480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+24
Եղանակը Երևանում
Հայ
Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կդառնա «Mix Battle Fest-2014»–ի պատվավոր հյուր և ժյուրիի անդամ
18:14
29 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կմասնակցի «Mix Battle Fest-2014» առաջին փառատոնին, որը կանցկացվի Երևանում մայիսի 31–ին Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում։

«Mix Battle Fest-2014» առողջ կենսակերպի առաջին բացառիկ փառատոնը միավորել է մարզական այնպիսի ուղղություններ, ինչպես Street  Workout, freerunning, capoeira, gymnastics,wrestling.breakdance։

Փառատոնը հնարավորություն է ընձեռում մասնակցել մարզական ժամանցային շոու ծրագրերի և բաթլների, ինչպես նաև հանդիպել անվանի  հյուրերի հետ, որոնց թվում են, բացի Աբրահամից, «Street Workout» միջազգային կազմակերպության ղեկավար Դենիս Մինինը և սուպեր-միջին քաշում Հայաստանի և Գերմանիայի բռնցքամարտի աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը, Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը, Գինեսի ռեկորդների  եռակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը։

Արթուր Աբրահամը կլինի պատվավոր ժյուրիի անդամ, որը կոչված է որոշել առավել վառ մարզիկներին։

Նա հայտնեց նաև, որ հայ մեկ այլ մարզիկ, հայտնի ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է փառատոնի տեսահրավերի տեսագրությանը, որը շուտով հասանելի կլինի դիտման համար։

«Ցավոք, Մովսիսյանը չի կարող ներկա լինել փառատոնին, բայց մենք հույս ունենք տեսնել նրան հաջորդ փառատոներին»,– ավելացրեց Հակոբյանը։

Ավելի վաղ ասվում էր, որ փառատոնին կմասնակցի Եվրոպայի եռակի չեմպիոն, Լոնդոնի օլիմպիադայի և 2010 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը։ Սակայն նա չի կարողանա ներկա լինել միջոցառմանը, քանի որ այժմ Իտալիայում է, որտեղ մասնակցում է մայիսի 29–ից 31–ն ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին։

«Street Workout & Streetlifting Federation in Armenia» հասարակական ոչ առևտրային կազմակերպությունը զբաղվում է ուժային բակային մարզումների և առողջ կենսակերպի տարածմամբ։ Կազմակերպության նպատակն է` զարգանալով ֆիզիկական և մտավոր առումով` ստեղծել ուժեղ և խելացի երիտասարդություն` առանց ալկոհոլի և թմրանյութի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:08
27 Հունիսի 2017
3 ծանրորդներ կներկայացնեն Հայաստանը Համաշխարհային Ունիվերսիադայում
Օգոստոսի 19-30-ը Թայփեյում կկայանա ամառային համաշխարհային Ունիվերսիադան, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
15:44
27 Հունիսի 2017
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնը պատրաստվում է նոր տիտղոս նվաճել
Բաչկովի խոսքով, այս անգամ նրան հաջողվեց հաղթել հիանալի ֆիզիկական մարզավիճակի շնորհիվ։
11:44
27 Հունիսի 2017
Հայ աթլետները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում
Չեմպիոն են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք):
10:47
27 Հունիսի 2017
Արսեն Գուլամիրյանը զբաղեցրել է WBA վարկանիշի առաջին հորիզոնականը
Գուլամիրյանը լավագույնն է մինչև 90,7 քաշային կարգում։
19:32
26 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկով. բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ ազգին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը նշել է, որ իր բոլոր հաղթանակները միշտ նվիրում է հայ ազգին:
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: