486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Mix Battle բակային սպորտի փառատոն կանցկացվի առաջին անգամ Հայաստանում
17:39
29 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  Առողջ կենսակերպի և բակային սպորտի Mix Batel Fest Armenia 2014 փառատոնը կանցկացվի առաջին Երևանում  մայիսի 31–ին։
Փառատոնը միավորել է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են` Street Workout (բակային մարզումներ), սպորտային մարմնամարզութւայն, Freeruning/ parkour, break dance, capoeira և բազկամարտ, բրեյքդանս, հայտնեց «Street Workout & Streetlifting Federation in Armenia» կազմակերպության խորհրդի համահիմնադիր, ղեկավար և անդամ Արթուր Հարությունյանը։

«Մեր փառատոնի նպատակն է առողջ ապրելակերպի տարածումը և զարգացումը երիտասարդության շրջանում, բակային մարզաձևերի զարգացումը, ինչպես նաև գրագետ և առողջ մտածելակերպ ունեցող երիտասարդություն ձևավորելը մեր երկրում: Մենք նաև ցանկանում ենք մեկ տանիքի տակ հավաքել փողոցային մարզաձևերը։ Բացի այդ, կլինեն օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևեր»,– նշեց Հարությունյանը։

Ըստ նրա` փողոցային մարզաձևերը կարևոր դեր են խաղում երիտասարդների կյանքում։ «Ավելի լավ է, որ երիտասարդությունը բակային սպորտով զբաղվի, քան ծխի և խմի»,– ասաց նա։
Mix Battle Fest Armenia 2014 փառատոնի հատուկ հյուրերն են «Street Workout» միջազգային կազմակերպության ղեկավար Դենիս Մինինը և սուպեր-միջին քաշում Հայաստանի և Գերմանիայի բռնցքամարտի աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը, Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը, Գինեսի ռեկորդների  եռակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը։

«Street Workout & Streetlifting Federation in Armenia» վարչության խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանն իր հերթին խոստացավ, որ փառատոնի ընթացքում հավաքվածներին մի շարք անակնկալներ են սպասում, և կազմակերպությունը երիտասարդության շրջանում սպորտի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունի։ Նա հայտնեց, որ փառատոնից հետո կանցնեն ընտրական մրցումներ, որոնց հաղթողները կմեկնեն Մոսկվա մրցումների։

«Մեր առջև մեծ խնդիր է դրված` զարգացնել Հայաստանում բակային սպորտն ու դուրս գալ միջազգային մակարդակի։ Մեր առջևում Մոսկվայում Աշխարհի գավաթն է, և մենք ընտրական մրցումներ ենք անցկացնելու, որոնց հաղթողները կմեկնեն Ռուսաստանի մայրաքաղաք»,– ասաց Հակոբյանը։

«Street Workout & Streetlifting Federation in Armenia» հասարակական ոչ առևտրային կազմակերպությունը զբաղվում է ուժային բակային մարզումների և առողջ կենսակերպի տարածմամբ։ Կազմակերպության նպատակն է` զարգանալով ֆիզիկական և մտավոր առումով` ստեղծել ուժեղ և խելացի երիտասարդություն` առանց ալկոհոլի և թմրանյութի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:48
20 Հունվարի 2017
Արոնյան–Կառլսեն հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի Tata Steel Chess մրցաշարի շրջանակում
Լևոն Արոնյանն ու նորվեգացի Մագնուս Կառլսենը ուրբաթ ոչ–ոքի են խաղացել Վեյկ ան Զեեում անցկացվող Tata Steel Chess շախմատային փառատոնի 6–րդ տուրում։
15:56
20 Հունվարի 2017
Թուրքիայում նախատեսված Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպումը չի կայանա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ:
13:06
20 Հունվարի 2017
Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է հետֆորգյուսոնական ժամանակահատվածում։

12:37
20 Հունվարի 2017
Լևոն Արոնյանը հաղթել է ուկրաինացի Պավել Էլյանովին «Տատա Սթիլ» մրցաշարի 5–րդ տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Պավել Էլյանովի նկատմամբ Նիդեռլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 5-րդ տուրում։
16:23
17 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում է:
19:32
16 Հունվարի 2017
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
12:49
16 Հունվարի 2017
Լեգենդար քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
Մարտարվեստների լեգենդ, անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար։

17:49
15 Հունվարի 2017
Ես չեմ խաղում անձնական նվաճումների համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  հարցազրույց է տվել Daily Mail-ին:

13:08
15 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. Կլոպն ինձ շատ է օգնել
Նա միշտ աջակցում է իր ֆուտբոլիստներին, երբ վերջիններս խնդիրներ են ունենում թե՛ խաղադաշտում և թե՛ դրա սահմաններից դուրս: Նա շատ է օգնել ինձ, քանի որ ես չափից շատ էի մտածում ֆուտբոլի մասին, նշել է Հենրիխ Մխիթարյանը։
14:23
14 Հունվարի 2017
Կլոպ. Մանչեսթեր Յունայթեդը սկսել է ճիշտ օգտագործել Մխիթարյանի որակները
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
21:10
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. ցանկանում եմ մրցանակս կիսել թիմիս և «Սանդերլենդի» փոքրիկ հերոսի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քաղցկեղով հիվանդ 5–ամյա Բրեդլին «Սանդերլենդի» երկրպագու է և «Չելսիի» դարպասը խորհրդանշական գոլ է խփել։
20:50
13 Հունվարի 2017
ՄՕԿ–ը չեղարկել է հայ ծանրամարտիկի արդյունքները Լոնդոնի Օլիմպիադայում
Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղարկել է հայ ծանրամարտիկ Նորայր Վարդանյանի արդյունքները 2012 թ.–ի Լոնդոնի Օլիմպիադայում: