486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հրապարակվել է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հանդես եկող Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի կազմը
20:00
07 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հանդես եկող Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի կազմը հրապարակվել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) պաշտոնական կայքում։

«Միլան» ակումբի կիսապաշտպան Կական չի ընդգրկվել 23 խաղացողների ցանկում, որոնց ընտրել է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին։ Առաջնությունից դուրս են մնացել նաև 2002 թ.–ի աշխարհի առաջնության չեմպիոն «Ատլետիկո Մինեիրո» ակումբի հարձակվող Ռոնալդինյոն և «Միլանի» հարձակվող Ռոբինյոն։

Բրազիլիայի հավաքականի ամբողջական կազմն ունի հետևյալ տեսքը`

Դարպասապահներ` Ժուլիո Սեզար («Տորոնտո», Կանադա), Ջեֆերսոն («Բոտաֆոգո»), Վիկտոր («Ատլետիկո Մինեյրո»), պաշտպաններ` Դանի Ալվես («Բարսելոնա», Իսպանիա), Մայկոն («Ռոմա», Իտալիա), Մարսելո («Ռեալ», Մադրիդ, Իսպանիա), Մաքսվել, Տիագո Սիլվա  (երկուսն էլ «ՓՍԺ»–ից, Ֆրանսիա), Դավիդ Լուիս («Չելսի», Անգլիա), Դանտե («Բավարիա»), Էնրիկե («Նապոլի», Իտալիա)։

Կիսապաշտպաններ` Լուիս Գուստավո («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Էռնանես («Ինտեր», Իտալիա), Պաուլինյո («Թոթենհեմ», Անգլիա), Ռամիրես, Օսկար, Վիլիան (երեքն էլ «Չելսիից», Անգլիա), Ֆեռնանդինյո («Մանչեսթեր Սիթի», Անգլիա)։

Հարձակվողներ` Նեյմար («Բարսելոնա»), Խալկ («Զենիթ», ՌԴ), Ֆրեդ («Ֆլումինենսե»), Ժո («Ատլետիկո Մինեյրո»), Բեռնարդ («Շախտյոր», Ուկրաինա)։

Բրազիլիայի հավաքականը հունիսի 12–ից հուլիսի 13–ը կայանալիք առաջնության խմբային փուլում ուժերը կչափի Խորվաթիայի, Մեքսիկայի և Կամերունի հավաքականների հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:33
27 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեց Սոֆիայի միջազգային մրցաշարում
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նախօրեին ավարտվեց բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը:
23:18
26 Փետրվարի 2017
Մխիթարյանը դարձել է Անգլիայի Լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նվաճել է իր առաջին տիտղոսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
17:31
26 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել բրիտանական դպրոցի աշակերտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել տարրական դպրոցի աշակերտ Ռայդերին:
14:01
26 Փետրվարի 2017
Կառլեն Մկրտչյանը հեռանում է «Անժիից»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն այլևս «Անժիում» չի խաղա:
12:45
26 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի եզրափակչում է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը եզրափակչի ուղեգիր է նվաճել:
18:14
25 Փետրվարի 2017
Մարտիկ Ասատրյանին հեռացրել են Fight Nights-ից Արցախի դրոշի համար
Ռուսաստանի Fight Nights Global կազմակերպությունն իրազեկել է  հայ մարտիկ Վարդան Ասատրյանին պայմանագրի լուծարման մասին:
15:30
25 Փետրվարի 2017
Փոլ Պոգբան հայերեն է խոսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է կարճ տեսանյութ Փոլ Պոգբայի մասնակցությամբ:
09:57
25 Փետրվարի 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:
21:10
24 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ ապահովեց Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Թաիլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
19:39
24 Փետրվարի 2017
Մոուրինյուն հաստատել է. Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչը
Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» հետ խաղը։
17:25
24 Փետրվարի 2017
ՄՅՈւ–ն հետևել է Մխիթարյանին մինչև նրա «Բորուսիա» տեղափոխվելը
ՄՅՈւ–ի գլխավոր մարզչի նախկին օգնականը նշել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը դիտարկել է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը դեռ այն ժամանակ, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»։
14:58
24 Փետրվարի 2017
Քեթլին Չուքագյան. ես կհաղթեմ և կծածանեմ հայկական դրոշը
Նյու Ջերսիի հայկական ընտանիքում ծնված Քեթլին Չուքագյանը մարզական աշխարհում ավելի հայտնի է որպես «շիկահեր մարտիկ»։