485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՖԻՖԱ–ի նախագահ Բլատերը մտադիր է ֆուտբոլն «ազատել հրկիզողներից»
11:12
14 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերը հույս է հայտնել, որ հրատեխնիկան այլևս չի օգտագործվի երկրպագուների կողմից մարզադաշտերում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Եվրոպական ակումբները տուգանվում են ՈւԵՖԱ–ի կողմից խաղերի ժամանակ հրատեխնիկայի օգտագործման համար։

«Մեզ պետք չեն կրակ և ճայթռուկներ տրիբունաներում», – ընդգծել է Բլատերը, ում խոսքերը մեջբերում է Ռոյթեր գործակալությունը։ «Մենք զգուշացնում ենք փոքրիկ երեխաներին հրդեհի առաջացման վտանգի մասին, սակայն մեծահասակները, այսպես կոչված, ֆուտբոլային երկրպագուները, ճայթռուկներ են վառում և նետում են ծխի գլանակներ, որոնք տաքանում են մինչև 1000 աստիճան։ Ի՞նչ իմաստ ունի պատվել մառախուղով և այլ մարդկանց վտանգել։ Երբ նման իրավիճակներ են ծագում, ես միշտ զարմանում եմ։ Հրկիզողները չպետք է քանդեն ֆուտբոլը»։
Բլատերը, ով դեմ է կանգնելու տեղեր ունեցող տրիբունաներին, ավելացրել է, որ հրատեխնիկայի կիրառման ռիսկը թույլ չի տալիս երեխաներին դիտել ֆուտբոլը մարզադաշտում։ ՖԻՖԱ–ի ղեկավարը նշել է, որ հաճախ ակումբները գիտեն բացասական երևույթների աղբյուրի մասին, սակայն վախենում են գործել։

«Հաճախ հաճախորդ կորցնելու ռիսկն ավելի մեծ նշանակություն ունի, քան խախտողների դեմ պայքարելու ցանկությունը։ Պետք է աշխատանք տարվի իրական երկրպագուների հետ` խնդիրներ ստեղծողներին գաղտնի պահելու փոխարեն», – հայտարարել է Բլատերը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
06 Նոյեմբերի 2017
ՄՅՈւ-ի երկրպագուները դժգոհ են. Հենրիխ Մխիթարյանը կարծես հանձնվել է. նա այլևս չպետք է դաշտ դուրս գա
Մանչեսթերցիների երկրպագուները չափազանց դժգոհ են Հենրիխ Մխիթարյանիշ խաղից։
14:10
05 Նոյեմբերի 2017
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում (ՖՈՏՈ)
Վարշավայում ընթանում է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլը։
11:48
04 Նոյեմբերի 2017
Հայտնի է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը
Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության 4-րդ տուրի հանդիպումները:
19:38
03 Նոյեմբերի 2017
«Մարսելի» պաշտպանը հարվածել է երկրպագուի գլխին և խաղի մեկնարկից առաջ հեռացվել դաշտից (ՎԻԴԵՈ)
Չնայած դրան, «Մարսելը» խաղացել է ամբողջ կազմով և պարտվել է «Վիտորիա Գիմարայնշի» թիմին 0։1 հաշվով։
13:18
02 Նոյեմբերի 2017
Կյանքում ամենադժվար բանակցություններն ունեցել եմ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ. Ցորկ
Ցորկը 2013 թվականին հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններն անվանել է ամենահիշարժանն իր կարիերայում։
11:15
02 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի (ՎԻԴԵՈ)
«Եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի և մտածում, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի», – նշել է Մխիթարյանը։
21:05
31 Հոկտեմբերի 2017
Լեգենդար Էնդի Քոուլը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
ՄՅՈւ–ի լեգենդար ֆուտբոլիստ Էնդի Քոուլը ներկա է գտնվել ՄՅՈւ-ի` «Բենֆիկայի» հետ խաղից առաջ անցկացրած մարզմանը:
11:47
28 Հոկտեմբերի 2017
«Матч ТВ»–ն ռեպորտաժ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին (ՖՈՏՈ)
«Матч ТВ»–ն Մանչեսթերում ռեպորտաժ է պատրաստել Հենրիխ Մխիթարյանի մասին։
20:18
27 Հոկտեմբերի 2017
Հայ ձյուդոիստը 1 տարով որակազրկվել է. նա մասնակցել է այլ մարզաձևի աշխարհի առաջնությանը
Հայ ձյուդոիստ Գրիգոր Սահակյանը 1 տարով որակազրկվել է։
16:06
26 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Գրիգորյանը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թ.–ից։
19:37
25 Հոկտեմբերի 2017
Ռուս մարտիկ Շլեմենկոն ռևանշ–մենամարտի է հրավիրել հայ մարտիկ Գեղարդ Մուսասիին
ММА–ի ռուս մենամարտիկ Ալեքսանդր Շլեմենկոն առաջարկել է Նիդեռլանդները ներկայացնող հայ մենամարտիկ Գեղարդ Մուսասիին անցկացնել ռևանշ–մենամարտ:
13:19
25 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ընտրել է Կրիշտիանու Ռոնալդուին
Հենրիխ Մխիթարյանը որպես Հայաստանի հավաքականի ավագ իրավունք ուներ ընտրել The Best FIFA Football Awards–ի հաղթողին: