478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Պլատինին առաջարկել է արգելել ֆուտբոլիստների նկատմամբ իրավունքներ ունենալը
14:10
27 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Միշել Պլատինին վիրավորական է անվանել այն, երբ խաղացողների նկատմամբ ունեցած իրավունքները պատկանում են գործակալներին, գործարարներին կամ ներդրումային ընկերություններին, և առաջարկել է արգելել այն։

Ինչպես հայտնել է Պլատինին Աստանայում, ՈԻԵՖԱ–ի հերթական XXXVIII կոնգրեսում, նմանատիպ պրակտիկան խաղի ամբողջականության գլխավոր սպառնալիքներից մեկն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե ՖԻՖԱ–ն ի վիճակի չէ գործել, ապա մենք կլուծենք այդ խնդիրը Եվրոպայի սեփական մրցումներում,– Ռոյթերս գործակալությունը ներկայացնում է Պլատինիի խոսքը։ – ՈՒԵՖԱ–ի գործադիր կոմիտեն արդեն սկզբունքային դիրքորոշում է մշակել այդ հարցով, և մենք դրան հավատարիմ ենք մնալու։ Չեմ ցանկանում լինել դրա մասնակիցը, բայց այս պահին տհաճ զգացողություն ունեմ, թե ես դրա հետ կապ ունեմ»։

«Խաղացողներն ավելի հաճախ են պատկանում օֆշորային գոտիներում և անհայտ գործակալների կամ ներդրումային ընկերությունների վերահսկողության տակ գտնվող ոչ թափանցիկ ընկերությունների։ Ակնհայտ է, որ որոշ խաղացողներ այլևս իրենց կարիերայի «տերը չեն», և յուրաքանչյուր տարի ակումբ են փոխում, որ շահույթ բերեն անանուն անձանց, ովքեր ցանկանում են վաստակել նրանց հաշվին։ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է նկատել այս պրակտիկայի վտանգը։ Նա գործում էր արագ և վճռականորեն, և ես շնորհավորում եմ նրան։ Բայց դա գլոբալ խնդիր է, և հարցը պետք է կարգավորվի համաշխարհային մակարդակով»,– ավելացրել է նա։

Պլատինին դիմել է նաև կոնգրեսին ներկա եղած ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլատերի օգնությանը։ «Խնդրում եմ, քաղաքական արիություն դրսևորեք, որպեսզի այս խնդիրը մեկընդմիշտ լուծենք։ Ժամանակն է դադարել թաքնվել կոմիտեների, ենթակոմիտեների, փորձագիտական խմբերի և ակադեմիական զեկույցների հետազոտությունների հետևում»,– ասել է ՈՒԵՖԱ–ի նախագահը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:10
19 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում նվաճել է հաղթողի տիտղոսը (ՎԻԴԵՈ)
Մրցաշարի ավարտին Արոնյանը վաստակել էր 24,5 միավոր:
11:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը Սենթ Լուիսի բլիցի առաջին տուրից հետո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է առաջատարի դիրքը Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանից հետո։
11:41
17 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:
11:23
17 Օգոստոսի 2017
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը զիջեց շվեդներին
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց 3-րդ հորիզոնական։
11:05
16 Օգոստոսի 2017
Սենթ Լուիս.Արոնյան–Գաստարով` ոչ–ոքի. Արոնյանը կիսում է 2-5–րդ տեղերը
Օգոստոսի 15-ին անցկացվել են նաև մրցաշարի 5-6-րդ տուրերը:
17:24
15 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում
Մխիթարյանը 9.1 գնահատականով ճանաչվել Պրեմիեր Լգայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը։
19:53
14 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանն ուժերը կչափի լեգենդար Գարի Կասպարովի հետ
Երկուշաբթի Սենթ Լուիսում մեկնարկում է Grand Chess Tour շախմատային մրցաշարի չորրորդ տուրը։
16:54
13 Օգոստոսի 2017
«Անժի»-ի գլխավոր մարզիչ Գրիգորյանը հրաժարական է տվել
«Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է հրաժարականի մասին:
11:01
13 Օգոստոսի 2017
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակն է տոնել ԱԱ-2019-ի ընտրական մրցաշարում
Հայաստանի թիմը 4-րդ տուրից հետո 7 միավորով գլխավորում է A խումբը:
10:58
12 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը պարտվել է Սինքֆիլդի գավաթի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց թողեց Սինքֆիլդի գավաթի հաղթող դառնալու հնարավորությունը:
18:46
11 Օգոստոսի 2017
Միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նվաճել են ոսկին ու արծաթը
Մրցաշարի 143 մասնակիցներից  միայն Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանն են վաստակել 7․5-ական միավոր:
12:39
11 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը հայտնել է առաջիկա հարսանիքի ամսաթիվն ու վայրը (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել chess.com–ին։