485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
«Զենիթ» ֆուտբոլային ակումբը երկու տարով պայմանագիր կկնքի մարզիչ Վիլաշ Բոաշի հետ
13:29
18 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Զենիթ» ֆուտբոլային ակումբը պայմանավորվածության է հասել նոր գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ–Բոաշի հետ երկու խաղաշրջանի պայմանագիր կնքելու վերաբերյալ, ասվում է Պետերբուրգի ակումբի պաշտոնական կայքում։

Համաձայնագրի ստորագրումը և պորտուգալացի մասնագետին ներկայացնելու արարողությունը նախատեսված է մարտի 20–ին։ Պայմանագիրը կսկսի գործել մարտից և նախատաեսված կլինի 2014/15 և 2015/16 խաղաշրջանների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նախորդ շաբաթ իտալացի Լուչանո Սպալետին հեռացվել է «Զենիթի» գլխավոր մարզչի աշխատանքից 2014 թվականի երկու պաշտոնական խաղերից հետո։ Թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Սերգեյ Սեմակը։ Նախորդ շաբաթ «Զենիթը» պարտվել է ԲԿՄԱ–ին Ռուսաստանի առաջնության 21–րդ փուլի խաղում 0։1 հաշվով։

Ավելի վաղ 36–ամյա Վիլաշ Բոաշը գլխավորում էր «Պորտան», որի հետ մեկ խաղաշրջանում հաղթել է Սուպերևգավաթում,առաջնությունում և Պորտուգալիայի գավաթում ու Եվրոպայի լիգայում, ինչպես նաև լոնդոնյան «Չելսի» և «Տոտենհեմ» ակումբներին։

«Զենիթը» մարտի 19–ին Գերմանիայում Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8–րդ եզրափակչի պատասխան խաղ կանցկացնի, առաջին հանդիպմանը թիմը` Սպալետիի ղեկավարությամբ, զիջել է 2։4 հաշվով։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:32
16 Հունվարի 2017
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
12:49
16 Հունվարի 2017
Լեգենդար քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
Մարտարվեստների լեգենդ, անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար։

17:49
15 Հունվարի 2017
Ես չեմ խաղում անձնական նվաճումների համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  հարցազրույց է տվել Daily Mail-ին:

13:08
15 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. Կլոպն ինձ շատ է օգնել
Նա միշտ աջակցում է իր ֆուտբոլիստներին, երբ վերջիններս խնդիրներ են ունենում թե՛ խաղադաշտում և թե՛ դրա սահմաններից դուրս: Նա շատ է օգնել ինձ, քանի որ ես չափից շատ էի մտածում ֆուտբոլի մասին, նշել է Հենրիխ Մխիթարյանը։
14:23
14 Հունվարի 2017
Կլոպ. Մանչեսթեր Յունայթեդը սկսել է ճիշտ օգտագործել Մխիթարյանի որակները
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
21:10
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. ցանկանում եմ մրցանակս կիսել թիմիս և «Սանդերլենդի» փոքրիկ հերոսի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քաղցկեղով հիվանդ 5–ամյա Բրեդլին «Սանդերլենդի» երկրպագու է և «Չելսիի» դարպասը խորհրդանշական գոլ է խփել։
20:50
13 Հունվարի 2017
ՄՕԿ–ը չեղարկել է հայ ծանրամարտիկի արդյունքները Լոնդոնի Օլիմպիադայում
Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղարկել է հայ ծանրամարտիկ Նորայր Վարդանյանի արդյունքները 2012 թ.–ի Լոնդոնի Օլիմպիադայում:
18:47
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մրցանակներ ստանալ. նրան մրցանակ է հանձնվել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է մրցանակի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար։
22:37
12 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի «կարիճ հարվածով» գոլը ճանաչվել է լավագույնը դեկտեմբեր ամսվա ընթացքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարցման միջոցով ընտրել են դեկտեմբեր ամսվա ընթացքում թիմի լավագույն գոլը:
14:23
12 Հունվարի 2017
Հայաստանը պահպանել է իր դիրքերը FIFA-ի վարկանիշային աղյուսակում
Հայաստանի հավաքականը հինգշաբթի հրապարակված FIFA-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում պահպանել է 86-րդ տեղը:
11:59
12 Հունվարի 2017
Metro. Հենրիխ Մխիթարյանը և Խուան Մատան «ցեմենտել» են իրենց տեղերը մեկնարկային կազմում
Բրիտանական «Metro»-ն անդրադարձել է երկու ֆուտբոլիստների խաղին` նշելով, որ նրանք «ցեմենտել» են իրենց տեղը մեկնարկային կազմում:
20:57
11 Հունվարի 2017
Հայաստանի շախմատի առաջնությունը կմեկնարկի հինգշաբթի
Հայաստանի շախմատի տղամարդկանց 77-րդ և կանանց 72-րդ առաջնության բացումը տեղի ունեցավ հինգշաբթի՝ հունվարի 11-ին: