482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստան–Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո հետևություններ պետք չէ անել
15:54
03 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Բրազիլիայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին Ռուսաստանի և Հայաստանի ընկերական հանդիպումից հետո որևէ հետևություն չարժե անել, «Ռ–Սպորտ» գործակալության թղթակցին է հայտնել Ռուսաստանի նախկին հայտնի կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը։

Ռուսաստան–Հայաստան խաղը կանցկացվի մարտի 5–ին Կրասնոդարում։ Մայիսի 26–ին ռուսներն իրենց հարկի տակ կխաղան Սլովակիայի թիմի հետ, մայիսի 31–ին` նորվեգացիների հետ Օսլոյում, հունիսի 6–ին` Մարոկկոյի հավաքականի հետ սեփական դաշտում։ «Իհարկե, առաջին խաղով հետևություններ անել պետք չէ։ Ու առհասարակ հետևություններ պետք չեն, երբ կա ամեն ինչ` արդյունք, ուղևորություն աշխարհի առաջնությանը, կազմ, մարզիչ, փող, ամեն ինչ կա, ու հետևություններ անել պետք չէ։ Այդպիսի խաղերին տրամադրվել պետք չէ, որովհետև այդ օրացուցային ընկերական խաղը վաղուց ծրագրված է։ Դա ևս մեկ հնարավորություն է միասին հավաքվելու և ստուգելու ուժերը հավաքականի մակարդակով»,– ասել է Մոստովոյը հեռախոսով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ Հայաստանի հավաքականը դժվար թե կարողանա լրջորեն հակադրվել ռուսական թիմին։ «Հայաստանի համար դա նույնպիսի ընկերական խաղ է, ինչպիսին մեզ համար է, և նրանք հասկանում են, որ արդյունքը չի ճնշելու։ Կարծում եմ, որ նրանք նույնքան ազատ են խաղալու, որքան մենք»,– պարզաբանել է Մոստովոյը։

«Մեկ այլ բան է, որ դա ընդմիջումից հետո առաջին խաղն է, և մենք չգիտենք, թե ով ինչ մարզավիճակում է։ Բավականին խաբուսիկ իրավիճակ է` այն, ինչ մենք տեսանք «Զենիթի» խաղացողներից։ Թիմը երկու ամիս պատրաստվում է խաղի, դաշտ է դուրս գալիս, ու այնպիսի տպավորություն է, թե նրանք ոչ թե երկու ամիս, այլ երկու տարի են պատրաստվել` նրանց շարժվելուց և խաղալուց այնպիսի տպավորություն էր, թե ավելորդ 20 կիլոգրամ են կուտակել»,– ավելացրել է Մոստովոյը։

Ռուսաստանի հավաքականի հակառակորդները ԱԱ-2014–ի խմբային փուլում կլինեն Հարավային Կորեայի, Բելգիայի և Ալժիրի թիմերը։ Խաղերը կանցնեն հունիսի 17–ին, 22–ին և 26–ին։ -0-Ն.Ա.

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշում զբաղեցնում է 30–րդ տեղը։ Եվրոպայի 2016 թ.–ի առաջնության ընտրական փուլում հավաքականը կպայքարի Պորտուգալիայի, Ալբանիայի, Սերբիայի և Դանիայի հավաքականների հետ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
07 Դեկտեմբերի 2016
Աշխարհի ռեկորդ. Սերգեյ Մովսիսյանը և Դավիթ Նավարան խաղացել են միաժամանակ 12 խաղատախտակի վրա (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Պրահայի կենտրոնում նախօրեին շախմատային մեծ իրադարձություն էր:
17:41
07 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Օդեսա «Զարյայի» հետ հանդիպման
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Օդեսա` Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին հանդիպմանը մասնակցելու համար։
14:07
07 Դեկտեմբերի 2016
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
19-ամյա Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ծանրամարտի` մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
11:13
07 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը խոսել է Մոուրինյուի հետ իր փոխհարաբերությունների մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ իր փոխհարաբերությունների մասին:
13:19
06 Դեկտեմբերի 2016
Մաթս Հումելս. Մխիթարյանը լավն է, ինչպես միշտ
Մաթս Հումելսը հայտարարել է, որ հայ կիսապաշտպանն այն լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ նա երբևէ խաղացել է նույն թիմում:
11:59
05 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Էվերթոնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Էվերթոնին»։
10:20
05 Դեկտեմբերի 2016
Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է Հենրիխ Մխիթարյանին օգտագործել Էվերթոնի դեմ խաղում
Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել պահպանել հաղթական հաշիվը «Էվերթոնի» հետ խաղում։
14:06
04 Դեկտեմբերի 2016
«Օլդ Թրաֆորդն» ընդամենը խաղադաշտ չէ, սա բեմահարթակ է. Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել The Players Tribune-ին:
11:39
04 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ժեստերի լեզվով հորդորում է աջակցել «Մանչեսթեր Յունայթեդին» (ՏԵՍԱՆՅՈւԹ)
1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր:
15:22
03 Դեկտեմբերի 2016
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները:
15:52
02 Դեկտեմբերի 2016
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը դադարեցնում է իր գործունեությունը
Երևանի «Ուրարտու» ակումբն այդպես էլ դուրս չեկավ ծանր իրավիճակից և դադարեցնում է ելույթները:
10:34
02 Դեկտեմբերի 2016
«Մանչեսթեր Յունայթեդն» աստղ է անվանել Հենրիխ Մխիթարյանին և տեսանյութ է պատրաստել նրա մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը տեսանյութ է պատրաստել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։