481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հավաքականի նոր մարզիչը դեռ չի պատրաստվում հայերեն սովորել
19:30
10 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ Բեռնար Շալանդը դեռ չի պատրաստվում հայերեն սովորել։

«Ժամանակ չկա` առաջնահերթությունը ֆուտբոլն է ու Եվրո-2016 դուրս գալը»,– ասաց Շալանդը` Երևանում կայացած իր առաջին ասուլիսում պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Նա միաժամանակ հայտնեց, որ հայերենի չիմանալը խնդիրներ չի ստեղծի հավաքականի ղեկավարության հետ։ «Շփումն ինձ համար խնդիր չէ, քանի որ ես խոսում եմ ֆուտբոլի լեզվով... Այլ բան, որ եթե ցանկանամ խոսել անձամբ որևէ խաղացողի հետ, ապա թարգմանչի կարիք կզգացվի»,– ասաց նա։

Շալանդը հայտնեց նաև, որ մայիսին տիկնոջ հետ կտեղափոխվի Երևան։

ՀՖՖ գործադիր կոմիտեն մարտի 10–ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հաստատել է շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդին, ով կպատրաստի հավաքականը Եվրո-2016–ի ընտրական փուլին։

Շալանդի հետ պայմանագիրը ստորագրվել է Եվրոպա-2016 թվականի առաջնության ընտրական փուլի ավարտից առաջ, իսկ հավաքականի հաջող խաղի դեպքում այն կերկարացվի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
16 Հոկտեմբերի 2017
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Աշխարհի առաջնությունում
Առաջնության շրջանակում հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ են ունեցել՝ նվաճելով 8 մեդալ։
18:04
16 Հոկտեմբերի 2017
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
16:24
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը կտրուկ իջել է FIFA–ի վարկանիշում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միանգամից յոթ դիրքով իջել է երկուշաբթի հրապարակված FIFA–ի նոր վարկանիշում:
12:25
15 Հոկտեմբերի 2017
Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը` վետերանների աշխարհի չեմպիոն
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթանում է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
00:29
15 Հոկտեմբերի 2017
Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։
16:23
13 Հոկտեմբերի 2017
Մերոնք նորից Բաքու են մեկնում. այս անգամ մարզական նպատակներով
Հայերը նորից Բաքու են մեկնում։
13:22
12 Հոկտեմբերի 2017
«Արսենալի» նախկին պաշտպանը բացատրել է Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը
Նայջել Ուինթերբերնը Հենրիխ Մխիթարյանին անվանել է ֆենոմենալ ֆուտբոլիստ
13:14
11 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Աշխարհի առաջնությունը բաց թողած խորհրդանշական հավաքականում
Sports.ru–ն կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ներառել է այն հայտնի ֆուտբոլիստներին, ովքեր բաց կթողնեն Աշխարհի առաջնությունը։
14:19
10 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք մի կորցրեք հավատը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Facebook–ի իր էջում կոչ է արել երբեք չկորցնել հավատը։
22:18
05 Հոկտեմբերի 2017
Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց սեփական հարկի տակ (ՎԻԴԵՈ)
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն իր հարկի տակ հանդիպեց Լեհաստանի հավաքականի հետ:
21:33
04 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. ես միշտ ամբողջովին տրվում եմ խաղին և ամեն ինչ անում եմ թիմին օգնելու համար
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է հայ որոշ երկրպագուների կշտամբանքները` թիմում իր խաղի վերաբերյալ:

13:01
04 Հոկտեմբերի 2017
1000-ից ավել լեհ երկրպագու է գալու Երևան Հայաստան–Լեհաստան խաղին
Լեհաստանից ազգային հավաքականի առաջիկա հանդիպմանը գալու է 1000-ից ավել լեհ երկրպագու: