477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայ դահուկավազորդները որոշել են չմասնակցել արագավազքի մրցաշարին` հաջորդ դիսցիպլիններին ավելի լավ մարզավիճակում ներկայանալու համար. ԱՕԿ
19:37
11 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը որոշել են չմասնակցել Սոչիում անցկացվող արագավազքի մրցաշարին` հաջորդ դիսցիպլիններին ավելի լավ մարզավիճակում հանդես գալու համար, հաղորդվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքում։

«Մեր դահուկավազորդները հնարավորինս լավ հանդես գալու նպատակ են հետապնդում։ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը մարզիչների հետ լրջորեն խորհրդակցելուց հետո որոշեցին չմասնակցել այսօր մեկնարկող արագավազքի մրցաշարին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 9–ին հայ դահուկավազորդներ Միքայելյանն ու Եղոյանը զբաղեցրել էին, համապատասխանաբար, 46–րդ և 63–րդ տեղերը Սոչիի Օլիմպիադայի շրջանակներում անցկացվող սկիատլոնի մրցումների (15 կմ դասական ոճով + 15 կմ ազատ ոճով) 68 մասնակիցների շրջանում։ 

Միքայելյանը գրանցել է 1:13:16.6 արդյունքն ու մրցումների հաղթող շվեյցարացի Դարիո Կոլոնյային (1:08:15.4)  զիջել է մոտ հինգ րոպե։ 1:17:44.5 արդյունք գրանցած Եղոյանը զիջել է չեմպիոնին մոտ իննուկես րոպե։ Սկիատլոնի մրցումներում արծաթե մեդալ է նվաճել շվեդ Մարկուս Խելները (1:08:15.8), բրոնզե մեդալակիր է դարձել նորվեգացի Մարտին Յոնսրուդ Սունդբյուն (1:08:16.8)։

Ինչպես հաղորդվում է ՀՀ ԱՕԿ–ի կայքում, դահուկավազորդները հայտավորվել են փետրվարի 14 –ին կայանալիք 15 կմ դասական ոճի մրցումներին։ Սերգեյ Միքայելյանը փետրվարի 23 –ին հանդես կգա նաև 50 կմ ազատ ոճի  դահուկավազքում:

Փետրվարի 13 –ին կանանց 10 կմ դասական ոճի մրցատարածությունում   հայտավորված է նաև գյումրեցի Կատյա Գալստյանը

Իսկ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը փետրվարի 19 –ին և 22 –ին իր ունակությունները կդրսևորի հաջորդաբար հսկա որոլորավայրէջք և հատուկ ոլորավայրէջք մրցաձևերում:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:42
25 Սեպտեմբերի 2017
Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Աշխարհի գավաթի եզրափակչի երրորդ պարտիայում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Դին Լիժենի հետ Աշխարհի գավաթի եզրափակչի երրորդ պարտիայում։
16:16
25 Սեպտեմբերի 2017
Աշխարհի գավաթի եզրափակչի երրորդ տուր. Արոնյան – Լիժեն (LIVE)
Շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի երրորդ տուրի Լևոն Արոնյան – Դին Լիժեն պարտիայի ուղիղ հեռարձակումն է ընթանում։
11:00
24 Սեպտեմբերի 2017
Արա Պողոսյանը՝ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր
Պրիշտինայում նախօրեին մեկնարկել է Ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը:
19:41
22 Սեպտեմբերի 2017
Հայտնի են FIFA-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման երեք հավակնորդները
FIFA–ն հրապարակել է 2017 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարող ֆուտբոլիստների եռյակը:
17:45
22 Սեպտեմբերի 2017
Երազանքներն իրականանում են. Լևոն Արոնյանի հաղթանակի հույզերը կամ արմագեդոն` երջանիկ ավարտով (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է Շախմատի աշխարհի գավաթի վճռորոշ կիսաեզրափակչի տեսանյութը, որտեղ արմագեդոն պարտիայում Լևոն Արոնյանը պարտության մատնեց Մաքսիմ  Վաշիե-Լագրավին։
14:13
22 Սեպտեմբերի 2017
Ռուսաստանի գավաթ. Մոսկվայի «Արարատ»–ը դուրս մնաց պայքարից
«ԲՄԱ-Խաբարովսկի» հետ երեկ կայացած խաղում Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը բաց թողեց երկու գնդակ և 1:2 հաշվով պարտություն կրեց։
23:04
21 Սեպտեմբերի 2017
 Լևոն Արոնյանը, տանելով փայլուն հաղթանակ, դուրս եկավ աշխարհի գավաթի եզրափակիչ
Լևոն Արոնյանն ու Վաշիե-Լագրավը խաղացին մինչև վերջ և հասան արմագեդոնին, որտեղ Լևոնը խաղում էր սպիտակներով և միայն հաղթանակի դեպքում կկարողանար անցնել եզրափակիչ։
11:03
21 Սեպտեմբերի 2017
Թե ինչպես Մխիթարյանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հերոս (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջին տարվա ընթացքում դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հենարանը:
18:47
20 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի եզրափակչում է. ամեն ինչ կորոշի թայ–բրեյքը
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ պարտիայի Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ պարտիան ավարտվեց ոչ-ոքի։
20:37
19 Սեպտեմբերի 2017
Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Բաքվում
Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։
18:27
19 Սեպտեմբերի 2017
Աշխարհի Գավաթ. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
10:54
18 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. անչափ ուրախ եմ ԱՊԼ–ում խփած առաջին գոլիս համար (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր տպավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումից հետո։