485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՖՖ ղեկավարը Ռուսաստան–Հայաստանի խաղում կրած պարտությունը բացատրել է խաղացողների ֆունկցիոնալ վատ վիճակով
17:56
10 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստան–Ռուսաստան ընկերական խաղում հայերի կրած պարտությունը բացատրեց հայ ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վատ վիճակով։

Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների ընկերական հանդիպումը անցավ մարտի 5–ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում։ Ռուսները հայերին հաղթեցին 2։0 հաշվով Ալեքսանդր Կոկորինի և Դմրիտրի Կոմբարովի գոլերի շնորհիվ։

«Ռուսաստանի հավաքականի հետ շատ վատ խաղացինք։ Դա բացատրելի է` մարտին մեր ֆուտբոլիստները երբեք պատրաստ չեն լինում»,– հայտարարեց Հայրապետյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Նա ավելացրեց, որ այսպիսի իրավիճակը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, և մասնավորապես, մի քանի առաջատար խաղացողներ` Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը նոր են կազդուրվել։

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը համաձայնել է ՀՖՖ նախագահի գնահատականների հետ։ «Վստահ կարող եմ ասել, որ հավաքականն ամենալավ խաղը չէ, որ ցուցադրել է, և մասնավորապես, տղաների ֆիզիկական վիճակը շատ վատն էր»,– ասաց Շալանդն իր առաջին մամուլի ասուլիսում։

Նա մասնավորապես նշեց, որ Հայաստանի հավաքականն այդ խաղում վազել է 116 կիլոմետր, մինչդեռ ռուսները` 122 կմ։

ՀՖՖ գործադիր կոմիտեն մարտի 10–ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հաստատել է շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդին, ով կպատրաստի հավաքականը Եվրո-2016–ի ընտրական փուլին։

Շալանդի հետ պայմանագիրը ստորագրվել է Եվրոպա-2016 թվականի առաջնության ընտրական փուլի ավարտից առաջ, իսկ հավաքականի հաջող խաղի դեպքում այն կերկարացվի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
06 Նոյեմբերի 2017
ՄՅՈւ-ի երկրպագուները դժգոհ են. Հենրիխ Մխիթարյանը կարծես հանձնվել է. նա այլևս չպետք է դաշտ դուրս գա
Մանչեսթերցիների երկրպագուները չափազանց դժգոհ են Հենրիխ Մխիթարյանիշ խաղից։
14:10
05 Նոյեմբերի 2017
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում (ՖՈՏՈ)
Վարշավայում ընթանում է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլը։
11:48
04 Նոյեմբերի 2017
Հայտնի է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը
Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության 4-րդ տուրի հանդիպումները:
19:38
03 Նոյեմբերի 2017
«Մարսելի» պաշտպանը հարվածել է երկրպագուի գլխին և խաղի մեկնարկից առաջ հեռացվել դաշտից (ՎԻԴԵՈ)
Չնայած դրան, «Մարսելը» խաղացել է ամբողջ կազմով և պարտվել է «Վիտորիա Գիմարայնշի» թիմին 0։1 հաշվով։
13:18
02 Նոյեմբերի 2017
Կյանքում ամենադժվար բանակցություններն ունեցել եմ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ. Ցորկ
Ցորկը 2013 թվականին հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններն անվանել է ամենահիշարժանն իր կարիերայում։
11:15
02 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի (ՎԻԴԵՈ)
«Եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի և մտածում, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի», – նշել է Մխիթարյանը։
21:05
31 Հոկտեմբերի 2017
Լեգենդար Էնդի Քոուլը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
ՄՅՈւ–ի լեգենդար ֆուտբոլիստ Էնդի Քոուլը ներկա է գտնվել ՄՅՈւ-ի` «Բենֆիկայի» հետ խաղից առաջ անցկացրած մարզմանը:
11:47
28 Հոկտեմբերի 2017
«Матч ТВ»–ն ռեպորտաժ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին (ՖՈՏՈ)
«Матч ТВ»–ն Մանչեսթերում ռեպորտաժ է պատրաստել Հենրիխ Մխիթարյանի մասին։
20:18
27 Հոկտեմբերի 2017
Հայ ձյուդոիստը 1 տարով որակազրկվել է. նա մասնակցել է այլ մարզաձևի աշխարհի առաջնությանը
Հայ ձյուդոիստ Գրիգոր Սահակյանը 1 տարով որակազրկվել է։
16:06
26 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Գրիգորյանը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թ.–ից։
19:37
25 Հոկտեմբերի 2017
Ռուս մարտիկ Շլեմենկոն ռևանշ–մենամարտի է հրավիրել հայ մարտիկ Գեղարդ Մուսասիին
ММА–ի ռուս մենամարտիկ Ալեքսանդր Շլեմենկոն առաջարկել է Նիդեռլանդները ներկայացնող հայ մենամարտիկ Գեղարդ Մուսասիին անցկացնել ռևանշ–մենամարտ:
13:19
25 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ընտրել է Կրիշտիանու Ռոնալդուին
Հենրիխ Մխիթարյանը որպես Հայաստանի հավաքականի ավագ իրավունք ուներ ընտրել The Best FIFA Football Awards–ի հաղթողին: