484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Սիմոնյանը Հայաստան–Ռուսաստան ընկերական հանդիպման ժամանակ ռուս ֆուտբոլիստների խաղը հաստատուն «չորս» է գնահատել
10:31
06 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԽՍՀՄ հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի նախկին հարձակվող Նիկիտա Սիմոնյանը Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գործողությունները «չորս» է գնահատել։

Ընկերական հանդիպումը կայացել է չորեքշաբթի Կրասնոդարում և ավարտվել է 2։0 հաշվով դաշտի տերերի հաղթանակով։

«Հայաստանի հավաքականը սպարինգի համար լավ թիմ է, այդ պատճառով կարող եմ ասել, որ երկու թիմերի խաղն էլ դիտարժան էր։ Առաջին խաղակեսը ռուսական թիմը ավելի հարթ անցկացրեց, կոմբինացնում էին, ավելի սուր էին գործում, հետո Ֆաբիո Կապելոն (Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը) շարունակեց հետևել խաղացողներին։ Ես Ռուսաստանի հավաքականի խաղը «չորս» կգնահատեի, իսկ «հինգ» –ի համար չբավարարեց երկրորդ խաղակեսում գործողությունների ներդաշնակությունը», – ասել է Սիմոնյանը «Р-Спорт» գործակալության հետ հեռախոսազրույցում։

ՌՖՄ փոխնախագահն ընդունել է, որ սկզբից էլ այս խաղում նախապատվությունը տալիս էր Ռուսաստանի հավաքականին։

«Յուրա Մովսիսյանը դեռ լավ ֆիզիկական վիճակում չէ։ Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ լավ խաղացող է։ Նա գիտի, թե ինչ պետք է անի դաշտում», – ավելացրել է Սիմոնյանը։ «Ինձ համար թանկ է Հայաստանի թիմը, սակայն ես ցանկանում եմ, որ հաղթեն ռուսները, քանի որ ժամանակին, խաղալով «Սպարտակի» կազմում, ես գոլ էի խփում հայկական թիմերին։ Իսկ մի անգամ, երբ երկրորդ գնդակը խփեցի հայկական թիմի դարպասին, ֆոտոթղթակիցն իմ մայրենի լեզվով դարպասների հետևից բղավեց` «Չես ամաչու՞մ հայրենակիցներիդ դարպասին գոլ ես խփում», սակայն սա ֆուտբոլ է»։

«Ռուսաստանի հավաքականը աշխարհի առաջնության մասնակից է, և նա պետք է վստահություն ձեռք բերի։ Իսկ Հայաստանի հավաքականը պետք է նախապատրաստվի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին, և նրանց ևս պետք է հաջողություն մաղթել, քանի որ շատ հետաքրքիր թիմ է», – ավելացրել է գործակալության զրուցակիցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:23
11 Դեկտեմբերի 2017
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի պարալիմպիկ լեռնադահուկային առաջնություն
Առաջին պարալիմպիկ լեռնադահուկային առաջնությունը կկազմակերպվի 2018 թվականի հունվարի 30-ից 31-ը Ծաղկաձորում:
13:37
11 Դեկտեմբերի 2017
Մոուրինյուն շշով հարվածել է Էդերսոնի գլխին «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո
Մոուրինյուն ջրով լի շշով հարվածել է բրազիլացի դարպասապահի գլխին։
12:46
11 Դեկտեմբերի 2017
Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ տարավ «Խիմիկ-2-ի» նկատմամբ
26 խաղից հետո «Արարատը» 49 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:
11:59
11 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը Մոուրինյուի հետ կքննարկի իր ապագան ՄՅՈւ–ում
Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է Ժոզե Մոուրինյուի հետ քննարկել իր ապագան ակումբում:
20:35
08 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները պահանջում են Մոուրինյուից խաղադաշտ վերադարձնել ֆուտբոլիստին
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները «ռմբակոծել են» ՄՅՈւ–ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի Instagram-ի էջը։  
18:30
08 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Ոսկե գնդակ-2017-ի հաղթողը
Հայտնի է, թե ով է արժանացել Ոսկե գնդակ-2017 մրցանակին։
16:04
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանը պատրաստ է զբաղվել 2018 թ.–ի Օլիմպիադային ռուս մարզիկների մասնակցության կազմակերպչական հարցերով
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ են աջակցել 2018 թ.–ին կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին:
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։
15:15
04 Դեկտեմբերի 2017
MEN. Մոուրինյուն մեկ պատճառ ունի Լինգարդին գերադասելու Մխիթարյանից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից: