478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+25
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ընթացող Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը կխաղարկվի Աշխարհի գավաթ – 2015-ի 23 ուղեգիր
14:49
03 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում ընթացող Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը կխաղարկվի Աշխարհի գավաթ – 2015-ի 23 ուղեգիր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավար, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանը։

«Պաշտոնական մրցաշարերի առանձնահատկությունն այն է, որ դրանց մասնակիցները ոչ միայն շախմատ են խաղում և պայքարում մրցանակների համար, այլ նրանց շրջանակներում խաղարկվում է աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարը շարունակելու ուղեգրեր», – ասել է Վարդապետյանը աշխարհի 9–րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի բացման պաշտոնական արարողությունից առաջ։

Նրա խոսքերով` այս մրցաշարին մասնակցում է շուրջ 140 ուժեղագույն գրոսմայստեր, այդ թվում` կանայք, ինչն ինքնին մրցաշարը վերածում է շախմատային տոնի։

Այս կապակցությամբ մրցավարը դժվարացել է մրցաշարի մասնակիցների շրջանում ֆավորիտներ նշել` ընդգծելով միայն, որ ամենամեծ վարկանիշն ունի ֆրանսիացի գրոսմայստեր Էտյեն Բակրոն (վարկանիշը` 2739)։ «Կարող եմ նաև նշել, որ մեզ մոտ 14 շախմատիստ ունի 2700–ից ավելի վարկանիշ, ինչը էքստրադասի ցուցանիշ է, այսինքն ֆավորիտները շատ են», – նշել է նա։

Խոսելով հայ շախմատիստների հնարավորությունների մասին` Վարդապետյանը նշել է, որ հայ առաջատար շախմատիստների առջև նպատակ է դրված որքան հնարավոր է բարձր տեղ զբաղեցնել։
Առաջնությունը անցկացվելու է Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում 2014թ. մարտի 3-ից  մինչև 14-ը: Երկու շաբաթվա ընթացքում մրցաշարի մեդալների համար կպայքարի 27 երկրի 263 շախմատիստ։ Մրցաշարի մասնակիցների թվում կա շուրջ 130 գրոսմայստեր և ավելի քան 200 միջազգային վարպետ։

Հայաստանը կներկայացնի մոտ 80 շախմատիստ, Ռուսաստանը` 53 շախմատիստ, Վրաստանը` 17, Իսրայելը` 17, Ուկրաինան` 13, Թուրքիան` 10։

Մրցանակային ֆոնդը 160 000 եվրո է: Մրցաշարի հաղթողը կստանա 20 հազար եվրո։ Միավորների հավասարության դեպքում մրցանակային գումարը հավասարաչափ կկիսվի։ Նախատեսված է 25 հիմնական և 15 հատուկ մրցանակ։

Առաջնության պաշտոնական կայքը (www.eicc2014.am) սկսել է գործել հունվարի 29–ից։

Շախմատի աշխարհի առաջնությունը կանցկացվի 2015 թ.–ին Բաքվում։

Հայկական շախմատի դպրոցը համարվում է աշխարհի ամենաուժեղներից մեկը։ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը շախմատի երկակի օլիմպիական չեմպիոն է (Թուրին՝ 2006թ.-ին, Դրեզդեն՝ 2008թ.-ին, Ստամբուլ` 2012թ.-ին)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։
15:15
12 Հուլիսի 2017
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է վճռորոշ մենամարտի (ՎԻԴԵՈ)
Արթուր Աբրահամը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտի։
20:30
11 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» թարմացնում է կազմը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոփոխություններ են սպասվում։
14:51
10 Հուլիսի 2017
Եվրոպական ակումբները պայքարում են նոր Հենրիխ Մխիթարյանի համար
Շիրակի» երիտասարդ ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը գրավել է եվրոպական ակումբների սկաուտների ուշադրությունը։