաբերմունքի ձևավորմանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:40
25 Մարտի 2017
Դոհայում մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը նվաճել է մեկ ոսկի և մեկ բրոնզ
Դոհայում ընթանում են մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչները:
14:25
25 Մարտի 2017
Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի գավաթին
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը:
20:16
24 Մարտի 2017
Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի Գեղասահքի աշխարհի առաջնությունը:
17:58
24 Մարտի 2017
Մխիթարյանի կոչը` երկրպագուներին. ամեն ինչ կանենք հաղթելու համար, երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին:
13:31
24 Մարտի 2017
Մխիթարյան. ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ իմանան Հայաստանի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չափազանց նշանակություն չի տալիս «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը:
13:17
23 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
12:28
23 Մարտի 2017
Մարկոս Պիզելլին հայերենով հրավիրել է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պիզելլին տեսաուղերձում հրավիրում է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին։
21:00
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների շաբաթական աշխատավարձը
Ներկայացնում ենք, թե շաբաթական որքան աշխատավարձ են ստանում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները:
12:51
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՄՆ-ում կպայքարի Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» դեմ
International Champions Cup-ի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի Լա Լիգայի առաջատարներ Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» հետ:
13:12
21 Մարտի 2017
Մարկոս Պիզելի. ծնողներիս հետ գալիս եմ Երևան, որպեսզի նրանք տեսնեն երկրորդ հայրենիքս
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը:
12:57
20 Մարտի 2017
Հայաստանը չի նվաճել շախմատի աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու իրավունք
Հայաստանի հավաքականները չեն մասնակցի հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնություններին:
15:31
18 Մարտի 2017
Մխիթարյանը կախարդ է. երկրպագուների արձագանքը
«Կարմիր սատանաների» երկրպագուները հերթական անգամ հիացած են 28-ամյա ֆուտբոլիստի խաղից։