478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+21
Եղանակը Երևանում
Հայ
Շախմատային աշխարհը սպասում է Արոնյանի և Կառլսենի միջև կայանալիք մենամարտին
15:50
12 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի և գրոսմայստեր Լևոն Արոնյանի (թեկնածուների մրցաշարում նրա հաղթանակի դեպքում) միջև շախմատային թագի համար մենամարտը սպասված իրադարձություն է շախմատային աշխարհի համար, կարծում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։

Թեկնածուների մրցաշարը տեղի կունենա մարտի 13–30–ը Խանտի Մանսիյսկում։ Մրցաշարին կմասնակցի ութ գրոսմայստեր` Լևոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ), Դմիտրի Անդրեյկինը (ՌԴ), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Սերգեյ Կարյակինը (ՌԴ), Պետր Սվիդլերը (ՌԴ)։ Արոնյանը երրորդ անգամ է մասնակցում մրցաշարին։ 

«Հուսով եմ, որ Արոնյանը կկարողանան զբաղեցնել առաջին տեղը թեկնածուների մրցաշարում և նվաճել Կառլսենի հետ չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու իրավունքը, քանի որ շախմատային աշխարհի համար ամենահետաքրքիրը կլինի հենց Արոնյան–Կառլսեն հանդիպումը։ Շախմատասերները սպասում են այդ հանդիպմանը», – ասաց Լպուտյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Նա բարձր գնահատեց հայ գրոսմայստերի` մրցաշարում հաղթելու հնարավորությունները։

 «Արոնյանը գլխավոր թեկնածուներից մեկն է։ Եթե նա կարողանա հանդես գալ այնպես, ինչպես արել է վերջին մրցաշարերում, ապա կարծում եմ, որ նա բոլորից շատ շանսեր ունի հաղթելու համար», – ասել է Լպուտյանը։

Նրա խոսքերով` մեծ դեր է խաղում հոգեբանական գործոնը։ «Երբ քեզանից շատ բան են սպասում, դա հանգեցնում է ներքին լարվածության։ Հուսով եմ, որ Արոնյանը կկարողանա հասնել ներքին հոգեբանական կայունության», – նշել է Լպուտյանը։

Արոնյանը երրորդ անգամ է մասնակցում մրցաշարին։  Առաջին տուրում հայ շախմատիստն ուժերը կչափի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
23 Հուլիսի 2017
Հայ ձյուդոիստը` Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում են 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։
15:15
12 Հուլիսի 2017
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է վճռորոշ մենամարտի (ՎԻԴԵՈ)
Արթուր Աբրահամը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտի։
20:30
11 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» թարմացնում է կազմը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոփոխություններ են սպասվում։