483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+16
Եղանակը Երևանում
Հայ
Բրազիլիայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրհներգը հիթ է դարձել. դիտումների քանակը գերազանցել է 12 միլիոնը
16:36
19 Մայիսի 2014


ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության օրհներգի տեսահոլովակը համացանցում տեղադրվել է մայիսի 16–ին և արդեն հիթ է դարձել. Youtube–ում դիտումների քանակը գերազանցել է 12 միլիոնը։

Առաջնության «We are the one (Ola Ola)» («Մենք միասնական ենք») պաշտոնական օրհներգը կատարում են ռեփեր Փիթբուլը, փոփ–աստղ Ջենիֆեր Լոպեսը և բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտեն։ Միայն մեկ օրում հոլովակը համացանցում դիտվել է ավելի քան 2.5 միլիոն անգամ։

Աշխարհի առաջնության պաշտոնական երգը կհնչի բացման արարողությանը, որը կկայանա հունիսի 12–ին Սան Պաուլուի «Արենա» մարզադաշտում։ Արարողության ավարտից հետո կկայանա Բրազիլիա–Խորվաթիա խաղը։

Երգը (առանց հոլովակի) համացանցում տեղադրվել էր դեռևս ապրիլի 7–ին և այսօրվա դրությամբ դիտվել է ավելի քան 18 միլիոն անգամ։

Սկզբում երգի համար տեսապատկեր էր հանդիսացել "One love, one rhythm" (Մեկ սեր, մեկ ռիթմ) ալբոմի կազմը, իսկ ալբոմում ընդգրկվել են աշխարհի առաջնության բոլոր պաշտոնական օրհներգերը։ Սակայն տեսահոլովակում կարելի է տեսնել վերջին տարիներին կայացած աշխարհի առաջնությունների ամենահետաքրքիր պահերի դրվագները։

We Are One երգն ընդգրկվել է ԱԱ-2014 երգերի ալբոմում։ Բացի այդ երգից, ալբոմում են նաև Կարլոս Սանտանայի, Ուայկլիֆ Ջինի, Ռիկի Մարտինի և Շակիրայի երգերը։ Ալբոմը կոչվում է One Love, One Rhythm։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:51
30 Մարտի 2017
MEN: Մխիթարյանը պատմել է, թե ինչպես է Մոուրինյուն հավատացել նրա ուժերին
Հենրիխ Մխիթարյանն ասում է, որ երբեք չի կասկածել, որ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կհավատա իրեն:
15:16
30 Մարտի 2017
Մեսսին նամակ է գրել FIFA-ին և ներողություն խնդրել հայհոյանքի համար
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, որը որակազրկվել է 4 խաղով, նամակ է գրել FIFA-ին:
14:48
30 Մարտի 2017
Ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը պատմել է իր վիրահատության և վերականգնման շրջանի մասին
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը, ով վնասվածք էր ստացել նախորդ կիրակի տեղի ունեցած Հայաստան-Ղազախստան խաղի ժամանակ, նախօրեին վիրահատվել է Գերմանիայում:
13:33
30 Մարտի 2017
Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) հաղթել է Աշխարհի 2017 թ.-ի առաջնության կարճ ծրագրում
Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) Հելսինկիում հաղթել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրում:

17:17
27 Մարտի 2017
MEN. Մխիթարյանն իր խփած գոլով ընդգծեց «ՄՅու»-ի մեկնարյաին կազմ վերադառնալու մտադրությունը
Manchester Evening News լրատվական հարթակը վերլուծել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Ղազախստանի թիմի հետ։

16:26
27 Մարտի 2017
Հայ սամբիստները Մոսկվայում Աշխարհի գավաթին թիմային հաշվարկով զբաղեցրել են երրորդ տեղը
Հայ սամբիստները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ:
12:11
27 Մարտի 2017
Արթուր Պետրոսյան. Հայաստանի հավաքականը ցուցադրեց հարձակողական ֆուտբոլ Ղազախստանի հավաքականի հետ խաղում
Հայաստանի հավաքականը լավ, հարձակողական ֆուտբոլ ցուցադրեց Ղազախստանի հավաքականի հետ խաղում, հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։
21:45
26 Մարտի 2017
Մխիթարյանի և Օզբիլիսի՝ իրար հաջորդող գոլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում է Ղազախստանին:
12:29
26 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ և բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
16:40
25 Մարտի 2017
Դոհայում մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը նվաճել է մեկ ոսկի և մեկ բրոնզ
Դոհայում ընթանում են մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչները:
14:25
25 Մարտի 2017
Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի գավաթին
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը:
20:16
24 Մարտի 2017
Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի Գեղասահքի աշխարհի առաջնությունը: