482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Ռուսաստան
11:00
04 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, հատուկ չարտերային չվերթով մեկնեցին Ռուսաստան, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Այսօր ժամը 18:00-ին Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի մարզում «Կրասնոդար» ակումբի Ակադեմիայում: Մարզումից առաջ ժամը 17:30-ին Ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականը Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը նախապատրաստում է հենց Վարդան Մինասյանը: Հայաստանի ազգային հավաքականի հետ Կրասնոդար է մեկնել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, ով իր պաշտոնական պարտականությունները կստանձնի Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումից հետո:

Ի դեպ, մարտի 3-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, ուր մարզական հավաքի նպատակով հանգրվանել էր Հայաստանի ազգային հավաքականը, տեղի է ունեցել հավաքին հրավիրված ֆուտբոլիստների եւ Բեռնար Շալանդի առաջին հանդիպումը:

Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա վաղը` մարտի 5-ին, ժամը 18:00-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:36
08 Դեկտեմբերի 2016
Մխիթարյանը դարձավ իր առաջին գոլի հեղինակը «ՄՅու»-ի կազմում եվրո գավաթներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենրիխ Մխիթարյանը դարձավ իր առաջին գոլի հեղինակը եվրո գավաթներում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
18:29
07 Դեկտեմբերի 2016
Աշխարհի ռեկորդ. Սերգեյ Մովսիսյանը և Դավիթ Նավարան խաղացել են միաժամանակ 12 խաղատախտակի վրա (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Պրահայի կենտրոնում նախօրեին շախմատային մեծ իրադարձություն էր:
17:41
07 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Օդեսա «Զարյայի» հետ հանդիպման
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Օդեսա` Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին հանդիպմանը մասնակցելու համար։
14:07
07 Դեկտեմբերի 2016
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
19-ամյա Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ծանրամարտի` մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
11:13
07 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը խոսել է Մոուրինյուի հետ իր փոխհարաբերությունների մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ իր փոխհարաբերությունների մասին:
13:19
06 Դեկտեմբերի 2016
Մաթս Հումելս. Մխիթարյանը լավն է, ինչպես միշտ
Մաթս Հումելսը հայտարարել է, որ հայ կիսապաշտպանն այն լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ նա երբևէ խաղացել է նույն թիմում:
11:59
05 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Էվերթոնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Էվերթոնին»։
10:20
05 Դեկտեմբերի 2016
Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է Հենրիխ Մխիթարյանին օգտագործել Էվերթոնի դեմ խաղում
Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել պահպանել հաղթական հաշիվը «Էվերթոնի» հետ խաղում։
14:06
04 Դեկտեմբերի 2016
«Օլդ Թրաֆորդն» ընդամենը խաղադաշտ չէ, սա բեմահարթակ է. Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել The Players Tribune-ին:
11:39
04 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ժեստերի լեզվով հորդորում է աջակցել «Մանչեսթեր Յունայթեդին» (ՏԵՍԱՆՅՈւԹ)
1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր:
15:22
03 Դեկտեմբերի 2016
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները:
15:52
02 Դեկտեմբերի 2016
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը դադարեցնում է իր գործունեությունը
Երևանի «Ուրարտու» ակումբն այդպես էլ դուրս չեկավ ծանր իրավիճակից և դադարեցնում է ելույթները: