486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Արթուր Աբրահամը ցանկանում է երկու մենամարտ անցկացնել մինչև տարեվերջ
19:16
15 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մտադիր է երկու մենամարտ անցկացնել մինչև տարեվերջ։ Այդ մասին հայտնեց բռնցքամարտիկը հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում։

«Ես պետք է գոնե մեկ մենամարտ անցկացնեմ, բայց ծրագրում եմ երկուսը` այս տարվա օգոստոսին և դեկտեմբերին։ Բայց ամեն ինչ ցույց կտա ժամանակը, այդ հարցերով զբաղվում է իմ մենեջերը»,– ասաց Աբրահամը։

Նա չնշեց հնարավոր հակառակորդների անունները` ասելով, որ այդ հարցը լուծում է իր մենեջերը։ Իսկ այժմ, ըստ նրա, ինքը ժամանել է Հայաստան մի փոքր հանգստանալու մարզումներից, սակայն երկար ժամանակ հայրենիքում մնալ չի կարող, քանի որ շուտով պետք է վերադառնա մարզումների` լավ մարզավիճակում մնալու համար։

«Երկար չեմ կարող հանգստանալ, քանի որ դրանից հետո դժվար է ճիշտ վիճակի վերադառնալ, այդ պատճառով մի քանի օր կմնամ այստեղ և կվերադառնամ մարզումների»,– ասաց նա։

Աբրահամը վերլուծեց վերջին երկու մենամարտերը և ասաց, որ առավել կարևոր իր համար դարձավ մարտի մեկին Ռոբերտ Շտիգլիցի հետ կայացած ռևանշը։ «Այդ մարտն ու այդ հաղթանակը չափազանց կարևոր էին ինձ համար, չէ՞ որ մեկ անգամ Շտիգլիցին հաջողվեց հաղթել, և ինձ համար կարևոր էր ռևանշ վերցնել։ Բայց յուրաքանչյուր հաղթանակ կարևոր է ինձ համար և իր տեղն ունի»,– ասաց մարզիկը։

Խոսելով իր վերջին հակառակորդ չեռնոգորցի Նիկոլա Սյեկլոչի մասին` Աբրահամը նշեց, որ նա շատ ուժեղ մրցակից էր` ֆիզիկապես ուժեղ շատ ծանր հարվածներով, այդ պատճառով հաղթանակի համար ստիպված էր Հայաստանում սովորած խորամանկ հնարքները կիրառել։

Բացի այդ, նա հայտնեց, որ ստիպված էր մարտը վարել և հարվածներ կատարել ձախ ձեռքով` ավելի վաղ ստացած վնասվածքի պատճառով։ Ավելին, բռնցքամարտիկի աջ ձեռքը մինչ օրս պետք է գիպսի մեջ լիներ, բայց հայ երկրպագուների առջև նա որոշեց հանդես գալ առանց դրա, թեև դա որոշակի անհանգստություն առաջացրեց նրա մարզչի մոտ, ով մշտապես հետաքրքրվում է իր սանի ձեռքի վիճակով։

Բայց Աբրահամը խոստովանեց, որ մենամարտի ժամանակ անհարմարություն չի զգացել, քանի որ հասցրել է բավականաչափ մարզել ձախ ձեռքի հարվածները` մարտը «չաշխատող» ձեռքով անցկացնելու համար։

Աբրահամի և Շտիգլիցի` թվով երրորդ մենամարտը կայացել է մարտի 1–ին գերմանական Մագդեբուրգում։

Բռնցքամարտիկների առաջին հանդիպումն անցել էր 2012 թվականի օգոստոսին և ավարտվել Աբրահամի հաղթանակով։ 2013 թվականի մարտի 23–ին Աբրահամը չկարողացավ պաշտպանել WBO վարկածով  երկրորդ թեթև քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսը գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ ռևանշ–մենամարտում` վնասվածքի պատճառով։ Երկրորդ ռաունդում Աբրահամը վնասվածք ստացավ` ձախ աչքի մոտ հեմատոմա առաջացավ, իսկ երրորդ ռաունդից հետո աչքն ամբողջությամբ փակվեց։ Բժշկի զննումից հետո դատավորները որոշում կայացրեցին դադարեցնել մարտը` տեխնիկական նոկաուտով հաղթանակ շնորհելով Շտիգլիցին։

Չեմպիոնի տիտղոսը Նիկոլա Սյեկլոչեի հետ Աբրահամը պաշտպանեց մայիսի երեքին։

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է Հայաստանում, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսն է կրել IBF վարկածով միջին քաշում 2005-2009 թվականներին։ 2012 թվականին ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ ըստ "Boxsport" ամսագրի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:36
22 Հունվարի 2017
Արոնյանը փայլուն հաղթանակ տարավ Նիդեռլանդներում անցկացվող Tata Steel Chess մրցաշարի 8–րդ տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեում անցկացվող Tata Steel Chess շախմատային փառատոնի 8–րդ տուրում փայլուն հաղթանակ տարավ` պարտության մատնելով հոլանդացի Անիշ Գիրիին:
11:00
22 Հունվարի 2017
Արոնյանի առաջին պարտությունը «Tata Steel» մրցաշարում
Նիդերլանդներում շարունակվող «Tata Steel» մրցաշարում շաբաթ տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները:
20:15
21 Հունվարի 2017
Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացվել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների տասնյակն ու նրանց կարողությունը։
15:31
21 Հունվարի 2017
Զիդան. Ռոնալդուին միշտ քննադատելու են
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովաբանել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին, ում հասցեին վերջին շրջանում քննադատություններ են հնչում:
10:30
21 Հունվարի 2017
Այսօր Հենրիխ Մխիթարյանը դարձավ 28 տարեկան
Այսօր` հունվարի 21–ին Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
20:48
20 Հունվարի 2017
Արոնյան–Կառլսեն հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի Tata Steel Chess մրցաշարի շրջանակում
Լևոն Արոնյանն ու նորվեգացի Մագնուս Կառլսենը ուրբաթ ոչ–ոքի են խաղացել Վեյկ ան Զեեում անցկացվող Tata Steel Chess շախմատային փառատոնի 6–րդ տուրում։
15:56
20 Հունվարի 2017
Թուրքիայում նախատեսված Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպումը չի կայանա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ:
13:06
20 Հունվարի 2017
Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է հետֆորգյուսոնական ժամանակահատվածում։

12:37
20 Հունվարի 2017
Լևոն Արոնյանը հաղթել է ուկրաինացի Պավել Էլյանովին «Տատա Սթիլ» մրցաշարի 5–րդ տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Պավել Էլյանովի նկատմամբ Նիդեռլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 5-րդ տուրում։
16:23
17 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում է:
19:32
16 Հունվարի 2017
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
12:49
16 Հունվարի 2017
Լեգենդար քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
Մարտարվեստների լեգենդ, անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար։